Category: Հարկեր, տուրքեր, վճարներ
Առողջության ապահովագրավճարի վերադարձ
Անուշ․
Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։
ԱՁ-իս համար 129 600-ի վճարումը ճիշտ ժամանակին կատարել եմ և դիմում եմ ներկայացրել այդ գումարը ետ ստանալու համար, որքա՞ն ժամանակում է դիմումի պատասխանը գալիս։ Մոտ 2 ամիս առաջ դիմումը ներկայացրել եմ, դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել։
Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձի սահմանափակման վերաբերյալ
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ճիշտ եմ մեկնաբանում օրենքը.
Շահաբաժինների ետ վերադարձի որոշման 5րդ գոդվածի գ կետով, եթե տարվա ընթացքում մեկ անգամ են ՀԴՄ տուգանել 416 հոդվածով, ապա հնարավոր է այս տարի 2025 թվականի վճարած շահաբաժնի հարկը ետ ստանալ։ Որոշման մեջ նշվում է 416 հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։
Ի՞նչ հարկեր կան կրիպտո ոլորտում
Արփինե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ կրիպտո ոլորտում որպես անհատ իմ գումարով թրեյդինգ անելու դեպքում հարկային պարտավորություն կա՞, թե՞ ոչ։
Վեբ հավելվածի գործունեություն
Հասմիկ․
Ունեմ փոքր առցանց կրթական/լեզու սովորելու վեբ հավելված։ Ուզում եմ սկսել վճարովի պլաններ ավելացնել և հասկանալ՝ հարկային ու իրավական տեսանկյունից ճիշտ է ԱՁ բացել, թե ՍՊԸ։
Վճարումները հնարավոր է լինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից։
Կուզեի խորհրդատվություն ստանալ՝ ո՞ր հարկման ձևն է ճիշտ, ի՞նչ հարկեր/փաստաթղթեր են պետք, և արդյո՞ք IT ոլորտի արտոնություններ կարող են կիրառվել։
Նաև կուզեի հասկանալ՝ եթե սկզբում միայն ես եմ աշխատում պրոդուկտի վրա, պարտադիր կա՞ գրանցված աշխատող ունենալու պահանջ։
Շնորհակալություն։
Ալկոհոլային արտադրանքի և ծխախոտի վաճառք
Զարինե․
Ի՞նչ տուրք կամ վճարներ պետք է փոխանցի ԱՁ-ն, եթե վաճառում է ալկոհոլային արտադրանք և ծխախոտ։
Առցանց վաճառքի կազմակերպում
Գայանե․
Բարև ձեզ։ Եթե սեփական օնլայն կայքով կատարվելու է վաճառք Վայլդբերիսի և Թեմուի ապրանքների, ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, ՀԴՄ սարք պե՞տք է, և ինչպե՞ս է ներկայացնելու առքի ապրանքագիրը, եթե օնլայն է կատարել գնումը։
Նոր գրանցված ԱՁ հանվել է հաշվառումից
Գոհար․
Բարև ձեզ: 2026թ-ի հուլիսի 29-ին գրանցել եմ ԱՁ, նույն օրն այցելել եմ Հարկային, գրանցվել Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգում որպես լիազոր, ստացել եմ օգտվողի անուն և գաղտնաբառ: Օգոստոսի 17-ին, մինչ հարկատեսակի ընտրության հայտ ներկայացրելու 20 օրը լրանալը, Պետռեգիստրի կայքում առցանց լուծարել եմ ԱՁ-ն: Հարկատեսակի ընտրության հայտ չեմ ներկայացրել: Էլ. հասցեիս ստացել եմ ԱՁ-ի լուծարման մասին տեղեկանքը: Արդյո՞ք հարկայինի հետ կապված որևէ լրացուցիչ քայլեր ունեմ ձեռնարկելու, որ հետագայում պարտքեր չգոյանան: Շնորհակալություն։
ՏՏ ոլորտում գործունեությունը կարո՞ղ է օգտվել արտոնությունից
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՏՏ ոլորտի հետ կապված հարց ունեմ․ J62.02.9 – Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում՝ չներառված ուրիշ խմբավորումներում, այս դասակարգիչը կարո՞ղ է օգտվել ՏՏ արտոնությունից և հարկվել 1%: Խորհրդատվությունը իրականացնում է դրսի կազմակերպությունների հետ։
ՍՊԸ լուծարման գործընթացը ավարտելու համար
Արամ Առաքելյան․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․
Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։
Շրջանառության հարկի նվազեցումներ ռուսական արտադրամասից ձեռքբերումների դեպքում
Սոնա․
Բարև Ձեզ։
Եթե շրջանառության հարկ վճարող ԱՁ-Ն ապրանքները ձեռք է բերում ռուսական արտադրամասից, ինչպե՞ս կարող է հիմնավորել ծախսերը՝ շրջանառության հարկի գումարից նվազեցնելու համար, արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվներ դուրս գրել։
Գյուղմթերքի ձեռքբերման ծախսերի նվազեցում շրջանառության հարկից
Ռուսլան․
Բարև ձեզ։ Եթե գյուղմթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով։
Ընկերությունը վաճառել է էլեկտրամոբիլ
Իզաբելա․
ԱԱՀ-ի դաշտում աշխատող ընկերությունը վաճառում է 2019թ․ արտադրության էլեկտրոմոբիլ։ Հաշիվը դուրս է գրվելու ԱԱՀ-ով, թե՞ առանց ԱԱՀ։
Հնչյունային ռեժիսորի ծառայություններ
Սերգեյ․
Բարև Ձեզ։ Ես մատուցում եմ հնչյունային ռեժիսորի ծառայություններ։ Տեխնիկայի վարձակալությամբ չեմ զբաղվում, այլ հրավիրվում եմ մատուցելու իմ ծառայությունները։ Կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկատեր գրանցվել։
Ծիրանի արտահանում Վրաստան
Նարինե․
Բարև Ձեզ, ԱԱՀ-իվ աշխատող կազմակերպությունը ծիրան է արտահանել Վրաստան։ Ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել ՊԵԿ այդ գործարքի մասով, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։
Որքա՞ն կկազմի ատամնաբուժական գործունեության հարկը
Անահիտ Բադեյան․
Եթե կազմակերպությունը զբաղվում է այլ գործունեությամբ (ատամնաբուժություն), ծախսերը նվազեցնելուց հետո հարկի գումարը 4,5%-ից փոքր է լինում, ինչքա՞ն հարկ պետք է վճարել։
Գյուղատնտեսական մթերքի ձեռքբերում գյուղացուց
Ալինա Մեխակյան․
Եթե գյուղ մթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով, և արդյո՞ք եկամտային հարկում գնման ակտը որևէ տողում արտացոլվում է։
Գարեջրատան գործունեություն
Լիլիթ․
Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Խնդրեմ կուղղորդե՞ք, թե ինչ հարկման ռեժիմով պետք է աշխատի գարեջրատունը և ինչպիսի առանձնահատկություններ կան՝ կապված տվյալ գործունեության հետ։ Շնորհակալ եմ նախապես։
Ֆիլմարտադրությունը որպես միկրոձեռնարկատիրություն
Մարիամ․
Բարև ձեզ։ Կխնդրեյի պատասխանեիք հարցիս։ Ֆիլմարտադրությունը կարո՞ղ է աշխատել միկրոյով։
Ներմուծման դեպքում ո՞ր գումարներն են ենթակա նվազեցման շրջանառության հարկից
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը այլ երկրներից ներմուծված ապրանքի դեպքում, ո՞ր գումարները իրավունք ունի նվազեցնել, առաջ օրենքում հստակ գրված էր մաքսային արժեք+մաքսատուրք+ԱԱՀ։ Եվ եթե փոխվել է՝ կխնդրեմ թողնել հղում կամ նշել, թե երբվանից է փոխվել։
Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը չի ներառվել շրջանառության հարկի հաշվարկում
Անի․
Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 3-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար) տողում, կարո՞ղ եմ արդյոք ներառել 2026թ 2-րդ եռամսյակի 5․7 տողում, թե՞ անպայման պետք է ճշգրտեմ 2025թ․ 4-րդ եռամսյակը։
Որպես ժառանգություն ստացված ապրանքների ինքնարժեքի նվազեցում
Կարեն․
Բարև ձեզ։ ԱՁ մահից հետո կինը ստացել է ժառանգություն ամուսնու խանութի ապրանքները։ Նոտարը դրանք գույքագրել է, գնահատող կազմակերպությունն էլ գնահատել։ Կինը ապրանքները իրացնելու համար բացել է նոր ԱՁ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում։ Կարո՞ղ է արդյոք նվազեցնել այդ ապրանքների իքնարժեքը։
Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից
Քրիստինե․
Բարև Ձեզ։ Բացել եմ ԱՁ, մատուցում եմ լազերային մազահեռացման ծառայություն։ Կօգնե՞ք կողմնորոշվել գործունեության տեսակի դասակարգչի հարցում, ինչպես նաև շրջհարկի գումարից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել և ի՞նչ չափով։ Ունեմ ՀԴՄ սարքի ձեռքբերում, տարածքի վարձակալության վճար, նյութեր (սավաններ, գելեր․․․անիջապես բուն աշխատանքին առանչվող), նյութեր տնտեսական, Առողջության ապահովագրավճար (ձեռք եմ բերել ինքս, քանի որ աշխատավարձիս շեմը չէր գերազանցում), հազվադեպ նաև սարքի հետ կապված փոքր ծախսեր։
Գիպսից պատրաստված իրերի վաճառք
Անի․
Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ԱՁ և վաճառել գիպսից պատրաստված տարբեր իրեր։ Խնդրոում եմ կասե՞ք՝ ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար, և ի՞նչ հարկեր պետք է վճարել և նման մանրամասներ։
Ապահովագրավճարի վճարում ԱՁ կողմից՝ որպես վարձու աշխատող այլ կազմակերպությունում գրանցված լինելու դեպքում
Անուշ․
Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող եմ ինչ-որ կերպ խուսափել վճարելուց ԱՁ համար նախատեսված 129 600 դրամ ապահովագրավճարը: Եվ ո՞րն է վերջնաժամկետը և ի՞նչ տեղի կունենա, եթե մինչև վերջնաժամկետ ապահովագրավճարը չվճարվի։
Հացի արտադրություն
Արթուր․
Բարև Ձեզ։ Որ խնդրեմ, կասե՞ք՝ հացի արտադրության դեպքում ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել ու ի՞նչ հաշվառում է պետք անել։ Ու նաև սննդի անվտանգության տեսչություն դիմելու գործընթացը ինչպե՞ս կազմակերպել։
Համակարգիչների սպասարկումը, քարթրիջների լիցքավորումը և վերանորոգումը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Վարդան․
Բարև Ձեզ։
Հիմնարկության հետ ցանկանում եմ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ունեմ ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում և ներկայում իրականացվող գործունեությունս համապատասխանում է միկրոձեռնարկատիրության պահանջներին։
Պայմանագրով նախատեսվող լրացուցիչ գործունեությունը հետևյալն է՝ համակարգիչների սպասարկում, քարթրիջների լիցքավորում և վերանորոգում։
Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյո՞ք նշված գործունեության տեսակները թույլատրում են շարունակել ԱՁ-ի գործունեությունը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում։
Հեղինակային իրավունքի գնում և գրքերի վաճառք Amazon հարթակում
Լիլիթ Գաբրիելյան․
Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմեն հարկերը ՍՊԸ-ի համար, եթե մենք գնենք հեղինակային իրավունքը ռուսական իրավաբանական անձից և վաճառենք գրքերը Amazon-ում։
Անհատույց վարձակալության դեպքում կառաջանա՞ հարկային պարտավորություն
Լուսինե․
Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի անձնական մեքենան կարո՞ղ է անհատույց վարձակալության տրվել ՍՊԸ-ին։ Եթե այո, ապա հարկման ընդհանուր համակարգում աշխատող ՍՊԸ-ի մոտ կառաջանա՞ արդյոք հարկային պարտավորություն:
Նվազեցում շրջանառության հարկից Wildberries հարթակում վաճառելու ժամանակ
Մարի․
Բարև Ձեզ, ՀՀ-ում գրանցված շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ՌԴ-ում Wildberries – ով առևտուր է իրականացնում, ապրանքը ձեռք է բերում ռուսական ֆիրմայից` թղթային հաշիվ ապրանքագրով։ Դա համարվու՞մ է փաստաթղթավորված ձեռքբերում և կարո՞ղ է նվազեցվել շրջհարկից։
Զբոսաշրջիկներին ներգնա տուրիստական փաթեթներ վաճառելու համար
Արմինե․
Ցանկանում եմ հարկային դաշտում գրանցվել զբոսաշրջիկներին ներգնա տուր փաթեթներ վաճառելու համար:
Այս ոլորտի համար կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության 0% հարկային ռեժիմից օգտվել, թե՞ շրջանառության հարկով պետք է աշխատեմ:
Նշեմ, որ տարեկան շրջանառությունը հաստատ 24 մլն-ը չի գերազանցի:

