Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն

Կարինե Ա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է արտասահմանում գտնվող ՀԿ-ի նախագահի անձնական հաշվին գումար փոխանցել, դա արդյո՞ք հարկային պարտավորություն չի ենթադրում Հայաստանում:

Կարդալ ավելին Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անմոռուկ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն, որը շրջանառության հարկ վճարող է, իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ: 2018թ-ի երկրորդ եռամսյակում դուրս է գրել ապրանքների և արտադրանքների մատակարարման հաշվարկային փաստաթուղթ` ծառերի, թփերի, տնկիների: Ո՞վ կարող է ինձ հուշել` այդ հաշվարկային փաստաթղթի մասով ինչպիսի՞ հարկ պետք է հաշվարկեմ` 0% որպես գյուղատնետասական արտադրանք, 3.5% որպես արտադրություն, թե՞ 5% որպես ապրանքի վաճառք` առանց ձեռքբերման նվազեցման: Հստակ հիմնավորված` օրենքի հղումներով տեղեկություններ տրամադրելու համար շատ շնորհակալ կլինեմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Գեղեցկության սրահ բացելու համար

Լուսինե.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ուզում եմ ԱՁ բացեմ և գեղեցկության սրահ բացեմ: Հարկը ինչպե՞ս պետք է վճարեմ` տարածքի քառ. մետրով, թե՞ ՀԴՄ հսկիչ սարք են տալիս եկամտի տոկոսով:

Կարդալ ավելին Գեղեցկության սրահ բացելու համար

Անձը անշարժ գույքի գործակալ է

DA VO.

Բարև ձեզ: Ես անշարժ գույքի անհատ գործակալ եմ, արդյոք պետք է հարկեր վճարեմ և գրանցվեմ որպես ԱՁ:

Կարդալ ավելին Անձը անշարժ գույքի գործակալ է

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով

Վահե Քեշիշյան.

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով: Հայտ է ներակացրել, որպեսզի աշխատի Շրջանառության հարկի դաշտում: Խնդրում եմ նշել, թե տվյալ պարագայում ո՞րն է համարվում հարկման բազա, և հարկի գումարի հաշվարկման ժամանակ ի՞նչ նվազեցումներ են կատարվում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով

Շահութահարկի կանխավճարը փոխանցվել է հին հաշվեհամարին

Արտ Գ.

Շահութահարկի կանխավճարը փոխանցել եմ հին հաշվեհամարին: Պե՞տք է ինչ որ բան անել, թե իրենք կուղարկեն միասնական հաշվեհամարին:

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարը փոխանցվել է հին հաշվեհամարին

«Լվա ինքդ» ավտոլվացման կետի հարկման հետ կապված

Անի Կ.

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին «Լվա ինքդ» ավտոլվացման կետի հարկման հետ կապված

Անձը մշակում է սեփական ֆերմայի կաթը

Արամ.

Խնդրում եմ նշեք, եթե կան, ԱՁ-ի հարկային պարտավորությունները, եթե մշակում եմ իմ ֆերմայի կաթը:

Կարդալ ավելին Անձը մշակում է սեփական ֆերմայի կաթը

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Ա.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 2018թ-ի հունվարին ներկայացրել էր հարկային դադարեցման դիմում, իսկ հունիսին վերականգնման դիմում: Արդյո՞ք ԱՁ-ն պիտի վճարի երկրորդ եռամսյակի եկամտային հարկի կանխավճար ամբողջ եռամսյակի համար, որի ընթացքում նա չի աշխատել, թե՞ մենակ հունիս ամսվա կտրվածքով հաշվարկված: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները

Աստղիկ.

Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները

Արդյո՞ք կարելի է տուգանքը ներառել ծախսերի հաշվարկում

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապրանքների մատակարարումն ուշացնելու պատճառով մեր կազմակերպությունը տուգանվել է մոտ 4 մլն դրամով: Հարցս հետևյալն է: Շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ այդ գումարը ներառել ծախսերի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է տուգանքը ներառել ծախսերի հաշվարկում

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, այն կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը 2016թ. աշխատել է շրջանառության հարկով, շրջանառությունը եղել է 80 մլն դրամ: 2017թ. աշխատել ենք ԱԱՀ-ի դաշտում, շահութահարկի հաշվետվության 38 տողը չեմ լրացրել, այժմ խնդիր է առաջացել, պետք է ճշգրտում տամ, խնդրում եմ կանխավճարի հաշվարկման բանաձևը (80մլն*5%*40%*4՞):
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Սնունդ առաքելու համար

Անահիտ Ս.

