Category: Հարց ու պատասխան
Աշխատավարձի վճարման ժամկետներ
Marine.
Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Կասե՞ք, իսկ ամսի 15-ը արդեն իսկ ուշացու՞մ է համարվում:
Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել
Արսինե.
Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Մատակարարման հասցեի հետ կապված
Աննա.
Բարև ձեզ: Դա շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: “X ” ՍՊԸ-ն ապրանք է վաճառել “Y”ՍՊԸ-ին: Հարկային հաշվում մատակարարվող հասցեն նշել են նոր գնորդի հասցեն, այսինքն “Z” ՍՊԸ: Ապա այդ դեպքում “Y” ՍՊԸ “Z” ՍՊԸ-ին հարկային հաշիվ է դուրս գրման ժամանակ մատակարարման ո՞ր հասցեներն են նշում (այսինքն որտեղի՞ց որտեղ, եթե ապրանքը տեղափոխվել է միանգամից նոր գնորդին):
Արձակուրդայինի հաշվարկ
Արթուր.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվել վստահորդիս արձակուրդայինը: Աշխատում է վեցօրյա ռեժիմով: Ստանում է ամսական 700 000 դր. մաքուր աշխատավարձ: Օգոստոսի 8-ից մինչւ օգոստոսի 20-ը գտնվել է արձակուրդում: Անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում ենք իմանալ` ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանար և ինչքա՞ն աշխատավարձ օգոստոս ամսվա համար: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նշել հաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք նպաստը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի հիման վրա
Ծովինար.
Բարև ձեզ: Ես պատրաստվում էի ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալ: Ինձ ասացին, որ կվճարվի միայն նվազագույն աշխատավարձով, ոչ իմ իսկական աշխատավարձով: Դա արդյո՞ք ճիշտ է:
Նպաստի հաշվարկ
Լիանա.
Հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկը ամենամյա երկարացված արձակուրդից հետո ինչպե՞ս հաշվեմ և ի՞նչ պահումներ պետք է անեմ:
Փաստաթղթերի պահպանման ժամկետների վերաբերյալ
Անուշ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ ո՞ր իրավական ակտով են սահմանված ոչ պետական իրավաբանական անձանց (օրինակ՝ ՍՊԸ-ներ) փաստաթղթերի պարտադիր պահպանման ժամկետները, փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասներ: Կանխավ շնորհակալություն:
Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Սիրանուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք.
1) ես ուզում եմ ընդունել աշխատանքի աշխատողին 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպես ես պետք է ձևակերպեմ աշխատանքային պայմանագիրը` կրճատ աշխատաժամանակ, թե՞ կես դրույք, թե շաբաթական ինչ որ թիվ պետք է գրեմ:
2) կարո՞ղ է ծառայություն մատուցող ՍՊԸ-ի տնօրենը ստանալ 40 000, թե՞ պետք է ապահովվի մինիմալ աշխատավարձը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել աշխատանքային պայմանագրում:
Խնդրում եմ ինձ օգնեք:
Շնորհակալ եմ:
Արդյո՞ք կարելի է աշխատողին ազատել աշխատանքից
Սիրանուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը աշխատում է ինձ մոտ համատեղությամբ և 01.08.2016թ գնացել է ֆիզ. արձակուրդ, կարո՞ղ եմ ես իրեն ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի:
Կանխավ շնորհակալություն:
ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Լուսինե.
Բարև ձեզ: Ա/Ձ բացվել է 2015-ի հունվարին, շրջանառության հարկի հայտարարությունը տրվել է փետրվարին: Այս տարի հայտարարությունը գրել մոռացել ենք, սակայն ծանուցագիրն էլ 2016-ին չենք ստացել: Արդյո՞ք ՀՏ պետք է ուղարկեր ծանուցագիրը 2016-ի համար, թե՞ այն ուղարկվում է միայն կազմակերպության բացման ժամանակ:
Շնորհակալություն:
Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն:
ՀԴՄ ֆիսկալ հասույթի տպում
Astghik94.
Բարև ձեզ:
Ինձ անհրաժեշտ է հին սերնդի ՀԴՄ սարքից հանել նախորդ ամիսների ֆիսկալ հասույթը: Դա հնարավո՞ր է և ինչպե՞ս:
Պարտադի՞ր է արդյոք աշխատանքային գրքույկը

Albert.
Բարև ձեզ: Կադրային գործի հարգելի մասնագետներ, աշխատողին աշխատանքի ընդունելիս, պարտադի՞ր է արդյոք աշխատանքային գրքույկը:
Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության ժամանակ
Կարինե.
Հարգելիներս, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կեսարյան ծննդաբերության դեպքում նպաստը նույնպես հաշվարկվում է 140 օրվա համար: Որքանով հիշում եմ` գոյություն ունի բարդ ծննդաբերություն հասկացություն, ո՞ր դեպքերին է դա վերաբերվում:
Մայրության նպաստի հաշվարկ
Saten.
Խնդրում եմ պատասխանեք` մայրության նպաստի հաշվարկի մեջ արձակուրդում գտնվելու ամիսը ներառվու՞մ է, թե՞ ոչ:
Աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Լենա.
Խնդրում եմ օգնել` վիրահատությունից հետո աշխատողը քանի՞ օր իրավունք ունի գտնվել անաշխատունակության մեջ:
Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում
Կարեն.
Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:
Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվներ
Arsine.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով:
1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել
2. Ճշգրտող հարկային հաշվում “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի
Կանխավ շնորհակալություն:
ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ
Արմեն.
Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:
Որակավորված հաշվապահի նոր վկայական ստանալու վերաբերյալ
Hasmik.
Հարգելի գործընկերներ, համաձայն 12.05.2016թ. 490-Ն որոշման` կատարվել են մի շարք փոփոխություններ ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի 1048-Ն որոշման մեջ: Փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ հաշվապահի որակավորման քննության արդյունքում որակավորված անձանց (այսուհետ՝ որակավորված անձ) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր վկայականի ստացման վերաբերյալ դրույթը: Խնդրում եմ արձագանքեն այն հաշվապահները, որոնք վերը նշված փոփոխության համաձայն հաշվապահի որակավորման նոր վկայական են ստացել: Շնորհակալություն:
ԱՁ ցանկանում է դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց

rudik.ganjalyan.
Ես ունեմ Ա/Ձ, ցանկանում եմ դրոշմապիտակների ձեռք բերման գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց: Ես ձեռք եմ բերել 5 000 հատ դրոշմապիտակ, որի համար սխալմամբ վճարել եմ 22 080 դրամ 17 740 ի փոխարեն: Ես այն ձեռք եմ բերել 26/06 -ին, օգտագործել եմ մինչև 20/07-ը: Ես դիմում-հայտ եմ ուղարկել հաշվանցելու համար, սակայն մերժվել եմ, խնդրում եմ ասեք` երկրորդ անգամ նույն դրոշմապիտակների համար կարո՞ղ եմ դիմում ուղարկել հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի եկամտային հարկը հաշվանցելու համար, և արդյո՞ք կարող եմ հաշվանցել իմ ավել վճարած գումարը` 4 340 դրամը: Շնորհակալություն:
Էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձը գրանցված չէ կազմակերպությունում
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:
Արդյո՞ք կատարված աշխատանքը կներառվի ստաժի մեջ
Լիլիթ.
Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը ներառվո՞ւմ է աշխատանքային ստաժի մեջ: Շնորհակալություն:
Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Անի.
Խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.07.2015թ., ազատման հրամանը տրվելու է 01.09.2016թ., աշխատավարձը կազմում է 77 751 դրամ, 6-օրյա աշխատանքային շաբաթ: Արձակուրդը չի օգտագործել: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը:
Որքա՞ն կկազմեն արձակուրդայինը և աշխատավարձը
Կարինե.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվել արձակուրդայինս: Ստանում եմ ամսական 102 000 դր. աշխատավարձ և օգոստոսին 10 օր արձակուրդ եմ վերցրել սեպտեմբերի 1-ը ներառյալ (22օգ.-1սեպ.), հիմա ես ցանկանում եմ իմանալ` ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանամ ու որպես օգոստոսի աշխատավարձ ինչքա՞ն պետք է ստանամ:
Խնդրում եմ հնարավորինս մանրամասն նշել հաշվարկը:
Կանխավ շնորհակալ եմ:
Մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար

Գրիգոր Մինասյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար: Նախապես շնորհակալություն:
Հասույթ, իրացում, իրացումից հասույթ
LILIT.
Բարև ձեզ, եթե դժվար չէ` խնդրում եմ բացատրել հասույթ, իրացում, իրացումից հասույթ հասկացությունները, կանխավ շնորհակալություն:
Ամենամյա արձակուրդի հետ կապված
Արմենուհի.
Բարև ձեզ: Արձակուրդների հետ կապված հարցեր ունեմ, եթե կարող եք, խնդրում եմ օգնեք:
1. Քաղաքացին 17 տարի աշխատել է ՏԻՄ-ում և չի օգտվել տարեկան արձակուրդներից: Ազատվելու դեպքում ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Ում ինչ պատասխանատվություն է սպառնում այդ չօգտագործած արձակուրդների հետևանքով առաջացած պարտքի համար:
2. Քաղաքացին 2014թ. ապրիլի 1-ից աշխատում է գրասենյակում և երբևէ չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից (նույնիսկ 1 անգամ մերժվել է անհիմն): Հիմա կազմակերպության ղեկավարը պատրաստվում է լուծարել կազմակերպությունը: Ի՞նչ կերպով է կատարվում այդ աշխատողի վերջնահաշվարկը:
Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխաններն հիմնավորել համապատասխան իրավական ակտերով:
“Հաշվապահական հաշվառման մասին” օրենքի հետ կապված
Susi.
Բարև ձեզ: “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքում ասվում է.
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
Ստացվում է` ԱՁ-ները կարող են հաշվապահական հաշվառում չվարե՞լ:
