Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Ինչպե՞ս գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր հնարավոր է՝ այցելելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (պետռեգիստր), ներկայացնելով անձնագիրը, դրա պատճեն, ինչպես նաև պետական տուրքի անդորրագիրը՝ 3 000 դրամ, որն անհրաժեշտ է վճարել 900005160750 հաշվեհամարին։ Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ տերմինալի միջոցով։

Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ՝ ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ։

Որպես անհատ ձեռնարկատեր՝ անձի հաշվառումն իրականացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Այսինքն՝ գրանցումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերը պետռեգիստր ներկայացնելու օրը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասցեն է՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա 49/3

Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր հնարավոր է նաև առցանց եղանակով՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության e-register.am կայքում։ Կայքում հրապարակված է նաև ուղեցույց՝ որպես ԱՁ առցանց գրանցվելու համար։

Արդյո՞ք հնարավոր է, որ դիմումը մերժվի

Պետք է ի նկատի ունենալ, որ որոշ դեպքերում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դիմումը կարող է մերժվել: Այդ դեպքերից են․

  • եթե անձն արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր
  • եթե ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն
  • եթե անձն օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ անձը դատական կարգով սնանկ է ճանաչվել

ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը

Իսկ որո՞նք են ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունները։ ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը կայանում է նրանում, որ ԱՁ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով, իսկ ՍՊԸ-ի դեպքում պատասխանատվությունը սահմանափակ է (ՍՊԸ – սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)։ Սակայն որոշ դեպքերում ԱՁ հաշվապահական և հարկային հաշվառումները ավելի պարզեցված են, քան ՍՊԸ-ի դեպքում։

ԱՁ-ի հաշվառումից հանելը

Անհատ ձեռնարկատերը կարող է հանվել հաշվառումից իր դիմումի համաձայն կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան, դատական կարգով անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչվելու դեպքերում: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաև չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:

Եվ վերջում

Պետք է հիշել, որ գրանցվելով որպես ԱՁ՝ ստանձնում եք որոշակի պարտավորություններ, և հետագայում հարկային և պետական այլ մարմինների հետ խնդիրներ չունենալու համար խելացի որոշում կլինի վարձել փորձառու հաշվապահի կամ հաշվապահական հաշվառումը, ինչպես նաև հարկային հաշվառումը վստահել հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության։

Հարցի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող եք ծանոթանալ նաև “Անհատ ձեռնարկատիրոջ մասին” ՀՀ օրենքին։

Կիսվել՝
24 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները

[…] Բարև ձեզ: Կարող ենք օնլայն ԱՁ բացել: […]

[…] Ձեզ կարող է նաև հետաքրքրել – Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր […]

[…] Իմանալ՝ ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ […]

[…] ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի […]

[…] բժշկական ձեռնոցների ներկրմամբ, արդյո՞ք անհրաժեշտ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ վճարներ պետք է անեմ այդ […]

[…] Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ […]

[…] Բարև ձեզ։ Յութուբյան ալիքից գումար ստանալու համար Google Adsense-ը պահանջում է հարկային կոդ։ Պարտադի՞ր է որպես ԱՁ գրանցվել։ […]

[…] գործունեություն ծավալելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ բացել, թե որպես ֆիզ անձ էլ հնարավոր է կազմակերպել […]

[…] ապրանք ներմուծել և վաճառել Հայաստանում, պարտավո՞ր եմ ԱՁ բացել պատվիրելուց առաջ, թե՞ կարող եմ բացել ապրանքի Հայաստան […]

[…] ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ […]

[…] արդեն իսկ աշխատում է պետական որևէ կառույցում, կարո՞ղ է գրանցվել որպես Ա/Ձ։ Նախապես շնորհակալություն, այս հարցի վերաբերյալ […]

[…] աշխատող տնօրենը իրավունք ունի՞ բացել ՍՊԸ կամ գրանցվել որպես ԱՁ և աշխատել որպես տնօրեն։ […]

[…] վերանորոգման ծառայություններ եմ ցանկանում առաջարկել, ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ դեպքում գործունեությունը համարվում է […]

[…] ջրագծերի անցկացում, պատերի և առաստաղի նրոգում և այլն)։ ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ գործունեության ոլորտը արդյո՞ք համարվում է […]

[…] ձեզ, մի հարց ունեմ․ ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Ձ ու ժելեների վաճառքով զբաղվել, որոնք պետք է խանութ […]

[…] հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 […]

[…] գրանցվել որպես ԱՁ։ Ինձ լիարժեք ինֆորմացիա է հարկավոր ԱՁ-ի գրանցման, գործունեության, իրավունքների և պարտականությունների […]

[…] մայրը ստանում է երեխայի խնամքի նպաստ 31 000։ Եթե հիմա գրանցվի որպես ԱՁ, արդյոք կզրկվի […]

[…] Ես ուզում եմ որպես ԱՁ գրանցվել՝ օտարերկրյա կազմակերպությունում ՏՏ ոլորտում […]

[…] Ձեզ։ 17 տարեկան անչափահաս քաղաքացին ուզում է գրանցվել որպես Ա/Ձ, ՏՏ ոլորտի ծառայություն` օնլայն խաղերի ծրագրավորում […]

[…] ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ` արդյո՞ք հնարավոր է որպես ԱՁ գրանցվել, եթե անձնագրով ոչ մի տեղ գրանցում […]

[…] արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի […]

[…] արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի դաշտում կամ շրջհարկով, ո՞ր […]

[…] ձեզ։ Ասացեք խնդրում եմ՝ եթե ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ Էլեկտրոնային ռեգիստրի օնլայն հարթակում, սակայն ներկա […]