Բարև ձեզ: Չ՞եք ասի` սնունդ առաքելու համար ինչպե՞ս պետք է ԱՁ բացեմ և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ:

Կարդալ ավելին Սնունդ առաքելու համար

Ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարել

Նարեկ Կ.

Բարև ձեզ, վարձակալության պայմանագիր եմ կնքել ս/թ ապրիլի 16-ից, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարեմ ապրիլ ամսվա համար:

Կարդալ ավելին Ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարել

Որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները

Nara A.

Ներեցեք, կարո՞ղ եք ինձ օգնել տվյալ հարցում` որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները: Ըստ ինձ` եկամտահարկ, ԱԱՀ, սոց. վճար, ակցիզային հարկ:

Կարդալ ավելին Որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղված անձինք կարո՞ղ են արդյոք վարձու աշխատող հանդիսանալ այլ կազմակերպություններում:

Կարդալ ավելին Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

ԱՁ ցանկանում է նաև այլ ծառայություններ մատուցել

Գորիկ Ա.

Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է նաև այլ ծառայություններ մատուցել

Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Տույժերի հաշվարկ պետ. տուրքի գումարի նկատմամբ

Վահագն Բ.

Ցանկանում եմ իմանալ` շինարարական լիցենզիաի տարեկան պետ. տուրքի գումարի նկատմամբ քանի՞ տոկոս է հաշվարկվում ուշացած օրերի տույժ։

Կարդալ ավելին Տույժերի հաշվարկ պետ. տուրքի գումարի նկատմամբ

Ֆոնդային բորսայում ստացված եկամտի հարկում

Վահան Խանիկյան.

Բարև ձեզ,

ֆոնդային բորսայում (Stock exchange) ստացված եկամուտը քանի՞ տոկոսով է հարկվում, և ինչպե՞ս անել, որ հարկը մինիմալ լինի:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆոնդային բորսայում ստացված եկամտի հարկում

Հանրային սննդի հարկման հետ կապված

Աննա.

Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին:

Կարդալ ավելին Հանրային սննդի հարկման հետ կապված

Հանրային սննդի կետը իրացնում է նաև այլ ապրանքներ

Anna.

Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հանրային սննդի կետը իրացնում է նաև այլ ապրանքներ

ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը

Կարինե.

Խնդրում եմ նկարագրել «Բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը և նրա արտացոլումը հարկային մարմնում վարվող քարտի վրա:

Կարդալ ավելին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը

Ծրագիրը եկամտային հարկը պակաս է հաշվարկում

Հասմիկ.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունում ունենք աշխատող` 80 000 դր. աշխատավարձով, որից եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում պահվում է 14 400 դր. եկամտային հարկ և 4 000 դր. սոց. վճար: Սակայն 80 000 – ի 23 % – ը կազմում է 18 400 դր: Հարց. ինչու՞ է ծրագիրը 4 000 դրամ պակաս եկամտային հարկ հաշվարկում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծրագիրը եկամտային հարկը պակաս է հաշվարկում

Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Հոսթելի հաշվապահական հաշվառում

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, սկսնակ հաշվապահ եմ: Պետք է հոսթելի հաշվապահություն անեմ: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ, ի՞նչ ժամկետներում և ինչքա՞ն տոկոսով: Տարածքը եթե հաշվարկվում է, ասացեք թե ինչպես: Ցանկացած տեղեկություն մեծ օգնություն կլինի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հոսթելի հաշվապահական հաշվառում

Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով

Հաշվապահ.

Հարգելի փորձառու հաշվապահ,
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել:
Կանխավ` շնորհակալություն:

Կարդալ ավելին Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով