Category: Այլ
Շարժական բիզնես բացելու համար
Սամվել Ալիխանյան.
Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել շարժական բիզնես, կարո՞ղ եք ասել՝ Երևանի ո՞ր տարածքում կարող ենք կայանել թրեյլերը և որտեղ՝ ոչ, և դրա համար ո՞ր մարմնին պետք է դիմենք՝ հետագայում տեղի համար խնդիրներ չունենալու նպատակով։ Նախապես շնորհակալություն։
Արդյո՞ք ցուցանակի փակցնելը կհամարվի գովազդ
Անի.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: Եթե գյուղացին ծրագրի է մասնակցում, որի մասնակցության համար վճարում է, ինչպես նաև եկամուտ է ստանում: Եվ ծրագրի մասնակցության համար կազմակերպությունը ցանկանում է ցուցանակ կպցնել նրա դռան վրա: Արդյո՞ք դա համարվում է գովազդ, արդյո՞ք պետք է հարկեր վճարել և ո՞վ է հարկ վճարողը` կազմակերպությունը, թե՞ գյուղացին: Եվ դա բոլոր գյուղական համայնքներին է վերաբերու՞մ:
Կանխավ շնորհակալություն:
Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար
Մարինե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։
Արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար
Ալլա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը կարո՞ղ է արտադրված ապրանքի վրա փակցնել ապրանքային նշան, որը չի պատկանում որևէ այլ ընկերության, սակայն գրանցված չի։ Եվ արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար։
Անձը ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների արտադրությամբ
Լուսինե.
Բարի երեկո։ Ցանկանում եմ տանը պատրաստել կիսաֆաբրիկատ և տալ խանութներին։Ի՞նչ փաստաթղթեր են պետք և որտե՞ղ պետք է գրանցվել։ Նախապես շնորհակալություն։
Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն
Արփինե․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։
Անձը ցանկանում է զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ
Ալեքսանդր․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ես ՀՀ քաղաքացի եմ, բնակվում եմ ՀՀ-ում, ցանկանում եմ բացել ԱՁ և զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ։ Ի՞նչ հերթականությամբ և ի՞նչ գործողություններով պիտի սկսեմ և որտեղից, կանխավ շնորհակալություն։
Թեյի արտադրամաս բացելու համար
Մոնթե․
Բարև ձեզ, թեյի փոքրիկ արտադրամաս ստեղծելու համար ի՞նչ լիցենզիա է պետք և որքա՞ն պետվճարում պետք է կատարեմ։ Շնորհակալություն։
Ի՞նչ վճարումներ են պահանջվում ՍՊԸ բացելիս
Գայանե․
Բարև ձեզ։ Ի՞նչ վճարումներ են պահանջվում ՍՊԸ բացելիս։
Իդրամ-ով վճարներ ընդունելիս
Լիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել․ Իդրամ-ով վճարներ ընդունելիս նոր սերնդի հդմ կտրոնը տպում ենք սովորական, թե՞ նշում “անկանխիկ”, նոր տպում։
Սոց․ փաթեթի շրջանակներում հյուր ընդունելու համար
Կարինե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ Հայաստանում գործող ցանկացած հյուրանոց և հյուրատուն իրավունք ունի՞ սոց․ փաթեթով հյուր ընդունել: Ի՞նչ թղթավարություն է հարկավոր դրա համար։
Մթերային խանութ բացելու համար
Երվանդ․
Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։
Անձը ցանկանում է զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ
Հերմինե Գևորգյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցում ինձ օգնել: Ես ցանկանում եմ զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ: Արդյո՞ք ես կարող եմ առանց ԱՁ հիմնելու գործունեություն ծավալել և հարկային ինչպիսի՞ պարտավորություններ կունենամ: Հավելեմ, որ միայն ես եմ աշխատելու:
Արդյո՞ք ընտանիքը կստանա նպաստ
Արմինե.
Կներեք, մեկ հարց ունեմ. ես ամուսնացած եմ, ունեմ 1 բալիկ, գտնվում եմ հղիությանս 7-րդ ամսում, ամուսնուս հետ բնակվում եմ սկեսուրիս գնած բնակարանում, բնակարանը գտնվում է լավ վիճակում, սակայն ես չեմ աշխատում, ամուսինս էլ աշխատում է սեզոնային, շինարարությամբ է զբաղվում: Կցանկանայի իմանալ՝ բալիկիս ծնվելուց հետո մեզ հասնու՞մ է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, գիտեմ, որ կայքում հնարավոր է նման մասնագետներ չլինեն ու չպատասխանեն, քանի որ այն հաշվապահական հարցեր են հիմնականում, բայց կանխավ շնորհակալություն:
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում
Գագիկ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ծառայություններ են մտնում հետևյալի մեջ՝ մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար։
Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ մի քանի կազմակերպության e-invoicing-ից օգտվել
MK.
Բարև ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ մի քանի կազմակերպության e-Invoicing-ից օգտվել։
Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել դեղատան լիցենզիա
Սասուն․
Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել դեղատան լիցենզիա։
Սառը սուրճի արտադրություն սկսելու համար
Հարութ․
Բարև ձեզ։ Ես ուզում եմ զբաղվել սառը սուրճի արտադրությամբ։ Արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Եվ որտե՞ղ պետք է դիմել։
Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ
Sort.
Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:
ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ
Արմեն․
Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։
Ո՞ր տարիքից անձը կարող է աշխատել
Աննա.
Բարև ձեզ: Անչափահասը ո՞ր տարիքից կարող է աշխատել, շաբաթական քանի՞ ժամ, և ծնողի թույլտվության որևէ ձև կա՞:
ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, արդյո՞ք պետք է յուրաքանչյուր ֆիզ. անձի համար հաշիվ դուրս գրել:
ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն
Ռուզաննա Խանզադյան.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Նվիրատվություն անելու դեպքում
Գոհար.
Բարև ձեզ: Ցանկանում էի իմանալ՝ նվիրատվություն անելուց հետո նվիրատուն այլևս ինչ-որ տեղ կունենա՞ տվյալ գույքի պատմություն, թե՞ նվիրատուի վրայից գույքը դուրս կգա և չի երևա ոչ մի տեղ:
Ֆինանսական վարձակալություն
Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ժամանակ, մաշվածության ծախսը ո՞վ է տալիս՝ վարձատու՞ն, թե՞ վարձակալը: Շնորհակալություն:
Հաշվապահների որակավորում
Բարև ձեզ:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվապահների և աուդիտորների որակավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես հավատարմագրված մասնագիտացված կառույց և սրանով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունելու։
Այսինքն՝ Ֆիննախի կողմից որակավորում այլևս չի՞ լինելու, թե՞ ուղղակի այդ գործառույթը տրվել է ՀՀԱԱ-ին։
Շնորհակալություն:
Կանխիկի սահմանափակումների վերաբերյալ
Սերոբ․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ դրամարկղից ելք 300 000 դրամով ամսվա մեջ քանի՞ անգամ է թույլատրվում։
Սննդի կետ
Բարև ձեզ:
Ունեմ մի քանի հարց:
Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ:
1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0:
2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար:
3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:
Անհրաժեշտ է հաշվապահ
Բարև ձեզ: Գրանցել եմ ՍՊԸ։ Ցանկանում եմ ԱՄՆ-ից ներմուծել ապրանքներ և վաճառել Հայաստանում։ Երևի կաշխատեմ ԱԱՀ դաշտում, որ կարողանամ հաշվանցել ներմուծման ԱԱՀ-ն։ Ինձ հարկավոր է հաշվապահ, ով կկարողանա հաշվետվությունները ճիշտ կազմել։ Կանխավ շնորհակալ եմ։
Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել
Հայկ․
Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։

