Category: Այլ
ՀՄ վրա կատարած ծախսեր
Մելանյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Հիմնական միջոցների վրա կատարված ո՞ր ծախսերն են համարվում ընթացիկ, որը` կապիտալ:
Փաստաբանական գրասենյակ
N…
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ աջակցել:
Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունում, նոր է սկսել իր գործունեությունը այդ ընկերությունը, խնդրում եմ ինձ ասեք, թե ես ինչ հաշվետվություններ պետք է հանձնեմ, ինչպես պետք է աշխատեմ:
Կանխավ շնորհակալ եմ:
Էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ
Թեհմինա.
Խնդրում եմ պատասխանեք` իրավաբանական անձը էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ կնիքու՞մ է փաստաթուղթը, թե՞ ստորագրությունը բավարար է: Կանխավ շնորհակալություն:
Եթե կազմակերպությունը վնասով է աշխատել
Մարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. եթե նույնիսկ կազմակերպությունը վնասով է աշխատել, այն պե՞տք է վճարի շահութահարկ շրջանառության 1, թե՞ 2 տոկոսը, և որտեղի՞ց կարող եմ գտնել այդ որոշումը, կամ օրենքի ո՞ր հոդվածով է դա սահմանվել:
Կանխավ շնորհակալություն:
Հարկային հաշիվներ դուրս գրելիս
Գոհար.
ՓԲԸ-ն 2011թ-ի հունվարից անորոշ ժամկետով դադարեցրել է հանքային ջրի շշալցման գործունեությունը: Նշեմ նաև, որ ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունեմ իրացում և´ տեղում, և´ Ռուսաստանում: Խնդրում եմ ասեք` գործունեությունը վերսկսելիս հարկային հաշիվներ դուրս գրելիս ես դրանք ձեռք պիտի բերեմ ՏՀՏ-ից, թե՞ դա ինձ չի վերաբերվում:
Մաքսային օրենսդրության հետ կապված
Արամ.
ՀՀ օրենքը ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին.
«Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:
8702 – ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ, ներառյալ՝ վարորդը, տեղափոխելու համար,
8703-էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ): Այս օրենքի փոփոխությունն ի՞նչ կապ ունի փոքր մարդատար մեքենաների հետ: Խնդրում եմ օգնեք…
Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր
Լևոն.
Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել մեկ հարցի` կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր, որոնք ամբողջությամբ ծախսվել են շենքի կապիտալ նորոգման համար: Արդյո՞ք այդ նյութերի ԱԱՀ-ն հաշվանցվում է, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար
Մարինե.
Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար (1 խմբի) ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ, և ի՞նչ սիստեմով պիտի մուծվեն հարկերը: Նախապես շնորհակալ եմ:
Գնման ակտի վերաբերյալ
ԱՆՆԱ.
Կխնդրեի օգնել և մասնակցել քննարկմանը:
Եթե ՍՊԸ-ն գնման ակտով ձեռք է բերել հումք` տալով դտ. 211 կտ. 521 100 000 դրամ, դրանից հետո եկամտահարկը տալիս ենք դտ. 211 կտ.524 11 000 դրամ` արդյունքում վճարելով 111 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000), թե՞ դտ. 521 կտ. 542 11 000` վճարելով 89 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000): Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000 (գնման ակտում ի՞նչ թիվ պիտի գրվի), բայց այդ դեպքում դուրս է գալիս` 211-ը մեր մոտ նստում է եկամտահարկի՞ մեջ:
Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ ձևակերպում պետք է տալ հաշվային պլանով (դտ/կտ) ամենամյա հերթական արձակուրդի գումարին: Օրինակ՝ աշխատակիցը արձակուրդի գնացել է 01-28.02.2010թ. , արձակուրդայինը վճարվել է 29.01.10թ.` Դտ.229.1 – Կտ.251.1- X , 28.02.10թ.-ով տրվել է հետևյալ ձևակերպումները՝
Դտ.713.1 – Կտ.527.2- X / հաշվարկում/
Դտ.713.1 – Կտ.525.1- X / գործ.սոց./
Դտ.527.2 – Կտ.525.1- X / 3 % սոց./
Դտ.527.2 – Կտ.229.1- X / աշխատավարձի գծով Դ.Պ. մարում/
Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ճիշտ են տրվել ձևակերպումները:
Կանխավ շնորհակալություն:
Փոխկապակցված անձինք
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, բոլորիդ հրավիրում եմ ակտիվորեն կարծիքներ հայտնել, քննարկել ԱԱՀ-ի մասին օերնքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի և հետևաբար նաև Հարկերի մասին օրենքի 11.1 հոդվածի վերաբերյալ: Կա՞ն արդյոք ձեր պրակտիկայում նշված հոդվածներով փոխկապակցված անձինք, որոնք առ այսօր ԱԱՀ վճարող չեն, ի՞նչ տարբերակներ եք մտածում այս խնդրի հետ կապված, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս այն կկիրառվի:
Գույքահարկի վերաբերյալ
Սամվել.
Մեքենան արտադրվել է 1990թ-ին, ունի 75 ձիաուժ հզորություն, առ այսօր չի շահագործվել և գույքահարկ չի վճարվել: Խնդրում եմ մեկնաբանել և հավաստի տեղեկություն տալ, թե ինչպես հաշվարկենք, թե ինչքան գույքահարկ է կազմում: Մեքենան հաշվառված է Նոր-Խարբերդ շրջանում, և նրանց հաշվարկով կազմել է 110,980 դրամ: Բայց տեխզննություն չի անցել:
Տրանսպորտային ծախսի ձևակերպում
Գայանե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, կարո՞ղ է արդյոք որոշ աշխատակիցների տրամադրել տրանսպորտային ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի, որովհետև տաքսիները չեն տրամադրում կտրոններ: Եթե այո, ապա ի՞նչ գումարի սահմաններում:
Նախապես շնորհակալ եմ:
ՍՊԸ լուծարում
Էդգար.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել ՍՊԸ-ի լուծարման հարցում: Վարձակալությամբ աշխատացնում էի խանութ: ՍՊԸ-ն գրանցված է 2010 թ. սեպտեմբերից, խանութն աշխատել է նոյեմբերից: Շուրջ մեկ ամիս է այլևս ՍՊԸ-ն գործունեություն չի իրականացնում, սակայն որևէ փաստաթղթով դա հիմնավորված չէ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք պարտադիր է վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել նոտարով, թե՞ հնարավոր է զուտ դիմել կադաստրին և զերծ մնալ նոտարական ծախսից: Արդյո՞ք խորհուրդ կտայիք դիմել հարկային մարմնին` գործունեություն չծավալելու վերաբերյալ` լրացուցիչ հարկերից խուսափելու համար (այժմ ամսական անիմաստ ավելանում են հարկային պարտավորությունները` տարածքի վարձակալության եկամտահարկի և սոցվճարների պատճառով): Եվ ընդհանրապես, քայլերի ի՞նչ հերթականություն կառաջարկեիք լուծարման համար (ռեգիստր, կադաստր, հարկային և այլն):
Շնորհակալություն
Կազմակերպությունը դեռ չի սկսել գործունեություն ծավալել
Տիգրան.
Հարգելի հաշվապահներ,
եթե նորաստեղծ կազմակերպությունը (ՀԿ) դեռ չի սկսել գործունեություն ծավալել, դեռ չունի աշխատակիցներ, արդյո՞ք պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել (զրոյական) աշխատավարձի և վճարված եկամուտների վերաբերյալ: Շնորհակալություն:
Եթե շրջանառությունը փոքր է
Տիգրան.
Բարև Ձեզ, իսկ եթե շրջանառությունը փոքր է, ծախսերը շատ, սակայն տարվա ընթացքում կատարել եմ վճարումներ, կարո՞ղ եմ տարեկան հաշվետվության մեջ ոչ մի ծախս ցույց չտալ, անձնական նվազեցում չգրել: Հաշվետվությունը հանձնելուց հետո խնդիր կառաջանա՞:
Նորաբաց ՍՊԸ
Արփինե.
Բարի երեկո, հարգելիներս:
Այսպիսի խնդիր ունեմ, եթե առնչվել եք, խնդրում եմ պատասխանեք:
Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում ՍՊԸ է բացել, տնօրեն է նշանակել օտարերկրացու, որը առայժմ 2 ամսվա վիզա ունի, ի՞նչ պետք է արվի, որպեսզի օրենքը չխախտենք, եթե արդեն չենք խախտել: Գուցե դիմել ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար, աշխատանքի թույլտվություն հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ու՞ր դիմել: Շնորհակալություն:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Արսեն.
Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն:
Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ
Արսեն.
Բարև Ձեզ,
կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին:
Հարգանքներով,
Արսեն
Գործունեության դադարեցում
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Excel-ի դերը հաշվապահության մեջ
Անահիտ.
Կխնդրեի ներկայացնել Excel-ի դերը հաշվապահության մեջ:
Կանոնադրության վերաբերյալ
Ռոբերտ.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ Ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնել գտնելու ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:
Մանրածախ առևտրի դեպքում
Սոֆյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, մանրածախ առևտրի դեպքում պահեստի կամ վաճառակետի ապրանքը ի՞նչ ձևով է հաշվառվում, ի՞նչ փաստաթուղթ է լրացվում: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:
Կոշիկի վերանորոգման աշխատանք
Կարինե.
Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 – ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:
Փոխկապակցված անձանց` հիմնադիր լինելու վերաբերյալ
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք լսել փոխկապակցված անձանց` հիմնադիր լինելու մասին, եթե որևէ տեղեկություն ունեք կամ գիտեք որոշման համար, կիսվեք, գրեք: Շնորհակալություն:
Ինտերնետ-խանութի վերաբերյալ
Մարինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։
Կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով
Եվգենյա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում, կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, խնդրում եմ ասել, լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ հարկով է հարկվելու:
Գործուղման օրերը հաշվելիս
Աղունիկ.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, գործուղման օրերը հաշվելիս արդյոք շաբաթ և կիրակի օրերը հաշվի են առնվում, եթե օրինակ աշխատողը գործուղվել է մեկ ամիս ժամկետով :
Կանխավ շնորհակալ եմ:
Կազմակերպությունը զբաղվում է անասնապահությամբ
Կարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը զբաղվում է անասնապահությամբ (ՍՊԸ), այդ ոլորտը ինձ համար անծանոթ է, միգուցե կա համապատասխան գրականություն, որից ես կարող եմ օգտվել, կամ դուք կարո՞ղ եք որևէ խորհուրդ տալ հաշվապահության վարման առանձնահատկությունների վերաբերյալ:
Կանխավ շնորհակալ եմ:
Լիցենզիայի վերաբերյալ
Ella.
Բարև ձեզ: Քաղաքաշինության այդ 2 բնագավառներում լիցենզիայի գումարը որքա՞ն է կազմում.
1. բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
2. հիդրոտեխնիկական
Շնորհակալություն:
