Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ

Արդյո՞ք անձը կարող է գրանցվել որպես ԱՁ

Անի.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ իմանալ` արդյոք հնարավոր է ԱՁ գրանցել, եթե ուրիշ տեղում աշխատանքային գրանցում ունեն:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կարող է գրանցվել որպես ԱՁ

Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Գայանե.

Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:

Կարդալ ավելին Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Արդյո՞ք անձը համարվում է ոչ ռեզիդենտ

mt.

Ես ՀՀ-ի բնակիչ եմ, գրանցվել եմ պետռեգիստրռւմ որպես ԱՁ, հարկային համակարգում գրանցվելու համար համարվու՞մ եմ ոչ ռեզիդենտ ֆիզանձ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը համարվում է ոչ ռեզիդենտ

Շրջանառության հարկի հաշվարկ

Artur.

Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս

Մանվել.

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս գևորգյան ազգանունի մեջ երկրորդ “գ” տառը գրվում է “կ” տառով, ինչպե՞ս վարվել:

Կարդալ ավելին ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս

Օրավարձով տրամադրվող առանձնատան համար

Yerevan Hotel.

Բարև ձեզ, օրավարձով տրամադրվող առանձնատան համար կարո՞ղ եմ գրանցվել ԱՁ և որպես ընտանեկան ձենարկատիրություն լինել: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:

Կարդալ ավելին Օրավարձով տրամադրվող առանձնատան համար

Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս

Գոհար.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս

Կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենը գրանցվել որպես ԱՁ

Անի.

Խնդրում եմ ուղղորդել ինձ հետևյալ հարցում՝ ես ՍՊԸ-ի տնօրեն եմ, կարո՞ղ եմ արդյոք գրանցվել նաև որպես ԱՁ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենը գրանցվել որպես ԱՁ

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Մարիամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը ֆիզ. անձից տարածք և մեքենա վարձակալելու դեպքում (անհատույց) հարկային պարտավորություն առաջանու՞մ է:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Ինչպե՞ս է հարկվելու լեզուների կենտրոնը

Անի Գ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Ունեմ ԱՁ, ցանկանում եմ բացել լեզուների կենտրոն: Ինչպե՞ս է հարկվելու կենտրոնը և ինչպե՞ս է ցույց տալու իր եկամուտը, պե՞տք է ինձ արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվելու լեզուների կենտրոնը

Արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ

Նարե Ա.

Բարև ձեզ, խնդրեմ մի հարցում կօգնեք ինձ: Եթե ես շատ քիչ ծավալով չիր եմ պատրաստում և վաճառում, արդյո՞ք դրա համար պետք է Ա/Ձ բացեմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ

Ո՞ր գումարից է հաշվարկվելու ԱԱՀ

Հայկ Մ.

Վաճառել եմ երկու ավտոմեքենա մարտ և մայիս ամիսներին, երկրորդ մեքենայի գինն է 1 600 000դր: Ինձ ծանուցագիր է եկել, որ ես պետք է վճարեմ 20% ԱԱՀ: Բայց չէ՞ որ ես մեքենայի մեջ աշխատել եմ ընդամենը 250 000դր, արդյո՞ք չպետք է հենց 250 000-ի ԱԱՀ-ն վճարեմ, ինչու՞ վճարել 1 600 000-համար, եթե ես պետք է իմ աշխատած 250 000-ի գումարի 20%-ը մուծեմ:

Կարդալ ավելին Ո՞ր գումարից է հաշվարկվելու ԱԱՀ

Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ

Արա.

Բարև ձեզ, ես Արան եմ: Խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ եմ ԱՁ-ով մասնակցել պետական շինարարական մրցույթներում (դպրոց, բուժկետ, և այլ մանր օբեկտների):

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ

Ֆիզ. անձը վաճառում է ոչ բնակելի տարածք

Արման Մ.

Խնդրում եմ ինձ պարզաբանել` եթե ֆիզիկական անձը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարանային շենքում հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք, նա առք ու վաճառքից հետո հարկային պարտավորություն ունենում է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը վաճառում է ոչ բնակելի տարածք

Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել

Նանե.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է լուծարվել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Եվ արդյո՞ք լուծարման դեպքում հարկային մարմինները պարտադիր ստուգումներ են իրականացնում ԱՁ մոտ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել

ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջանառության հարկով

Նաիրա Չ.

ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, և կատարում իր հարկային պարտավորությունները, մայիս ամսին նոր համատեղ գործունեության պայմանագրով կնքել է պայմանագիր, որը չի գերազանցում 10 000 000 դրամը: ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջհարկով, եթե ոչ, ի՞նչ պետք է անել:

Կարդալ ավելին ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջանառության հարկով

Ինչպե՞ս լրացնել ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը

Սուսաննա Բ.

Հարգելի հաշվապահներ, որպես ֆիզ. անձ ներկրում ունեմ ՌԴ-ից մեկ մարդատար ավտոմեքենա, խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս լրացնեմ ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը, եթե կարող եք` հեռախոսահամար համար տվեք, զանգեմ, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս լրացնել ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը

ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ

Անահիտ Մ.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ, կարո՞ղ եք հուշել` ի՞նչ թույլտվություններ պետք է ստանա, և ի՞նչ հաստատություններում գրանցվի: Շնորհակալ եմ նախօրոք:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ

ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Գայանե.

Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն

Հովսեփ.

Բարև ձեզ: Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն, և եթե այո, ի՞նչ է հարկավոր դրա համար:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն

Ինչպե՞ս պետք է գրանցվել որպես ԱՁ

Արտակ Փ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Ինչպե՞ս պետք է դա իրականացնել:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է գրանցվել որպես ԱՁ

Օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարել

Ալինա Ռ.

Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

Կարդալ ավելին Օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարել

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Գրիգոր Ս.

Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար

Տիգրանուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար: Եվ սկզբնական շրջանում ինչի՞ վրա է պետք մեծ ուշադրությունը դարձնել` խնդիրներից խուսափելու համար:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար

Գեղեցկության սրահ բացելու համար

Լուսինե.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ուզում եմ ԱՁ բացեմ և գեղեցկության սրահ բացեմ: Հարկը ինչպե՞ս պետք է վճարեմ` տարածքի քառ. մետրով, թե՞ ՀԴՄ հսկիչ սարք են տալիս եկամտի տոկոսով:

Կարդալ ավելին Գեղեցկության սրահ բացելու համար

Անձը մշակում է սեփական ֆերմայի կաթը

Արամ.

Խնդրում եմ նշեք, եթե կան, ԱՁ-ի հարկային պարտավորությունները, եթե մշակում եմ իմ ֆերմայի կաթը:

Կարդալ ավելին Անձը մշակում է սեփական ֆերմայի կաթը

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Ա.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 2018թ-ի հունվարին ներկայացրել էր հարկային դադարեցման դիմում, իսկ հունիսին վերականգնման դիմում: Արդյո՞ք ԱՁ-ն պիտի վճարի երկրորդ եռամսյակի եկամտային հարկի կանխավճար ամբողջ եռամսյակի համար, որի ընթացքում նա չի աշխատել, թե՞ մենակ հունիս ամսվա կտրվածքով հաշվարկված: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Ի՞նչ հարկային արտոնություններ կան հաշմանդամների համար

Հասմիկ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ունեցող ա/ձ-ը հարկային ի՞նչ արտոնություններ կարող է ունենալ:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային արտոնություններ կան հաշմանդամների համար