Category: Այլ

ՀԴՄ-ների մասին օրենքի վերջին փոփոխություններ

Իզաբելա.

ՀԴՄ-ների մասին օրենքի վերջին փոփոխությունների համաձայն՝ պետք է հարկային ներկայացնել տեղեկություն ՀԴՄ-ի ամսական դրամական հաշվարկներ շրջանառության մասին՝ կառավարության կողմից սահմանված ձևով: Ինչպե՞ս պետք է ներկայացվի և ի՞նչ ձև գոյություն ունի կառավարության կողմից հաստատված:

Կարդալ ավելին ՀԴՄ-ների մասին օրենքի վերջին փոփոխություններ

ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք

Գոհար.

ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է “Հայփոստ”-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը “Հայփոստ”-ի միջոցով:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք

Ի՞նչ տարբերություն կա

Գրետա.

Ի՞նչ տարբերություն կա եկամուտի և շահույթի միջև:

Կարդալ ավելին Ի՞նչ տարբերություն կա

Արդյո՞ք ծառայությունը կդիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն

Արմինե.

Արդյո՞ք հիմնադրամներին թույլատրվում է իրենց կանոնադիր նպատակի իրականացման համար մատուցել վճարովի ծառայություններ և եթե այո, ապա դա կդիիտվի՞ որպես ձեռնարկատիրական գործունեություն:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ծառայությունը կդիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն

Վարչական պատասխանատվություն

Անի.

Վարչական պատասխանատվության հասկացության և տեսակների մասին տեղեկություն կտեղադրե՞ք:

Կարդալ ավելին Վարչական պատասխանատվություն

Գործուղման ծախսեր

Արմինե.

Բարև, հարգելի կոլեգաներ: Եթե տնօրենիս 2 օրով գործուղեմ Մարալիկից Երևան, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ գործուղման ծախսերը: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Կարդալ ավելին Գործուղման ծախսեր

Ի՞նչ է կապիտալացումը

Արթուր.

Խնդրում եմ, բացատրեք` ինչ է կապիտալացումը: Շնորհակալություն նախապես:

Կարդալ ավելին Ի՞նչ է կապիտալացումը

Շահույթի բաշխում

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինձ հետաքրքրում է, թե ինչպես են բաշխում ՍՊԸ շահույթը, կարգը և հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շահույթի բաշխում

Գնում կանխիկ գումարով

Մերի.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ֆիզիկական անձը կարո՞ղ է որևէ ՍՊԸ-ից մի անգամից կանխիկով գնել 500000 դրամի ապրանք, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գնում կանխիկ գումարով

Հիմնական միջոցի ստացում

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
դպրոցին մարզպետը հեռուստացույց է նվիրել: Դա եղել է հունվար ամսում: Որպես հիմնական միջոց պետք է մուտքագրել, բայց չգիտեմ թե ինչ հանձնաժողովով` գնումների՞ (որը կազմվում է ամեն տարվա սկզբում), թե՞ գույքագրման հանձնաժողովով (որը կազմվում է տարվա վերջում` գույքագրման համար):
Իսկ ընդհանրապես` որտեղից կարելի է իմանալ գույքերին և նյութերին վերաբերվող կանոններ:

Կարդալ ավելին Հիմնական միջոցի ստացում

ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին

Արմինե.

Խնդրում եմ օգնեք հասկանալ կամ տվեք համապատասխան գրականության ցանկ` կարդալու ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին կամ բացատրեք, թե ինչ են իրենից ներկայացնում “ֆինանսական ակտիվ” կամ “պասիվ” տերմինները:

Կարդալ ավելին ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին

Առհաշիվ գումարի տրամադրում

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կխդրեի օգնել: Կազմակերպությունը լիազորում է որևէ անձի, որպեսզի գնա և Վրաստանից հումք ներկրի տվյալ ընկերության համար: Տվյալ պարագայում, եթե գնումը կազմելու է մոտ 15 000 լարի, ընկերությունը կարո՞ղ է իր աշխատակցին դրամարկղից գումար տալ 15 000 լարիին համարժեք դրամ: Դրանով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի՞ խախտվի:
Իսկ հաշվապահորեն ինչպե՞ս ճիշտ կլինի այս հարցը ձևակերպել:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Առհաշիվ գումարի տրամադրում

Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն

ԱՆՆԱ.

Հարգելիներս, ասացեք խնդրեմ, արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունով երևացող պարտքը աշխատակցին տա մի քանի ամիս ուշացումով: Սա կարո՞ղ է խախտում դիտվել: Մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է որպես ծախս նվազեցնել հարկայինի կողմից հարկերը վճարելն ուշացնելու հետևանքով հաշվարկված տույժերը:

Կարդալ ավելին Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն

Գործունեության գրանցում

Alina.

Բարև ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ, և իմ առջև դրված է հետևյալ խնդիրը` ես պետք է սկսեմ բիժուտերիայի խանութի գրանցում և հաշվապահական հաշվառման վարում, խնդրում եմ օգնեք, թե որտեղից պետք է սկսեմ: Ի՞նչ փաստաթղթեր և պայմաններ են անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար: Կարծում եմ` ավելի հարմար և խելամիտ է ԱՁ գրանցել, շատ կարևոր է նաև ձեր կարծիքը:
Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ հղում անեք, թե որտեղից մանրամասն կարող եմ հարցերիս պատասխանը գտնեմ:

Կարդալ ավելին Գործունեության գրանցում

Բանկային փոխանցման վերաբերյալ

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:
Կազմակերպությունը վճարել է մատակարարին 3560000 դրամ գումար: Վճարումը կատարել է դրամարկղից, սակայն բանկի միջոցով մուտքագրել է մատակարարի բանկային հաշվին: Դիտվու՞մ է արդյոք դա որպես բանկային փոխանցում, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Բանկային փոխանցման վերաբերյալ

Արդյո՞ք հաշվարկվում է մաշվածություն

Հելեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես դպրոցի հաշվապահ եմ: Ուզում եմ իմանալ՝ հիմնական միջոցների մեջ մտնող գրականության (գեղարվեստական) մաշվածք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշվարկվում է մաշվածություն

Ֆինանսական ակտիվների կառավարումը և գնահատումը

Արմինե.

Խնդրում եմ օգնեք գտնել տվյալ թեմայի մասին տեղեկություններ` “Ֆինանսական ակտիվների կառավարումը և գնահատումը”:

Կարդալ ավելին Ֆինանսական ակտիվների կառավարումը և գնահատումը

Ծախսի ճանաչում

Լիլիթ.

Խնդրում եմ պատասխանել, եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22] տողում ներկայացված գումարը և նրա համար հաշվարկված 11% եկամտահարկի գումարը տարեկան եկամուտների մասին հայտարարագրում կարո՞ղ ենք ծախս ճանաչել, թե ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծախսի ճանաչում

Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում

Արմեն.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում

ՀՀՄՍ 39

Նունե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀՀՄՍ 39

Եթե կազմակերպությունը գնել է մեքենա

Hripsime.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը գնել է մեքենա և այն դեռևս չի օգտագործել, կարելի՞ է արդյոք հաշվարկել ամորտիզացիա և այդ գումարը նվազեցնել շահույթից:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը գնել է մեքենա

ՍՊԸ հիմնադրում

Արամազդ.

Ինչի՞ց պետք է սկսել ՍՊԸ բացելը: Ո՞ր օղակներից պետք է սկսել, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ հիմնադրում

“Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդված

ՆՈՆԱ.

Հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք բացատրել ինձ “Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդվածի այս նախադասությունը` “անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը”, ինչ է նշանակում:

Կարդալ ավելին “Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդված

Ի՞նչն է հաշվապահի համար ամենակարևորը

Lusine.

1. Ո՞վ է եղել առաջին հաշվետվություն տվողը:
2. Ի՞նչն է հաշվապահի համար ամենակարևորը:

Կարդալ ավելին Ի՞նչն է հաշվապահի համար ամենակարևորը

Կազմակերպությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքի առևտրով

Lusine.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող, զբաղվում է ալկոհոլային խմիչքի մեծածախ առևտրով: Այդ ժամանակահատվածում կատարել է հետևյալ գործարքը` ֆիզիկական անձին վաճառել է երկու շիշ խմիչք, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ: Համարվու՞մ է արդյոք դա մեծածախ առևտուր, թե՞ կազմակերպության կողմից կա օրենքի խախտում` կապված ՀԴՄ չունենալու հետ: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքի առևտրով

ՀՄ մաշվածություն

Ամալյա.

Ինչպե՞ս հաշվարկել հիմնական միջոցների մաշվածությունը: Եթե հնարավոր է օրինակի վրա բացատրել:

Կարդալ ավելին ՀՄ մաշվածություն

Մեքենայի ձեռքբերում

Arpin.

Բարև ձեզ, հարգելիներս, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք. 2010թ կազմակերպությունը գնել է մեքենա, առայժմ որպես հիմնական միջոց, ձեռք ենք բերել հաշիվ ապրանքագրով, ԱԱՀ-ով, հարցս` ԱԱՀ-ի հաշվարկում ինշպե՞ս եմ ներկայացնելու և արժեքը` առանց ԱԱՀ, և ԱԱՀ-ն: Ինչպե՞ս նաև ցանկանում ենք վաճառել, որովհետև վարելուց հետո փոշմանել ենք:

Կարդալ ավելին Մեքենայի ձեռքբերում

Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի

ՎԱՐԴ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, իմ հարցին։ Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի, նա չի՞ կարող ներկայացնել հաշվետվություններ հարկային տեսչություն։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Եթե կազմակերպության գլխավոր հաշվապահը լիցենզավորված չի