Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Բնական կորուստի դուրսգրման ակտ

Օղու վաճառք իրականացնելու համար

Կարինե.

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անհատ ձեռնարկտիրոջը օղու վաճառք իրականացնելու համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Օղու վաճառք իրականացնելու համար

Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ

Արման.

Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:

Կարդալ ավելին Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ

Մարդատար ավտոմեքենայի ուղեգրի ձև

Անի.

Խնդրում եմ, իմ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկեք մարդատար ավտոմեքենայի ուղեգրի ձևը: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Մարդատար ավտոմեքենայի ուղեգրի ձև

Արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը

Karine

Ողջույն:
Ծանուցագիրը ունի հետևյալ բովանդակությունը.
Ես,—տնօրեն—ս, տեղեկացնում եմ Ձեզ`—ին, որ մինչև 2013թ. հունիսի 30-ը Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ 2013թ. հունիսի 30-ից պայմանագիրը համարում եմ լուծարված, համաձայն ՀՀ ԱՕ 109 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի:

Հարցս հետևյալն է` արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը

Ապրանքը տրամադրվելու է պարտքով

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ ապրանքը տալ պարտքով, աշխատում եմ ԱԱՀ-ի դաշտում:
1. ի՞նչ պայմանագիր եմ կնքելու
2. եթե ապրանքը չվաճառվի, ետ վերադարձնելու խնդիր առաջանա, ինչպե՞ս է կատարվելու այդ ամենը

Կարդալ ավելին Ապրանքը տրամադրվելու է պարտքով

Որպես ԱՁ գրանցվելու համար

Գոհար.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ու հարկայինի ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որպես ԱՁ գրանցվելու համար

Կազմակերպությունը ունի ապրանք ներկրելու պարտավորություն

Աղասի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցի լուծմանը.
Կազմակերպությունը ըստ պայմանագրի ունի պարտավորություն ներկրելու ինչ որ մի տիպի ապրանք, սակայն Ձեռք է բերել և ներկրել է այդ ապրանքը ոչ ամբողջական տեսքի, այլ միայն դետալները` հետագայում ապրանքը պատվիրատուին ամբողջական տեսքով հանձնելու նպատակով:

Ելնելով վերը նշվածից` կազմակերպությունն իրավունք ունի՞ քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատանքի աշխատող` որպես ծառայություն մատուցող, նշված դետալները միացնելու շնորհիվ պահանջվող ապրանքատեսակը ստանալու և պատվիրատուին հանձնելու նպատակով: Միաժամանակ խնդրում եմ Ձեզ տրամատրեք ինձ քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ունի ապրանք ներկրելու պարտավորություն

Սննդի վաճառք

Միհրան.

Բարև Ձեզ, մի հարց ունեմ և հուսամ` կստանամ սպառիչ պատասխան…
Ցանկանում եմ սննդի` խաչապուրի պատրաստելու և նույն տեղում վաճառելու կետ բացեմ: Կասե՞ք` ինչ փաստաթղթեր և ինչ լիցենզիա է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Սննդի վաճառք

Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը

Անահիտ.

Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:

Կարդալ ավելին Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը

Աշխատանքային պայմանագրի երկարացում

ANI.

Բարև Ձեզ:
Աշխատողի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր 2 ամիս ժամկետով: Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կարելի՞ է այն երկարաձգել ևս 2 ամսով: Եվ արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ այս 2 ամսվա համար:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի երկարացում

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն “Շրջանառության հարկի” մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Աշխատանքային պայմանագրի հետ կապված

Նաիրի.

Խանութի աշխատողի աշխատանքային պայմանագիրը պե՞տք է միշտ լինի խանութում, թե՞ կարող է լինել օրինակ հաշվապահի տանը: Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այս հարցը:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի հետ կապված

Նյութական պատասխանատվության պայմանագիր

Gagik.

Խնդրում եմ ինձ խանութի նյութական պատասխանատուի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձև ուղարկեք: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Նյութական պատասխանատվության պայմանագիր

Ուսուցիչը դիմում է աշխատանքի համար

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե ուսուցիչը դիմում է աշխատանքի համար, հաշվապահորեն ինչպե՞ս դա գրագետ ձևակերպել:

Կարդալ ավելին Ուսուցիչը դիմում է աշխատանքի համար

Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

TIKO.

Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

Տեղեկանքի տրամադրում

Բելլա.

Կարո՞ղ է դպրոցի հաշվապահը կամ տնօրենը տալ տեղեկանք առձեռն` կանխիկ աշխատավարձի մասին, թե՞ դա կլինի խախտում, և նա պարտավո՞ր է տալ միայն կեղտոտ աշխատավարձի տեղեկանք: Շնորհակալություն պատասխանի համար:

Կարդալ ավելին Տեղեկանքի տրամադրում

Շինանյութի տեղափոխում

Sona.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և ունի X քանակի շինարարական հրապարակներ: Ինչ-որ շինարարական հրապարակից ավելացած շինանյութը տեղափոխում է մեկ այլ շինարարական հրապարակ: Կազմակերպությունը պարտավո՞ր է վարել առաքման գիրք այն առաքման վայրի համար, որտեղից տեղափոխում է կատարում միայն մեկ անգամ: Ինչպիսի՞ վավերապայմաններով լրացված ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ այս դեպքում:

Կարդալ ավելին Շինանյութի տեղափոխում

Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրեր

Մարինա.

Խնդրում եմ իմ էլեկտոոնային հասցեին ուղարկեք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրերը (Путевой лист): Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրեր

ՀԿ հիմնադրման կարգ

Nona.

Բարև բոլորին: Ցանկանում եմ ՀԿ բացել, սակայն չգիտեմ կարգը. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և որտե՞ղ եմ ներկայացնելու դրանք: Խնդրում եմ օգնել, նախապես անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ հիմնադրման կարգ

Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը

Լիանա.

Հաշվապահական փաստաթղթերը, դրամարկղի գիրքը, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:

Կարդալ ավելին Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը

Որքա՞ն տուգանք կնշանակվի

Lusin.

ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Դրամարկղի գիրքն վերջացել էր, և ինչ-ինչ պատճառներով նորը չէր վերցվել: 22 օր է արդեն գումարները մուտք չեն արվում դրամարկղ: Եթե հարկայինի կողմից կնքվելուց հետո այդ քսաներկու օրվանն միանգամից մուտք անեմ դրամարկղ, որքա՞ն տուգանք կարող է հասնել դրա համար:

Կարդալ ավելին Որքա՞ն տուգանք կնշանակվի

Բեռնատար ավտոմեքենայի երթուղային թերթիկ

Մարգարիտա.

Խնդրում եմ ուղարկել բեռնատար ավտոմեքենայի երթուղային թերթիկի (ուղեթերթի) ձևը և տվյալներ` այն լրացնելու համար margo-nig շնիկ mail.ru

Կարդալ ավելին Բեռնատար ավտոմեքենայի երթուղային թերթիկ

Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Չգրանցելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում

Արսեն.

Հարգելի հաշվապահներ,
ապրիլի 25-ին պետք է ֆիզ. անձից վարձակալեմ բնակարան: Բնակարանը շահագործվելու է որպես հյուրատուն: Վարձակալության պայմանագիրը կնքվեոլու է ֆիզ. անձի և ԱՁ-ի միջև:

Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող

Նարինե.

Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:

Կարդալ ավելին Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):

Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում “արժեք” ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Կարդալ ավելին Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը

arman.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
“Շրջանառության հարկի մասին” օրենքով հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում, սակայն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր): Հարց` որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը, և ինչպե՞ս պետք է որոշվի հարկվող օբյեկտը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Կարդալ ավելին Որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը

Ի՞նչ գրքեր են անհրաժեշտ

Հարութ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի, և ինձ հետաքրքում է, թե ինչ փաստաթղթեր և գրասենյակային գրքեր են ինձ անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար: Կազմակերպության գործունեությունը նույնպես նոր է սկսվել: Այն գրանցված է որպես ՍՊԸ և զբաղվելու է արտադրությամբ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ գրքեր են անհրաժեշտ