Category: Հարց ու պատասխան
ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ
Armen.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես ԱՁ եմ, նոր եմ սկսել գործունեությունս, գրանցվել եմ պետ. ռեգիստրում և հարկայինում որպես հանրային սննդի կետ, բայց հարկվելու եմ շրջանառության հարկով: Արդյո՞ք տեղեկություն տալու եմ հարկային տեսչությանը, որ ես հարկվելու եմ շրջ. հարկով: Կանխավ շնորհակալություն:
Առհաշիվ գումարների սահմանափակում
Arsine.
Հարգելի գործընկերներ,
թույլատրվու՞մ է արդյոք ՍՊԸ տնօրենին ամսվա ընթացքում միանվագ մինչև 3 000 000 ՀՀ դրամ որպես առհաշիվ գումար դուրս գրել: Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը տարբեր կազմակերպություններին ապրանքը վաճառում է տարբեր գներով
Արթուր.
Կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով և տարբեր կազմակերպություններին վաճառում է տարբեր գներով, որոնք տատանվում են 50 տոկոսի չափով` կախված քանակից: Արդյո՞ք կարող է խնդիր առաջանալ հաշված ԱԱՀ-ի օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը:
ՊՈԱԿ-ի տնօրենը գտնվում է արձակուրդում
Արմինե.
Եթե ՊՈԱԿ-ի տնօրենը գտնվում է արձակուրդում, և նախարարի հրամանով պարտականությունները դրվում են տնօրենի տեղակալի վրա, ապա այդ դեպքում ինչպե՞ս է փաստաթղթերի տակ գրվում (1. ժամանակավոր պաշտոնակատար, 2 տնօրեն թեք գծով, տեղակալի անունը):
Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը օգոստոսի 1-ից սկսել է աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ով
Elen.
Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը օգոստոսի 1-ից սկսել է աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ով: Շրջանառության հարկի հաշվետվության մեջ պե՞տք է գրել բոլոր 3 ամիսների ՀԴՄ-ով կատարված գործարքների գումարը, թե՞ միայն հին ՀԴՄ-ինը, այսինքն` միայն հուլիս ամսվանը: Նոր ՀԴՄ-ն ձեռք բերելուց հետո հին ՀԴՄ-ն անհրաժե՞շտ էր գրանցումից հանել:
Ապրանքի տեղափոխում` առանց առաքման գրքում նշում կատարելու

Արթուր.
Կազմակերպությունը վարձակալել է պահեստ: Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում ապրանք տեղափոխել կազմակերպության հիմնական պահեստ էլեկտրոնային տեղափոխման բեռնագրի միջոցով:
Ինչպե՞ս է հարկվում նպաստը
Մարիա.
Բարև ձեզ: Կուզեի իմանալ, թե ինչպես է հարկվում ֆիզ․ արձակուրդի գումարը: Եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվու՞մ է 36%-ով, թե՞ 26%-ով, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված: Եվ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա ամսի 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը մաիսին հարկվում: Շնորհակալություն:
Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ
Մարգարիտա.
Բարև ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ.
1. Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ:
2. Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Արդյո՞ք հասնում է նպաստ
Nelly.
Բարև ձեզ:
Ես գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ 1-ին երեխայի համար, նա 2,7 տարեկան է: Հիմա նորից հղի եմ, հղիությունը 30 շաբաթ, հիվանդանոցից գործատուին ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկը, գործատուն չի վճարում` պարզաբանելով, որ պիտի աշխատեի գոնե 6 ամիս, այդ պատճառով նպաստ չի հասնում: Խնդրում եմ պարզաբանեք:
Կանխավ շնորհակալ եմ:
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ
Լուսինե.
Բարև ձեզ:
1. Միևնույն անձը կարո՞ղ է մի քանի ԱՁ գրանցել
2. ՍՊԸ գրանցելիս կանոնադրական կապիտալի նվազագույն չափ կա՞ սահմանված և ինչպե՞ս է որոշվում
Շնորհակալություն:
Սոց. վճարի հետ կապված
Մարինե.
Բարև ձեզ, ես աշխատում եմ մասնավոր հաստատությունում: Ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն իմ աշխատավարձի 5% հետ պահեն որպես սոց. վճար: Շնորհակալություն:
Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ, որտեղ նաև կարվում են հարսանյաց զգեստներ: Արտադրությանը կից բացվելու է հարսանյաց սրահ, որտեղ վարձույթով է տրվելու Ա/Ձ-ի կարված զգեստները: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակով է հարկվելու Ա/Ձ-ն տվյալ դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:
Հաշվապահական խնդրագիրք իր պատասխաններով
Աիդա.
Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս կարող եմ գտնել և ո՞ր կայքից հաշվապահական խնդրագիրք իր պատասխաններով:
Արձակուրդի` մասերով վերցնելու վերաբերյալ
Մարիամ.
Հարգելի՛ ընկերներ, խնդրեմ կպարզաբանեք. նշված է, որ արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր, սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ մյուս կեսը կարող է նաև 2 օրով վերցնել:
ՍՊԸ հիմնադրին փոխելու համար
Մարգարիտա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ օգնել, եթե ՍՊԸ-ի հիմնադիրին պետք է փոխեմ, ի՞նչ պետք է անեմ: Նախապես շնորհակալ եմ:
Ո՞ր գումարը կհարկվի շրջանառության հարկով
Կարեն.
Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց.
A կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրման միջնորդային գործունեությամբ` հանդիսանում է միջնորդ բեռը տեղափոխողի (բեռի տիրոջ, B) և բեռնափոխադրումներ իրականացնող (C) կազմակերպության միջև: A կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր B-ին, ստանում է հաշիվ-ապրանքագիր C-ից, տարբերությունը A-ի եկամուտն է: Շրջանառության հարկով հարկվելու դեպքում A-ի համար ո՞ր գումարը կհամարվի հարկվող եկամուտ` B-ին տրված հաշվի մեջ նշված ամբողջ գումարը, թե այդ գումարի և C-ից ստացված հաշվի մեջ նշված գումարի տարբերությունը:
Ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձև
astxik.
Հարգելիներս!
Որտեղի՞ց գտնեմ 08.09.2014թ. ֆին. նախարարի 588-Ն հրամանը, ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձևն է: Արլիսում և մի քանի կայքերում ես չկարողացա գտնել, եթե կարող եք, օգնեք: Հարկայիններում կա՞ն, եթե գնել եք, խնդրում եմ սկան տարբերակով ուղարկեք s.arpik շնիկ mail.ru հասցեին, նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Շահութահարկի հարկային վարչարարություն
Վարդան.
Բարև ձեզ: Հարգելիներս, կարո՞ղ եք ասել` որտեղից կարող եմ նայել հետևյալ հարցի պատասխանը. “Ո՞ր իրավական ակտով է սահմանվում շահութահարկի հարկային վարչարարությունը”: Նախապես շնորհակալություն:
ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ
Arsine.
Եթե ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ, հետագայում կազմակերպության դրամարկղից կատարվել է վճարում ձեռք բերված հումք և նյութի ձևակերպում, ապա
1. արդյո՞ք նման բան թույլատրվում է
2. եթե թույլատրվում է, ապա ի՞նչ ձևակերպում է տրվում դտ 2111 կտ 5281, ապա դտ 5281 կտ 2511
3. դրամարկղի գրքում որպես թղթակցող հաշիվ գրվում է 5281
Կանխավ շնորհակալություն:
Հարկային հաշիվների անվավեր ճանաչելու հետ կապված

Արփինե.
Կա՞ արդյոք հարկային հաշիվների` անվավեր ճանաչելու չափ, քանակ:
Արագ սննդի կետում մսի վաճառքի կազմակերպում
Արմեն.
Բարև ձեզ, սիրելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Եթե ես ունեմ արագ սննդի կետ առանց նստելատեղերի և միաժամանակ զբաղվում եմ մսավաճառությամբ, արդյո՞ք դա համարվում է հանրային սննդի կետ և ի՞նչ հարկով է հարկվում: Նախապես շնորհակալություն:
Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում
Մարիամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է տոնական օրվա աշխատավարձի հաշվարկին: Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում և ստանում է հավելում վնասակար աշխատանքի համար, արդյո՞ք տոնական օրվա համար իրեն կրկնակի վարձատրելու ժամանակ վնասակարության գումարը ներառվում է, թե՞ հաշվի է առնվում միայն իր ամսական դրույքը: Նախապես շնորհակալ եմ:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Ani.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. աշխատողը 19.05.2014-01.09.2014 աշխատել է մայիս, հունիս ամիսներին 41 600, հուլիս, օգոստոս ամիսներին` 50 000 դրամ (մաքուր) աշխատավարձով: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրել հաշվարկի ձևը:
Եկամտային հարկի հաշվարկի լրացման հետ կապված
Սիրանուշ.
Բարև:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս՝ արդյո՞ք հնարավոր է եկամտային հարկի հաշվետվությունում տարվա մեջ մի թվով ներկայացնել անցած ամիսներին բաց թողնված 015 տողը, թե՞ պետք է ամեն ամսվա ճշտումը տալ առանձին: Շնորհակալություն:
Լուծարման հաշվեկշռի բլանկ
Սերգեյ.
Խնդրում եմ ուղարկել լուծարման հաշվեկշռի բլանկ sergey.oh շնիկ mail.ru
Խմորեղենի խանութ բացելու համար
Արմեն.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ խմորեղենի խանութ բացել: Խնդրում եմ ասեք.
1. Ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
3. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:
Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

Սոնա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված:
Կանխավ շնորհակալություն:
Պարտքի մասնակի մարման ձևակերպումներ
Սաթեն.
Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպությունը 11.08.2014 1 000 USD ինվոյսի դիմաց վճարումը կատարել է մասնակի` 200 USD 09.08.2014 և 800 USD 20.08.2014: Ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Աշխատանքից ազատում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն
NArek.
Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` աշխատողին կենսաթոշակային տարիք լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու Գործատուի իրավունքը առկա է միայն վերջինիս կենսաթոշակային տարիքին հասնելու պահին, թե՞ նաև դրանից հետո: Այսինքն, եթե գործատուն Աշխատողին չի ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին վերջինիս կենսաթոշակային տարիքը լրանալիս, ապա դրանից հետո, ենթադրենք 3-4 տարի անց կարո՞ղ է ծանուցել և ազատել այդ հիմքով աշխատանքից:
Արդյո՞ք կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքը գործատուի համար չի գործում միայն այդ տարիքին հասնելու ժամանակ և արդյո՞ք դրանից հետո աշխատողին այդ հիմքով ազատելը չի դիտվի խնդրահարույց:
Փոփոխություններ գյուղատնտեսական արտադրանքի առևտրի գործունեության հետ կապված
Արմեն.
Բարև ձեզ: Ես զբաղվում եմ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով: Լսել եմ, այս ոլորտում փոփոխություններ են տեղի ունեցել: Խնդրում եմ ծանոթացնել այդ փոփոխություններին: Նախապես շնորհակալություն:
