Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի 5 000 դրամ եկամտային հարկ

ANNA.

Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ -ն, որի գործունեությունն է ավտոտեխսպասարկումը, ամսական 5 000 դրամ եկամտային հարկ վճարու՞մ է պարտադիր կերպով, թե՞ վճարում է միայն արտոնագրային վճար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի 5 000 դրամ եկամտային հարկ

Կուտակային վճարի հետ կապված

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, կիսվեք խնդրեմ պարտադիր կուտակայինից աշխատակցի դիմումի հիման վրա հրաժարվելու ձեր ունեցած ինֆորմացիայով. ինչպե՞ս գրել դիմումը, և ինչպե՞ս դրան ընթացք տալ: Ինչպե՞ս տեղեկացնել ՊԵԿ-ին և Հարկային տեսչությանը, որ աշխատակիցը չի ցանկանում մնալ կուտակայինի համակարգում, ու ինչպե՞ս ներկայացնել դա էլեկտրոնային հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կուտակային վճարի հետ կապված

Կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում

Արթուր.

Հարգելի հաշվպահներ,
Մտադիր եմ գործարկել կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում: Հնարավո՞ր է, որ արտադրամասը աշխատի ԱՁ-ով, իսկ կարի արհեստանոցը այլ անձի արտոնագրով: Եվ ընդհանրապես, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը:

Եվ մեկ հարց էլ` ներկայումս հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի գրանցվել որպես անհատ ձեռներեց: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում

Կազմակերպությունը հիմնական միջոց է ստացել նվեր

242

Լենա.

ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոց: Արդյո՞ք այդ ՀՄ կհամարվի եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Կարդալ ավելին Կազմակերպությունը հիմնական միջոց է ստացել նվեր

ԱՁ աշխատում է հանրային սննդի ոլորտում

Gor.

3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը: Այսինքն, եթե ԱՁ-եմ և արագ սննդի կետում վարձու աշխատող եմ պահում, ուրեմն չեմ համարվում արտոնագրային վճար վճարող: Ուրեմն ի՞նչ հարկ պետք է վճարեմ այդ դեպքում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ աշխատում է հանրային սննդի ոլորտում

ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ

Գոռ.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ: Ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ի՞նչ փաստաթղթերով, և արդյո՞ք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային համակարգով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

astxik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատակցին վճարում եմ նվեր ստացված գումար, դրանից պահվու՞մ է եկամտային հարկ, և եթե հնարավոր է` հղում արեք:

Կարդալ ավելին Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

Կազմակերպությունը չի վճարել շահութահարկի նվազագույն գումարները

240

manushak.

Եթե շահութահարկի նվազագույն գումարներ չեն վճարվել, դա համարվու՞մ է հարկային պարտավորություն: Եվ հարկային մարմինները կարո՞ղ են կալանք դնել կազմակերպության հաշիվների վրա գումարները չվճարելու համար: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը չի վճարել շահութահարկի նվազագույն գումարները

Արդյո՞ք տուժանքի գումարից պետք է վճարել եկամտային հարկ

Սուրեն.

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի համաձայն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք: Արդյո՞ք այդ տուժանքի գումարից պետք է վճարվի եկամտային հարկ:

Կարդալ ավելին Արդյո՞ք տուժանքի գումարից պետք է վճարել եկամտային հարկ

Արդյո՞ք վարչական տուգանքի նկատմամբ հաշվարկվում են տույժեր

Տիգրան.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպությունը չի ներկայացրել զրոյական հաշվետվություն: Արդյո՞ք հարկային մարմինների կողմից դա հայտնաբերելու դեպքում վարչական տուգանքի վրա հաշվարկվում են տույժեր ուշացման օրվանից հաշված:

Կարդալ ավելին Արդյո՞ք վարչական տուգանքի նկատմամբ հաշվարկվում են տույժեր

Կազմակերպությունը վաճառել է դիզելային վառելիք

239

Դավիթ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը, որը աշխատում է առանց ԱԱՀ` շրջանառության հարկով 1-ին կիսամյակ, ձեռք է բերել դիզելային վառելիզ: Այնուհետև 2 կիսամյակից իր դիմումի համաձայն հաշվառվել է ԱԱՀ վճարող, և գնված դիզ. վառելիքը վաճառել է կապալառու կազմակերպությանը` իր կողմից պատվիրված շինարարության աշխատանքների համար օգտագործելու նպատակով:

Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ վերոնշյալ գործարքի համար վաճառելուց, և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ո՞ր տողերը պետք է լրացվեն:

Դիզելային վառելիքի վաճառքը ազատվա՞ծ է ԱԱՀ-ից, թե՞ 0-ական դրույքաչափով է հարկվում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը վաճառել է դիզելային վառելիք

Ինչպե՞ս հաշվարկել նվազագույն շահութահարկի գումարը ըստ եռամսյակների

Armine.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ինչպե՞ս հաշվարկեմ նվազագույն շահութահարկի գումարը ըստ եռամսյակների: Եթե նախորդ տարում փաստացի շահութահարկի գումարը կազմել է 318 019 դրամ: 2012թ-ի 4-րդ եռամսյակի շահութահարկի հաշվարկման մեծությունը 2 630 621 դրամ է, 2013թ-ի 1-ին եռամսյակի համար 3 065 465, 2-րդ եռամսյակինը՝ 3 059 024, 3-րդ եռամսյակը 3 234 436 դրամ է:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել նվազագույն շահութահարկի գումարը ըստ եռամսյակների

Ինչպե՞ս հաշվարկել մեքենայի գույքահարկը

Մհեր.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 2000 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Mercedes E320 մակնիշի է, տիպարտ 3.199, շարժի հզորություը՝ 224 ձիաուժ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել մեքենայի գույքահարկը

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Արմինե.

Հարգելի գործընկերներ, շահութահարկի հաշվարկի հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք այս տարի էլեկտրոնային կայքում հաշվարկը պետք է լրացնել 110-րդը, և ինչպե՞ս հաշվեմ նվազագույն շահութահարկն ըստ ամիսների: Օրենքի 47-րդ հոդվածում` (Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ) չեմ հասկանում և/կամ-ի պահը: Արդյո՞ք պետք է նախորդ տարվա շահութահարկի գումարին գումարեմ 4 եռամսյակների շահութահարկի մեծությունը, այնուհետև հաշվեմ ստացվածի 18.75 տոկոսը:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի հետ կապված

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն

Հ.Ա.

Հարգելի հաշվապահներ,
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն

Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ:

Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի`
“Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:”

Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ

Կուտակային կենսաթոշակի վերաբերյալ

Lyudmila.

Հարգելի հայեր, ինձ մեկը մարդկային լեզվով կարո՞ղ է բացատրել, թե գործատուն ինչ պետք է անի, պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ անելու՞ է հետագայում: Եվ նախկինում կատարած և փոխանցված պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների հետ ի՞նչ է լինելու, ու եթե վերահաշվարկ պետք լինի անել, ինչպե՞ս եմ անելու: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կուտակային կենսաթոշակի վերաբերյալ

Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել

iveta.

Բարև Ձեզ, շտապ պետք է օգնություն: ՍՊԸ զբաղվում է միայն ավիատոմսերի վաճառքով, ազատված է ԱԱՀ-ից, սակայն միայն վերջերս հարկայինից արձանագրություն ենք ստացել, ըստ որի ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել 2013-2014թթ համար: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել

Արդյո՞ք վճարման աղբյուրի մոտ պետք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկ

235

Նաիրա.

ՀՀ կազմակերպությունը հանդես է գալիս որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը եկամուտներ վճարելիս: Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում վճարվում է կանխավճար: Արդյո՞ք կանխավճարը դիտվում է որպես եկամուտ, և աղբյուրի մոտ պե՞տք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք վճարման աղբյուրի մոտ պետք է պահվի ոչ ռեզիդենտի շահութահարկ

ԱՁ ցանկանում է ապրանք ներմուծել

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին: Ես Ա/Ձ եմ բացել և պետք է Դուբայից ապրանք ներմուծեմ: Ունենալու եմ մեկ աշխատող: Վաճառքը իրականացնելու եմ խանութից: Կխնդրեմ ասեք հերթական քայլերը` ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ հարկեր եմ վճարելու: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է ապրանք ներմուծել

Անձնական նվազեցման վերաբերյալ

Սոնա.

