Category: Այլ

Ինչպե՞ս դառնալ միկրոձեռնակատիրության սուբյեկտ

Ալլա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք, Ա/Ձ բացելուց հետո, եթե ցանկանում ենք միկրոբիզնեսի դաշտում գործել, ի՞նչ գործունեություն պետք է անել։

Կարդալ ավելին Ինչպե՞ս դառնալ միկրոձեռնակատիրության սուբյեկտ

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու

Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Կարդալ ավելին ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Elen.

Բարև Ձեզ։ Արդյո՞ք խնամքի միջոցների արտադրության և վաճառքի համար անհրաժեշտ է որևէ լիցենզիա:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Անձը ցանկանում է ապրանք ներմուծել

Գրետա.

Բարև ձեզ: Մոսկվայից ցանկանում եմ ներկրել ապրանք (հագուստ), կցանկանայի իմանալ ներկրման հետ կապված լիարժեք և սպառիչ ինֆորմացիա։

  1. Ցանկանում եմ իմանալ ֆիզիկական անձի համար թույլատրելի չափը։

  2. Եթե այդ չափը գերազանցում է, արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ:

  3. Եթե գրանցվում ենք որպես ԱՁ, ապա ի՞նչ հարկեր կան վճարելու։

Նախապես շնորհակալություն ❤

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ապրանք ներմուծել

Համակարգչային տեխնիկան հիմնական միջո՞ց է, թե՞ արագամաշ առարկա

Սաթեն.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ՝ 5 000 դրամ, և ստեղնաշար՝ 25 000 դրամ։ Դրանք պետք է դիտեմ որպես հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա։
Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։

Կարդալ ավելին Համակարգչային տեխնիկան հիմնական միջո՞ց է, թե՞ արագամաշ առարկա

Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Գևորգ.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով գրանցված (գրանցումը կատարվել է 18.06.2020թ.-ին) Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Հենրիխ․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

ՀԿ հաշվառման կազմակերպում

Բարև Ձեզ։
1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ
2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ
3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ
4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում
5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞
Շատ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՀԿ հաշվառման կազմակերպում

Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Վահագն.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս պետք է դուրս գրի կանխիկ վճարման հաշիվ վավերագիր: Գնորդ ֆիրման շրջհարկով աշխատող ՍՊԸ է, որը վճարելու է կանխիկ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել փոխառությունից

Կարինա.

Բարև ձեզ: Կազմակերպության բանկային հաշվեհամարները և դրամարկղային գիրքը արգելանքի տակ են։
Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել՝ տնօրենին (ով նաև հիմնադիր է) տրված փոխառությունից փոխմարում անելով։

Կարդալ ավելին Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել փոխառությունից

Վարձակալած տարածքում արդյո՞ք հնարավոր է դեղատուն բացել

Գոռ.

Բարև Ձեզ։ Եթե տարածքը ոչ թե սեփականություն է, այլ պայմանագրով երկարաժամկետ վարձակալված` հնարավոր չէ՞ դեղատուն բացել:

Կարդալ ավելին Վարձակալած տարածքում արդյո՞ք հնարավոր է դեղատուն բացել

Ինչպե՞ս է հաշվարկվում մաքսային ձևակերպումը

Վաչե.

Խնդրում եմ ասեք` մաքսային ձևակերպումը ինչպե՞ս է հաշվարկվում և որտե՞ղ պետք է վճարել։ Կրկին անգամ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում մաքսային ձևակերպումը

Մատակարարման ամսաթվի նշում հաշվի մեջ

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։

Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։

Կարդալ ավելին Մատակարարման ամսաթվի նշում հաշվի մեջ

Անձը 18.06.2020թ.-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր

Գևորգ․

Բարև ձեզ։ 18.06.2020թ.-ի դրությամբ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ ստացել եմ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգիչը։ Սակայն միևնույն ժամանակ իմ գործունեությունը նաև ներառում է համակարգիչների վերանորոգում, որը արդեն ներկայացված է այլ դասակարգչով (95․11․0 համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում)։ Խնդրում եմ, ասեք՝ այս պարագայում ես ինչպե՞ս վարվեմ, որպեսզի միևնույն ժամանակ կարողանամ նաև զբաղվել մյուս գործունեությամբ (համակարգիչների նորոգում)։ Մեկ հարց ևս. որպեսզի հարկայինում գրանցվեմ որպես միկրոձեռնարկատեր, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ, եթե արդեն հանդիսանում եմ որպես անհատ ձեռնարկատեր (միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հարկային մարմնում դեռ գրանցված չեմ)։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը 18.06.2020թ.-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր

Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Արտավազդ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․
ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։

Կարդալ ավելին Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Ծխեցված հավի արտադրություն

Ուզում եմ արտադրություն սկսել, բայց չգիտեմ՝ ինչ թղթաբանություն է անհրաժեշտ, լիցենցա, մակնշում և այլն։

Կարդալ ավելին Ծխեցված հավի արտադրություն

Հրամանի ո՞ր ձևն է ճիշտ

Բարև Ձեզ: Հրամանի ո՞ր ձևն է ճիշտ աշխատողի հաստիքի փոփոխման համար:

Կարդալ ավելին Հրամանի ո՞ր ձևն է ճիշտ

Ե՞րբ պետք է դիմում գրել

Anna.

Բարև Ձեզ: Ես արդեն մեկ ամիս է ունեցել եմ բալիկիս, կասեք` ե՞րբ պետք է դիմում գրեմ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի համար:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է դիմում գրել

Փոփոխություններ կուտակային կենսաթոշակի հաշվարկում

Anush.

Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշեք, թե՞ եկող ամսվանից ինչ փոփոխություններ են կիրառվելու կուտակային կենսաթոշակի հաշվարկում: Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ:

Կարդալ ավելին Փոփոխություններ կուտակային կենսաթոշակի հաշվարկում

Շինարարական լիցենզիա ստանալու համար

Հռիփսիմե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:

Կարդալ ավելին Շինարարական լիցենզիա ստանալու համար

Ո՞ր կետի համաձայն փոխել աշխատանքային պայմանագիրը

Lusy.

Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:

Կարդալ ավելին Ո՞ր կետի համաձայն փոխել աշխատանքային պայմանագիրը

Դրոշմանիշայինը ու՞մ հաշվին պետք է վճարվի

Աննա.

Բարև ձեզ: Եթե հաշվապահը աշխատում է կես դրույքով, դրոշմանիշայինը ու՞մ հաշվին պետք է վճարվի՝ աշխատողի՞, թե՞ գործատուի։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրոշմանիշայինը ու՞մ հաշվին պետք է վճարվի

Վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է աշխատակիցը

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե մանկապարտեզի վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է որևէ աշխատակից /գանձապահի հաստիք չկա/, ապա կա՞ արդյոք համապատասխան հոդված, որը հիմք ընդունելով՝ կարող ենք կարգադրություն ձևակերպել։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է աշխատակիցը

Շահութահարկի 8-րդ բաժնի լրացման հետ կապված

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շահութահարկի 8-րդ բաժնում դեբիտորական պարտքի տողում պե՞տք է գրել ասենք 19թ.-ին վճարված աշխատավարձի գումարը:

Կարդալ ավելին Շահութահարկի 8-րդ բաժնի լրացման հետ կապված