Category: Այլ

ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

Լուիզա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ես անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ: Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների

Gohar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` որտեղ կարող եմ գտնել ՀՀ կառավարության սահմանած Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, որպեսզի կարողանամ հասկանալ` որքան արտոնագրային վճար պետք է վճարվի:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների

Փարոս ներկայացվող տեղեկանք

Greta.

Բարև ձեզ, հարգելիներս: Երեխաս ծնվել է 2013թ. հունվարի 13-ին: Աշխատանքի վայրից Փարոս ներկայացրել եմ տեղեկանք երեխայի համար նախատեսվող այսպես կոչված “կաթի փող” ստանալու համար, ինձ մերժել են` պատճառաբանելով, որ իբր կնիքը լավ չի երևում, և չվերցրեցին տեղեկանքը` գործին ընթացք չտալով: Դրանից հետո երեխաս հիվանդ էր, և չեմ կարողացել զբաղվել այդ հարցերով: Այժմ ներկայացրել եմ նոր տեղեկանք այն ամսաթվով, երբ ես այլևս գտնվել եմ խնամքի տակ: Նորից չեն ընդունում տեղեկանքը` պահանջելով նոր ամսաթիվ: Խնդրում եմ ինձ ուղղորդեք` ես ի՞նչ անեմ:

Կարդալ ավելին Փարոս ներկայացվող տեղեկանք

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Հարգելի՛ հաշվապահներ,
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ.
– Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում
– Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում
– Անհատական և խմբակային դասընթացներ
Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181
www.finsoft.am

Կարդալ ավելին ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Ծրագրի ցուցադրական տարբերակ

Հերմինե.

Հարգելիներս, որտեղից կարող եմ ներբեռնել 1C ծրագրի դեմո տարբերակը կամ ինքնուրույն, օնլայն եղանակով ինչպե՞ս այն սովորեմ:

Կարդալ ավելին Ծրագրի ցուցադրական տարբերակ

Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման.

Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշար

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, շատ ունեմ ձեր օգնության կարիքը` ինձ անհրաժեշտ է ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշարի հաշվապահության մասի պատասխանները, խնդրում եմ օգնեք: Եթե ունեք, ուղարկեք armine.xachatryan շնիկ yahoo.com

Կարդալ ավելին ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշար

Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ

Varduhi.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը 2013թ-ի հունիս ամսից հարկայինի կողմից վերցվել են կալանքի տակ, հետևաբար մեր դրամական մուտքերը տնօրինվում է հարկային մարմինների կողմից: Սակայն վերջերս ստացել ենք ծանուցում ՏՀՏ ի կողմից, որտեղ ասվում է, որ հուլիս ամսվա եկամտային հարկը օրենքով սահմանված ժամկետում չի վճարվել պետ.բյուջե, որի համար սահմանվել է 20 000 դրամ տուգանք: Հարցս կայանում է հետևյալում` ճի՞շտ է արդյոք ՏՀՏ-ն, և որոնք են այս դեպքում ընկերության իրավունքները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ

Շենգավիթ վարչական շրջանի վիճ. վարչություն

Suzy.

Բարև Ձեզ,
կարո՞ղ եք հուշել, թե որտեղ է գտնվում Շենգավիթ վարչական շրջանի վիճ. վարչությունը:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շենգավիթ վարչական շրջանի վիճ. վարչություն

Իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ

Արա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հարցիս. իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ, ինչպիսի՞ հարկատեսակներ են կիրառվելու տվյալ դեպքում:

Կարդալ ավելին Իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Կարդալ ավելին Խորհրդի անդամի գործուղում արտերկիր

Ամորտիզացիոն ժամկետների նվազեցում

Գուրգեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.

Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ամորտիզացիոն ժամկետների նվազեցում

Որակավորման քննությունների տեստեր

Roza.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք հետևյայ հասցեին roze-v-s շնիկ rambler.ru ուղարկել որակավորման քննությունների տեստերը և պատասխանները: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Որակավորման քննությունների տեստեր

Կազմակերպությունը վարձակալել է տեխնիկա

Anna.

Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը վարձակալել է տեխնիկա

Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել

Հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ – ի հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն, և եթե կարող է, ինչպե՞ս է դա կանոնակարգվում (պայմանագիր է կնքվում, աշխատավարձ է նշանակվում):

Կարդալ ավելին Հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն

Հիմնական միջոցի դուրսգրում

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ արդեն իսկ ամորտիզացված հիմնական միջոցի դուրսգրման (բալանսից հանելու) համար ի՞նչ է պետք անել:

Կխնդրեի մանրամասն բացատրել գործընթացը և ձևակերպումները:

Կարդալ ավելին Հիմնական միջոցի դուրսգրում

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:

Կարդալ ավելին Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Որոշում շահաբաժնի վճարման համար

Սաթենիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում օգնել հետևյալ հարցում.
Կազմակերպությունը ունի մեկ հիմնադիր, 2012թ. համար չի կատարվել շահաբաժնի վճարում: Տեղեկացել եմ, որ շահաբաժին վճարելու համար պետք է հիմնադիրը կայացնի որոշում, որից հետո դրամարկղից հնարավոր է կատարել վճարում:

Իսկ 2013թ. համար հնարավո՞ր են արդյոք շահաբաժնի եռամսյակային վճարումներ:

Խնդրում եմ ուղղել, եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, և եթե հանարավոր է` հիմնադրի կողմից կայացվող համապատասխան որոշման նմուշային օրինակ տրամադրել: Շատ եմ խնդրում այն ուղարկել sat.baxramyan շնիկ yandex.ru էլեկտրոնային հասցեին:
Նախապես շնորհակալ եմ …

Կարդալ ավելին Որոշում շահաբաժնի վճարման համար

Գումարի կանխիկացում

Էմմա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ունեմ մի հարց` կանխիկացրել եմ գումար չեկային գրքույկով գործատուին փոխառության հետ վերադարձի համար: Արդյո՞ք գումարը անհրաժեշտ է մուտք անել դրամարկղ մուտքի օրդերով, այնուհետև ելքի օրդեր կազմել վճարելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Գումարի կանխիկացում

Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Silva.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին

Գառնիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Խնդրում եմ ասեք ինձ, թե ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին:

Կարդալ ավելին Ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին

Գումարի մուտքագրում դրամարկղ

Lili.

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կարող եմ մուտք անել դրամարկղ 0,09 դրամ: Բանկային հաշիվը փակելուց այդ հաշվի մնացորդը փոխանցեցին մեկ այլ բանկի հաշվեհամարին, իսկ մնացորդի պոչը 0,09 դրամ փոխանցման ենթակա չհամարելով` վերադարձրեցին ինձ, ինչը արտացոլվում է բանկի քաղվածքում: Ինչպե՞ս վարվեմ այդ 0,09 դրամի հետ:

Կարդալ ավելին Գումարի մուտքագրում դրամարկղ