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկի (Ձև 98) ընդհանուր ծախսերի մեջ անձնական նվազեցման գումարները կարո՞ղ է ներառել, թե՞ այն ծախս չի համարվում:

Կարդալ ավելին Անձնական նվազեցման վերաբերյալ

Զբոսաշրջային գործունեություն ՀՀ տարածքում

Emil.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացրեք ինձ հետևյալ հարցի մասին.
պատրաստվում եմ իրականացնել զբոսաշրջային տուրեր ՀՀ տարածքում, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և եթե չգրանցվեմ հարկային դաշտում, ի՞նչ պատասխանատվության կենթարկվեմ:

Կարդալ ավելին Զբոսաշրջային գործունեություն ՀՀ տարածքում

“Եկամտային հարկի մասին” օրենքի հոդված 10-ի 7-րդ կետ

Հռիփսիմե.

Հարգելի հաշվապահներ, շատ կարևոր է ձեր կարծիքը` արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքի հոդված 10-ի 7-րդ կետը (11% եկամտային հարկ) վերաբերվում է նաև ծառայություններին, և եթե այո, ապա ինչպիսի՞ ակտով այն պետք է գրանցել (միակողմանի գնման ակտում գրված է միայն նյութական արժեք): Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին “Եկամտային հարկի մասին” օրենքի հոդված 10-ի 7-րդ կետ

Շահութահարկի հաշվարկ

Վարդգես.

Հարգելի ընկերներ, կարիք ունեմ շահութահարկի պարզ և հստակ բացատրության: Բացատրեք ինձ` ի՞նչ է իրենից ներկայացնում շահութահարկը, և եթե կա որևէ բանաձև այն հաշվելու, խնդրում եմ ասեք:

Օրինակ` ընկերությունը տարեկան ունի 20․000․000 դրամի եկամուտ: Որքա՞ն կկազմի այդ գումարի շահութահարկը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկ

Նվազագույն շահութահարկի գումարների հաշվարկ ըստ եռամսյակների

Lyudmila.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե շահութահարկի մասին օրենքի 47.1 հոդվածը ուժը կորցրել է, այսինքն հոդվածը գոյություն չունի, այդ դեպքում ինչպե՞ս հաշվել հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների:

Կարդալ ավելին Նվազագույն շահութահարկի գումարների հաշվարկ ըստ եռամսյակների

Ո՞ր հարկային դաշտում է աշխատելու ընկերությունը

Թերեզա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. պատրաստվում է բացվել հուշանվերների խանութ, աշխատանքների ընդունումը իրականացվելու է կոմիսիայի պայմանագրով: Ի՞նչ հարկային դաշտ է ընկնում գործունեությունը:

Կարդալ ավելին Ո՞ր հարկային դաշտում է աշխատելու ընկերությունը

Շրջանառության հարկի հաշվարկ

Varduhi.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր կազմակերպությունը զբաղվում է աղբահանությամբ: Հարցս հետևյալն է` շրջանառության հարկը ո՞ր տոկոսով է գանձվում, և ինչպե՞ս է հաշվարկվում այն, մանրամասնեմ. հասույթից հանու՞մ ենք նվազեցումները, այնուհետև հարկու՞մ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ

Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով

230
Գոհար.

Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արտացոլվել է վերահաշվարկված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի մասին օրենքի 26 հոդվածի 4 կետին համաձայն: Հարց. վերահաշվարկված և նվազեցված ԱԱՀ-ի գումարը շահութահարկի առումով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ, և որտե՞ղ կարելի է կարդալ այդ մասին:

Կարդալ ավելին Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ

229

Արմեն.

Հարգելի գործընկերներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ: Եթե ավտոմեքենայի ինչ որ մաս է փոխարինվում, կամ յուղ, կամ պահեստամաս, որը ըստ էության ԱՁ – ն վաճառում է հաճախորդին, արդյո՞ք դա կհարկվի այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