Category: Հարց ու պատասխան

Գործընկերային հաշվառում ծրագրում

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, ծառայությունների մատուցում է, աշխատում ենք բիլինգային ծրագրով։ Ամսվա սկզբին, երբ բաժանորդների քանակով ձևակերպում եմ հասույթ ՝ դտ 2212 կտ 6114 / 7 000 000, ինչպե՞ս ՀԾ -ով վարել գործընկերային հաշվառում, եթե ես չգիտեմ այդ 7 մլն-ից որքանը կվճարվի Թելսելով, որքանը Իզիփեյով, և որքանը գրասենյակում ՀԴՄ-ով: Ինչ որ բան չեմ պատկերացնում ճիշտ։

Կարդալ ավելին Գործընկերային հաշվառում ծրագրում

Հարկային օրենսգրքի փոփոխություն

Վահագն․

Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։

Կարդալ ավելին Հարկային օրենսգրքի փոփոխություն

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում

Վերոնիկա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ ձեռք է բերում ապրանք վաճառքի համար փաստաթղթով, ապա հարկվում է 1,5%, իսկ եթե 2-րդային շուկայից է ձեռք բերում ապրանք, քանի՞ տոկոս է հարկվում։

Կարդալ ավելին Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում

Գումարի ստացում PAYONEER համակարգով

Maya.

Բարև բոլորին, ունեմ ձեր օգնության կարիքը։ Բացել եմ ԱՁ, աշխատում եմ freelance, գործատուին ուղարկում եմ invoice, ԱՄՆ-ից գումարը փոխանցում է USD-ով ԱՁ հաշվի վրա։ Հարցս հետևյալն է․

Ինչպե՞ս կարելի է bank transfer-ի փոխարեն գումարը ստանալ PAYONEER – ով (ստանալու, կանխիկացնելու ձևը գիտեմ, հետաքրքիր է ձևակերպելու նրբությունները)։ Ունեցե՞լ եք նման փորձ։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Շատ շնորհակալ կլինեմ ինֆոի համար։

Կարդալ ավելին Գումարի ստացում PAYONEER համակարգով

Ժամավճարի հաշվարկ

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Աշխատող եմ ցանկանում գրանցել, աշխատելու է օրական 2 ժամ, այսինքն նվազագույնը ժամի համար 750 դրամ պետք է սահմանեմ (աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝ մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ) հարկերի հետ միասին որքա՞ն կկազմի։

Կարդալ ավելին Ժամավճարի հաշվարկ

Քիմմաքրման աշխատանքներ

Եվա․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ գույքի (աթոռ, բազմոց) քիմմաքրման աշխատանքներ իրականացնող ԱՁ կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։

Կարդալ ավելին Քիմմաքրման աշխատանքներ

Վարձակալած գույքի վերանորոգում

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձից վարձակալության է վերցրել անշարժ գույք։ Հնարավո՞ր է պայմանագրում կետ նշվի, որով ընկերությունը իր հաշվին կարող է կատարել վերանորգման աշխատանքներ։ Այս դեպքում եթե ընկերությունը կատարի վերանորոգման աշխատանքներ, կարո՞ղ է կատարված ծախսը շահութահարկով ծախս ճանաչել։

Կարդալ ավելին Վարձակալած գույքի վերանորոգում

Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։

Կարդալ ավելին Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն

Արդյո՞ք անհրաժեշտ է ապրանքի մատակարարման պայմանագիր

Հայկ․

Բարև Ձեզ։ Վերջերս լսել էի, որ օրենքի փոփոխություն է կատարվել, համաձայն որի սուպերմարկետներին կամ խանութներին ապրանք մատակարարելիս պետք է ունենալ ապրանքի մատակարարման պայմանագիր։ Կհուշե՞ք՝ ո՞ր օրենքն է դա։

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ապրանքի մատակարարման պայմանագիր

Ավտոպահեստամասերի խանութ

Avik.

Հաշվապահներ ջան, բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով գրանցեմ ԱՁ-ն ավտեպահեստամասերի խանութի համար։

Կարդալ ավելին Ավտոպահեստամասերի խանութ

Եկամտային հարկ նախորդ տարիների համար

Մարիամ․

Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է տեղեկություն ունենաք նոր ընդունված օրենքին՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ։ Եթե ես մոտ 5 տարի ֆրիլանս աշխատել եմ, սակայն եկամուտը չեմ հայտարարագրել, արդյո՞ք անցած տարիների համար ևս պահանջվելու է վճարել հարկը։

Կարդալ ավելին Եկամտային հարկ նախորդ տարիների համար

ՍՊԸ լուծարում

Անահիտ․

Բարև Ձեզ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ լուծարելու համար։ Այն դադարեցման մեջ է գտնվում 2021թ․ հոկտեմբերից։

Կարդալ ավելին ՍՊԸ լուծարում

POS տերմինալի ակտիվացում

Անի․

Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը բանկ է դիմել POS տերմինալ ակտիվացնելու համար, բանկում չեն կարողանում հայտ ուղարկել՝ պարզաբանելով, որ ԱՄԵՐԻԱ բանկով կարող է բացվել պոսը: 274 հաշվետվության ձևով նույպես Ամերիաբանկով է թողնում ակտիվացնել պոսը: Որևէ տարբերակով հնարավո՞ր է բանկը փոփոխել: Նշեմ նաև, որ երբևէ POS – ի ակտիվացման դիմում որևէ բանկով չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին POS տերմինալի ակտիվացում

Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագիրը

Էմմա․

Բարև Ձեզ։

Մի էսպիսի հարց, հարգելի խմբակիցներ ջան․

Աշխատողը նույն կազմակեպությունում 1 դրույքով աշխատում է, բայց ներքին համատեղությամբ նաև 0,5 դրույքով այլ աշխատանք է կատարում և հաստիք զբաղեցնում՝ տարբեր աշխատանքային պայմանագրերով:

Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրիրը՝ միայն 8 ժամ, թե՞ նաև 4 ժամ, միասին՝ 12:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագիրը

Ծախսերի փոխհատուցում

Շուշանիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ կազմակերպության տնօրենի կատարած ծախսերը՝ կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված մեքենայի տրանսպորտային և պետական վճարումների հետ, հնարավո՞ր է փոխհատուցել՝ գումարը փոխանցելով նրա բանկային հաշվին։

Կարդալ ավելին Ծախսերի փոխհատուցում

Ակցիզային հարկի դրույքաչափ

Սյուզի․

Բարև Ձեզ։ Կտեղեկացնե՞ք խնդրեմ՝ խաղողի օղու իրացման դեպքում ակցիզային հարկի ո՞ր դրույքաչափը պետք է կիրառեմ , ճի՞շտ է արդյոք այն հաշվարկել պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 2208 90 330 0/2208 90 380 0/220890480 0 դասակարգչին համապատասխան։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ակցիզային հարկի դրույքաչափ

Տաքսոպարկը համագործակցում է Yandex – ի հետ

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Տաքսոպարկը համագործակցում է Յանդեքսի հետ։ Այդ դեպքում շրջանառությունը տվյալ տաքսոպարկի համար Յանդեքսից ստացված միջնորդավճարի մասն է, թե՞ վարորդներից գանձվող ամբողջ գումարը։ Օրինակ, վարորդից գանձվում է 1 000 դրամ, որից 200-ը տաքսոպարկինն է, 800-ը Յանդեքսինը։ Տվյալ դեպքում պարկի շրջանառությունը 1 000-՞ն է, թե՞ 200-ը։

Կարդալ ավելին Տաքսոպարկը համագործակցում է Yandex – ի հետ

Շահութահարկի հաշվարկ ՀԿ համար

Հրաչ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին․ ի՞նչ պետք է լրացնի ՀԿ-ն 240 ձևում, եթե ամբողջ տարի աշխատել է գրանտներով և ծախսերը կատարել է գրանտի համապատասխան կետերով, այլ եկամուտ չունի։

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկ ՀԿ համար

Հաշվապահական խնդիր

Մարիամ․

1) 2016 թվականի հունվարի 1-ին ընկերության կասկածելի դեբիտորական պարտքերի պահուստը կազմում էր 38.000 միավոր: 2016 թվականի դեկտեմբերի 31-ին դեբիտորական պարտքը կազմում էր 868.500 միավոր: Դրանից պետք է դուրս գրվեր 28.500 միավոր պարտք որպես անհուսալի, և կասկածելի պարտքերի պահուստը պետք է կազմեր դեբիտորական պարտքի 5%-ը: Որքա՞ն պետք է կազմի 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կասկածելի պարտքերի գծով ծախսը։

2) Ներկայացնել համապատասխան հաշվապահական գրանցումներ հետևյալ գործարքների համար`

1. Երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապեu շահագործման հանձնում

2. Հիմնադիրների կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալ կատարվելիք ներդրումների դիմաց տրված տեղակայման ենթակա uարքավորումների ձեւակերպում

3. Իրացված հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի ծախu ճանաչում

4. Շենքի ձեռքբերման նպատակով կանխավճարի արտացոլում

5. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախuերի դուրuգրման արտացոլում։

Այլ հաշվապահական խնդիրներ

Կարդալ ավելին Հաշվապահական խնդիր

Տարածքի վարձակալություն

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզ․ անձից վարձակալության է վերցրել տարածք 400 000 ՀՀ դրամով։ Պայմանագրում նշված է, որ այդ գումարից վարձակալը պահում է եկամտային հարկը, իսկ մնացածը վճարում է վարձատուին։

1․Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները։

2․ Շահութահարկով որքա՞ն գումարը կարող եմ ծախս ճանաչել։

Կարդալ ավելին Տարածքի վարձակալություն

Վնասի արտացոլում հաշվետվության մեջ

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2022 թվականի վերջով ունեցել է 5 մլն չբաշխված շահույթ, որը ցույց եմ տվել շահութահարկի հաշվետվության 8-րդ բաժնի 32-րդ տողում։ 2023 թվականին ընկերությունը վճարել է 5 մլն շահույթը, իսկ 2023 թվականին ունեցել է 2 մլն վնաս։ Կասե՞ք՝ ո՞նց լրացնեմ այս դեպքում 32-րդ տողը։ Եթե սկզբնական մնացորդը ցույց տամ 5 մլն, ավելացում չունի, իսկ պակասեցումը 7 մլն (5 մլն վճարում+2 մլն վնաս), մնացորդը մինուս 2 մլն դրամ կլինի, բայց լրացնելիս մինուսով չի թողնում ծրագիրը։

Կարդալ ավելին Վնասի արտացոլում հաշվետվության մեջ

Գործունեության վերսկսում

Արամ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։

1․ Եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ի սեփականատերը և տնօրենը նույն անձն է, արդյո՞ք օրենքը թույլ է տալիս սեփականատիրոջը անհատույց ծառայություն մատուցել ընկերությանը և որպես տնօրեն աշխատավարձ չստանալ։

2․ Ընկերությունը նախորդ տարվանից գտնվել է լուծարման գործընթացում և վերսկսում է գործունեությունը տարվա կեսից, այդ պահին եթե ուղարկի շրջհարկով աշխատելու դիմումը և իրական շահառուի մասին հայտարարությունը, խնդիր չի՞ առաջանա։

Կարդալ ավելին Գործունեության վերսկսում

ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող

Լանա․

Բարև Ձեզ, Wildberries – ով զբաղվող հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ։ Բացվել է ԱՁ 2023թ-ին Վալդբերիզում վաճառք իրականացնելու համար, սակայն հաշվապահորեն ոչինչ չի արվել, ավտոմատ կերպով ԱՁ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ես պե՞տք է նախկինում կատարված վաճառքների համար հարկային հաշիվ դուրս գրեմ Վալդբերիզ ՍՊԸ-ին։

Կարդալ ավելին ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող

Ծանուցում հաշիվ ստանալու վերաբերյալ

Մերի․

Բարև Ձեզ, հնարավո՞ր է էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ ստանալու պահին որևէ կերպ ծանուցում ստանալ այդ մասին։

Կարդալ ավելին Ծանուցում հաշիվ ստանալու վերաբերյալ

Հաշվապահական խնդիր

Հարութ․

Մանրածախ խանութը մատակարարից ձեռք է բերել 100 հատ էլեկտրական մսաղաց վաճառքի համար, յուրաքանչյուր միավորի համար ըստ հաշիվ-ապրանքագրի պետք է վճարվի 15 000 դրամ, գումարած ԱԱՀ: Ձեռք բերված ապրանքները մինչև խանութի պահեստ տեղափոխման և բեռնաթափման համար առաքիչի կողմից վճարվել է 20 000 դրամ: Մսաղացի վաճառքի գինը սահմանվել է 21 840 դրամ, այդ թվում առևտրական հավելագինը՝ 3 000 դրամ, ԱԱՀ 3 640 դրամ Հաշվետու ժամանակաշրջանում վաճառվել է 80 հատ մսաղաց։ Վճարը մուտքագրվել է խանութի դրամարկղ:

Պահանջվում է որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը և ձևակերպել ապրանքների ձեռք բերման ու վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Այլ հաշվապահական խնդիրներ

Կարդալ ավելին Հաշվապահական խնդիր

Անցում կես դրույքով աշխատանքի

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Գործատուն ցանկանում է աշխատակցի հետ կնքել նոր համաձայնագիր, որով աշխատաողը պետք է անցնի կես դրույք աշխատանքի։ Ծանուցումը եղել է գործատուի կողմից 3 օր առաջ։ Եթե աշխատողը հրաժարվում է ստորագրել այդ համաձայնագիրը, գործատուն ինչպե՞ս պետք է լուծի գործող պայմանագիրը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Անցում կես դրույքով աշխատանքի

Արձակուրդ իր հաշվին

Հասմիկ․

Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ուղարկել/տրամադրել աշխատողին արձակուրդի աշխատողի հաշվին, արդյո՞ք դա իրավական է, կամ եթե աշխատողը համաձայնվում է գնալ իր հաշվին արձակուրդի, ամեն դեպքում օրենքով հասանելիք արձակուրդը պե՞տք է հետո վճարվի։ Ու եթե համաձայնվում է, ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է ստորագրի։

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արձակուրդ իր հաշվին

Տենդերի մասնակցություն

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, ես Վրաստանում իմ գործող ԱՁ-ով ցանկանում եմ Հայաստանում մասնակցել տենդերի։ Տենդերի մեջ գրված է, որ պետք է ՀՀ դրամով ներկայացնեմ իմ տեխնիկական առաջարկը։ Եթե դրամով ներկայացնեմ, հետո ինչպե՞ս են իմ վրացական ԱՁ-ին փոխանցելու գումարը ՀՀ դրամով՝ տենդերը շահելու դեպքում։

Կարդալ ավելին Տենդերի մասնակցություն

Գյուղատնտեսական արտադրանք

Աննա․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական արտադրանք