Category: Այլ

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

1С ծրագրի առցանց ուղեցույց

Մանե.

Արդյո՞ք 1С ծրագրի առցանց ուղեցույց կա, որով իսկապես հնարավոր է ծրագիրը սովորել։

Կարդալ ավելին 1С ծրագրի առցանց ուղեցույց

Ներքին աուդիտի որակավորման քննությունների հարցաշարի պատասխաններ

Արտակ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ, օգնեք գտնել ներքին աուդիտի որակավորման քննությունների պատասխանները վերջին տարբերակի համար և հնարավորության դեպքում ուղարկել artaramyano շնիկ mail.ru էլ. փոստին:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ներքին աուդիտի որակավորման քննությունների հարցաշարի պատասխաններ

ԱՁ-ն ապրանք է ներմուծում

Տարոն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք։ ԱՁ-ն ապրանք է ներմուծում (օծանելիք) ԵԱՏՄ-ից, խանութի անուն դնելու համար ի՞նչ պետք է անել, հարկայինում պետք է գրանցե՞լ անունը։

Կարդալ ավելին ԱՁ-ն ապրանք է ներմուծում

Դրոշմապիտակների վերագրման համակարգի վերաբերյալ

Արա.

Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է գործարկել «Վեռոն» համակարգը (դրոշմապիտակների վերագրման համակարգ), որտեղի՞ց գտնել այդ համակարգը գործարկելու ուղեցույցը, հարցեր առաջանալու դեպքում ու՞մ դիմել:

Կարդալ ավելին Դրոշմապիտակների վերագրման համակարգի վերաբերյալ

Կազմակերպությունը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում

Արման․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝
1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը,
2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին,
3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում

ՀԾ ծրագրում աշխատողի աշխատաժամանակը ավել է նշվել

Մարինե.

Բարև ձեզ: ՀԾ ծրագրում աշխատողի ժամաքանակը 13 ժամով ավել եմ նշել սխալմամբ: Եկամտային հարկի հաշվարկում ձեռքով ուղղել եմ: Անհրաժեշտություն կա՞ ՀԾ-ում ուղղելու:

Կարդալ ավելին ՀԾ ծրագրում աշխատողի աշխատաժամանակը ավել է նշվել

ՀԿ գրանցելու համար

Գևորգ.

Բարև ձեզ։

Որքա՞ն է ՀԿ-ն գրանցելու միանվագ վճարումը։ Եվ ի՞նչ կարգով պետք է ներկայացնել կանոնադրությունը պետ. ռեգիստր։

Կարդալ ավելին ՀԿ գրանցելու համար

Նվիրատվություն տալու վերաբերյալ

Հայրապետ.

Կարո՞ղ է արդյոք գործատուն սահմանել, որ որոշ անձանց (ոչ աշխատակիցներ են, ոչ էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն մատուցողներ) եռամսյակային կտրվածքով նվիրատվություն տրվի:

Կարդալ ավելին Նվիրատվություն տալու վերաբերյալ

Ընկերությունը ապրանք է ներմուծել

Արա.

Հանդիսանում եմ ներմուծող ընկերություն: Ռուսաստանից Հայաստան ապրանք ներմուծելիս ինչպե՞ս ես կարող եմ վերադարձնել Ռուսաստանին վճարված ավելացված արժեքի հարկը: Խնդրում եմ, բացատրեք ընթացակարգը:
Ներմուծման ընթացքում որոշ ապրանքներ դարձել են ոչ պիտանի, ինչպե՞ս ես տվյալ ապրանքների ոչ պիտանի դառնալու պարագայում կարող եմ ազատվել ավելացված արժեքի հարկից:
Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Վեռոն» ծրագիրը, և ինչպե՞ս են օգտվում:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է ներմուծել

Երկարօրյա խմբակ բացելու համար

Էլեն.

Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել երկարօրյա խմբակ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս ենք ձևակերպելու՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա:

Կարդալ ավելին Երկարօրյա խմբակ բացելու համար

Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Տիգրան.

Բարև ձեզ:

ՍՊԸ եմ ուզում բացել, որը կզբաղվի և՛ տեղափոխման ծառայությունների մատուցմամբ, և՛ նաև ժամանակ առ ժամանակ առք ու վաճառքով: Ես ուզում եմ ընտանեկան բիզնես ձևակերպել, հնարավո՞ր է, եթե գրանցված լինելու ենք ես և մայրս:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Արա.

Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Կարդալ ավելին Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Քրիստինե.

Խնդրում եմ, ասեք՝ ես կարո՞ղ եմ 18 000 դրամ նպաստը ստանալ, ես ֆիզ. արձակուրդից հետո տեղափոխվել եմ Ռուսաստան, այնտեղ ունեցել եմ բալիկիս:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել

Գեղամ Գրիգորյան.

Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել ավտոմեքենա ԱՄՆ-ից, մաքսազերծում կա՞ արդյոք, և եթե կա, ի՞նչ կարգով:

Կարդալ ավելին Բարեգործական հիմնադրամին նվիրատվություն է արվել

ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի վերաբերյալ

Գրիգորի.

Ես կարո՞ղ եմ որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե վերցնել իմ ամառանոցի հասցեն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի վերաբերյալ

Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշիվ դուրս գրելու համար

Անձը ցանկանում է ուսումնական կենտրոն բացել

Տիգրան.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անել և որտեղից սկսել:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ուսումնական կենտրոն բացել

Արտարժույթով տրված կամ ստացված կանխավճարներ

Սաթեն.

Խնդրում եմ, շտապ պատասխանեք՝ ե՞րբ են վերագնահատվում արտարժույթով տրված կամ ստացված կանխավճարները:

Կարդալ ավելին Արտարժույթով տրված կամ ստացված կանխավճարներ

Սուրճի վաճառքի գործունեություն

Լ.

Ինչպիսի՞ գործունեություն է համարվում սուրճի ապարատների միջոցով սուրճի վաճառքը:

Կարդալ ավելին Սուրճի վաճառքի գործունեություն

Եթե կազմակերպությունը վաճառում է օգտագործված հիմնական միջոցը

Արմիդա.

Ողջույն: Ցանկանում եմ իմանալ՝ եթե կազմակերպությունը վաճառում է օգտագործված հիմնական միջոցը, ինչպե՞ս է այդ պրոցեսը կատարվում փաստաթղթային:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը վաճառում է օգտագործված հիմնական միջոցը

Կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հարցիս՝

Քաղաքացիաիրավական պայմանագրով կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը կատարողի՞, թե՞ պատվիրատուի վրա են:

Եվ նույն հարցը աշխատանքային հարաբերությունների դեպքում:

Կարդալ ավելին Կատարողի համար սանիտարական ստուգման պատասխանատվությունը և ծախսերը

Հաշվապահի փորձ ձեռք բերելու համար

Գևորգյան․

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ․ ես հաշվապահ եմ, դեռ համալսարանը չեմ ավարտել, ուզում եմ աշխատել, բայց քանի որ փորձ չունեմ՝ չեն ընդունում։ Ի՞նչ խորհուրդ կտաք փորձ ձեռք բերելու և մինչև աշխատանքի անցնելը մասնագիտությամբ աշխատելու համար։

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշվապահի փորձ ձեռք բերելու համար

Կարո՞ղ է տնօրենը ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար

Վահրամ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ ՍՊ ընկերության միակ մասնակիցը, որը նաև տնօրեն է, կարո՞ղ է ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար՝ որպես շահաբաժնի կանխավճար:

Կարդալ ավելին Կարո՞ղ է տնօրենը ստացված եկամուտը օգտագործել անձնական նպատակների համար

Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին

Անահիտ.

Բարև ձեզ: Հիմնադրամի հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին, կարո՞ղ եք հուշել՝ փոխառության պայմանագրում որպես փոխատու ինչի հիման վրա է գործում հիմնադրամի հիմնադիրը։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տալ հիմնադրամին

ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու կարգը

Էմմա.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք օգնել հասկանալ ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու և դրանից հետո հարկային արտոնություններից օգտվելու կարգը։

Եթե փորձ ունեք, խնդրում եմ կիսվել։

Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու կարգը

«Ակտիվ» հասկացության մասին

Անդրե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կօգնե՞ք ինձ՝ մանրամասն ինֆորմացիա տրամադրելով «ակտիվ» հասկացության մասին։

Կարդալ ավելին «Ակտիվ» հասկացության մասին