Category: Այլ
Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը
Մխիթար.
ՍՊԸ-ն դիմումի համաձայն ժամանակավորապես (անժամկետ) դադարեցրել է գործունեությունը: Ինչպիսի՞ կարգով պետք է առաջնորդվել գործունեությունը վերսկսելու համար, կա՞ արդյոք դիմումի ձև կամ կանոնակարգ: Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է
Mane.
Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:
Կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում

Հարութ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ՝ տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ՝ տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում՝ որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:
Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները

Արման.
Հարգելի գործընկերներ, կխնդրեի պարզաբանել, թե որոնք են բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները: Նախապես շնորհակալություն:
Գույքի` անհատույց վարձակալության հանձնում
Կարեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպության հիմնադիրը կարող է անհատույց վարձակալությամբ գույք տրամադրել կազմակերպությանը, թե՞ ինչ որ մինիմալ գումար պետք է սահմանել որպես վարձավճար: Կանխավ շնորհակալություն:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 250
Andranik.
Հնարավո՞ր է արդյոք ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում սխալ դրույթ լինել:
Հոդված 250.
Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը)
Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այսինքն, Գրավառուն, չկատարելով իր պարտավորությունը, ձե՞ռք է բերում իրավունք:
Կազմակերպությունը ձեռք բերված ապրանքը վաճառում է մասերով
Արթուր.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ձեռք բերված ապրանքը վաճառվում է մասերով` օրինակ 10 կգ ձեռք ենք բերում, վաճառում 100-150 գրամով: Արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում տվյալ տեսակի առևտրի ոլորտում:
Արդյո՞ք ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք

Արտակ.
Կազմակերպությունը 2012թ-ին կանխավճար է ստացել, որպեսզի հետագայում շինարարական ծառայություն մատուցի ստացված կանխավճարի դիմաց: Պայմանագրի մեջ նշված է, որ ծառայությունը պետք է մատուցվի մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը:
(Նշեմ նաև, որ ծառայության մատուցման ժամկետի երկարատևությունը պայմանավորված է մի շարք հիմնավոր գործոններով):
Արդյո՞ք մեր կազմակերպության կողմից ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք, և հարկվու՞մ է արդյոք շահութահարկով:
Ինչպիսի՞ թղթարարություն է պետք վարել
ՏԻԳՐԱՆ.
Ընկերությունը նպատակ ունի զբաղվել հաշվապահական հաշվառմամբ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, կամ ինչպիսի՞ թղթարարություն է պետք վարել:
Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահական ծրագիր ռեստորանային և հյուրանոցային գործունեության համար
Աննա.
Ողջույն, ի՞նչ ծրագիր կառաջարկեք ռեստորանային և հյուրանոցային գործունեության համար:
Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս
zara.
Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:
Կարո՞ղ է արդյոք տնօրենը կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք ընկերության տնօրենը կատարել նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները` անկախ ընկերության աշխատակիցների թվից:
Նախապես շնորհակալ եմ:
Արդյո՞ք անձը կրում է պատասխանատվություն ՍՊԸ պարտավորությունների համար
Լիլիթ.
Այն անձը, ում անունով գրանցված է ՍՊԸ-ն, պատասխանատվություն կրու՞մ է ՍՊԸ-ի պարտքերի ու պարտավորությունների համար: Հնարավո՞ր է հետագայում դատական խնդիրներ առաջանան:
Արդյո՞ք ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը ուժի մեջ է մտնում 2014 թ. հուլիսի 1-ից
Սաթիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը 2014թ. հուլիսի 1-ից մտնու՞մ է ուժի մեջ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս ձեռք բերել և ի՞նչ գնով:
Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում
Մուշեղ.
Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:
Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ՀԴՄ ունենա
Աննա.
ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը վարձակալությամբ տրված տարածքների դիմաց վճարը մուտքագրում է դրամարկղ, արդյո՞ք այս դեպքում ՀԴՄ-ի կարիք կա:
Հաշվապահական ծրագրերի համեմետատությունների վերաբերյալ նյութեր
Tatev.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ են ՀԾ և 1С ծրագրերի համեմետատությունների վերաբերյալ նյութեր կամ մեկնաբանություններ: Կանխավ շնորհակալություն:
P.S.Կարո՞ղ եք նշել գոնե մի կարևոր ֆունկցիա, որ 1С ծրագիրն ունի, իսկ ՀԾ-ն` ոչ:
ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում
Լևոն.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի` ժամանակավոր դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում: Նախապես շնորհակալություն:
Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը
Դավիթ.
Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե իրավաբանական անձի գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը: Ու՞մ հանձնել, Ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, թե՞: Ես ծանոթացա “Իրավաբականան անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքին, սակայն այնտեղ հստակ ոչինչ չի ասվում: Խնդրում եմ օգնել, կանխավ շնորհակալություն:
Գրավատնային գործունեության հետ կապված
Վարդան Գրիգորյան.
Իրավունք ունի՞ արդյոք գրավատունը վարկառուից բացի տոկոսավճարներից այլ վճարներ, օրինակ` վարկի ձևակերպման վճար, սպասարկման վճար կամ այլ միջնորդավճարներ գանձել: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել, քանի որ “Գրավատնային գործունեության մասին” օրենքում չի խոսվում այդ մասին:
Ապրանքի գնում ինտերնետով
Arevik.
Բարև ձեզ: Ես մոտ 2 ամիս առաջ ինտերնետ խանութից պատվիրել եմ բիժու, որը դեռ ինձ չի հասել, և կարծում եմ` պատճառը մաքսատուրքի մեջ է, քանի որ դրանից առաջ ևս պատվիրել էի, և այս մեկից պետք է 10% գանձվի: Մոտ օրերս տանը չեմ գտնվել, և հավանականությունը մեծ է, որ զանգահարել են, բայց չեն կարողացել կապվել ինձ հետ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ կապվել և իմանալ` իմ բեռը Հայաստանում է, թե ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս կատարեմ վճարումը և որտեղի՞ց վերցնեմ իմ իրը:
Ստուգման ակտով արձանագրված գումարների հաշվապահական ձևակերպումներ
Արթուր.
Հարկային տեսչությունը գրել է ակտ, օրինակ` 1 000 դր շահութահարկ, 500 դր ԱԱՀ և ակտի 10 % խրախուսման ֆոնդին: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները:
Կանխիկ գործարքների սահմանափակում
Հարություն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխիկ գործարքների` 300 հազ. միանվագ և 3 մլն. ամսական սահմանափակումը վերաբերում է վարձավճարներին: Այսինքն՝ կարո՞ղ է կազմակերպությունը, օրինակ, 700 հազ. վարձավճար վճարել վարձատուին կանխիկ դրամով: Շնորհակալություն:
Վարսավիրական ծառայությունների մատուցում

Սևակ.
Բարև ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ կամ ՍՊԸ և մատուցել վարսավիրական ծառայություններ, կցանկանայի կոնկրետ իմանալ` ինչքա՞ն արտոնագրային վճար պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ ախատող, բացի արտոնագրային վճարից ուրիշ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ի՞նչ չափով, վարսահարդարի հետ աշխատանքային պայմանագիր պե՞տք է կնքել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
ՀԴՄ-ների ամորտիզացիոն ժամկետ
Gohar.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք ՀԴՄ-ների համար սահմանված ամորտիզացիոն ժամկետ 1 տարին է: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք հոդվածները չեն հակասում իրար
Տիգրան.
Խնդրում եմ ինձ բացատրեք` արդյո՞ք “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի 169/1-րդ հոդվածը ու “Հարկերի մասին” ՀՀ օրենքը 24-րդ հոդվածը չեն հակասում իրար: Շնորհակալություն:
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն
Հ.Ա.
Հարգելի հաշվապահներ,
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տրամադրել կանխավճար վճարելու ժամանակ

Իգոր.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` երբ մանրածախ առևտրի ժամանակ կանխիկ գումար են թողնում որպես կանխավճար (բեհ), պե՞տք է արդյոք ՀԴՄ կտրոն տրամադրվի այդ գումարի չափով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է տրվի ապրանքը տանելու ժամանակ:
Հաշվապահական ծրագիր սովորելու համար
Լիլիթ.
Հարգելի օպերատորներ և հաշվապահներ, ինձ հարկավոր է սովորել 1C ծրագիր սուպերմարկետում աշխատելու համար: Եթե ունեք այդ ծրագիրը, խնդրում եմ ուղարկեք: Նախապես շնորհակալություն:
Զբոսաշրջային գործունեություն ՀՀ տարածքում
Emil.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացրեք ինձ հետևյալ հարցի մասին.
պատրաստվում եմ իրականացնել զբոսաշրջային տուրեր ՀՀ տարածքում, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և եթե չգրանցվեմ հարկային դաշտում, ի՞նչ պատասխանատվության կենթարկվեմ:
