Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար
Սոնա.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար:
Կանխավ շնորհակալություն:
ՍՊԸ տնօրեն փոխելու համար
Հայկ.
Բարև ձեզ: ՍՊԸ տնօրեն փոխելու համար ի՞նչ փաստաթղթերի փաթեթ է հարկավոր, ո՞վ կարող է տրամադրել:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Սուսաննա.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք նշել՝ պետական մանկապարտեզում ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։
Ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը
Աննա.
ՀԿ-ն ավիատոմսեր է գնել կանխիկ գումարով այլ երկրում ծրագրի մասնակցելու համար, սակայն յուրաքանչյուր ավիատոմսի գումարը 300 000 դրամից ավել է, ինչպե՞ս ձևակերպել ելքի օրդերը:
Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ
Արամ.
Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝
ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։
Շնորհակալություն:
Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել
Ռուզան.
ՀԿ-ն ցանկանում է իրեն պատկանող տրակտորները փոխանցել իր կողմից հիմնադրված ՍՊԸ-ին՝ նրան փոխանցելով սեփականության իրավունքը։ Ի՞նչ տիպի պայմանագրով պետք է կատարվի փոխանցումը և արդյո՞ք այդ փոխանցումը կառաջացնի հարկային պարտավորություններ։
Շնորհակալություն։
Նորաբաց ԱՁ-ն տարածք է վարձակալել
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Նորաբաց ԱՁ-ն վարձակալությամբ տարածք է վերցրել իր գործունեությունը իրականացնելու համար: Վարձակալական պայմանագիրը ո՞ր կարգի համաձայն պետք է կնքվի: Արդյո՞ք նոտարի միջամտությունը պարտադիր է, և դա որպես ԱՁ-ի ծախս երևալու՞ է հաշվետվությունում: Եվ եթե այո, ապա նորաբաց ԱՁ-ն, եթե չի հասցնում 20 օրվա ընթացքում կնքել պայմանագիրը, պե՞տք է տուգանք վճարի: Պե՞տք է արդյոք գրանցել վարձատուին, որ իրեն վճարված ամսավճարները երևան: Վարձավճարների գծով ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել:
Նախապես շնորհակալություն:
Աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված
Մարինե.
Բարև ձեզ:
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակիցներին աշխատավարձի չափի մասին տեղեկանքի ի՞նչ ձև է սահմանված՝ հաշվարկային թերթի՞կ, թե՞ աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտ: Հղում օրենքին կարո՞ղ եք տալ:
Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել
Արմինե.
Բարև ձեզ:
Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել, կարելի՞ է արդյոք հրամանը կցել անձնական գործին և չմտցնել հրամանագիրք:
Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը
Արմեն.
Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝
1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:
Արդյո՞ք էլեկտրոնային դրամարկղային գիրքը պարտադիր է
Աննա․
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք էլեկտրոնային դրամարկղային գիրքը պարտադիր է։
Մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար
Սոնա.
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է հավաստագիր, ինչպե՞ս պետք է վճարվեն հարկերը:
Նախապես շնորհակալ եմ:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կաթնամթերքի արտադրության համար
Դավիթ.
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կաթնամթերքի արտադրության համար:
Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձև
Աննա.
Բարև ձեզ:
Հարցս վերաբերում է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրին: Արդյո՞ք կա նոր ձև այն լրացնելու, քանի որ 2005 թվականի 1471-Ն որոշմամբ սահմանված տեղեկագրի ձևը ուժը կորցրած է ճանաչվել:
Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել
Աննա.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:
Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:
Թռչնաբուծության արտադրանքի արտադրություն
Գևորգ.
Բարև ձեզ։ Երբ Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն արտադրանքը առաքում է խանութներ, ապրանքագիր, լիցենզիա կամ նմանատիպ ի՞նչ փաստաթղթեր են պետք, թե՞ ուղղակի հասցնում են խանութներ և վերջ։ Խոսքը փոքր թռչնանոցի մասին է, որը արտադրում է միայն հավկիթներ։ Եվ հաշվետվության, հարկերի կարիք կա՞, եթե ամսական եկամուտը 250 հազարը չի գերազանցում։ Շնորհակալություն։
Հրամանագիրք վարելու վերաբերյալ
Սահակ.
Բարև ձեզ: Ուզում էի իմանալ՝ արդյոք հիմա անհրաժեշտություն կա՞ հրամանագիրք վարելու։ Լինելու կամ չլինելու դեպքում էլ խնդրում եմ օրենքի հղում կատարել։ Շնորհակալություն:
Տեխնոլոգիական կորուստների փաստաթղթավորման օրինակ
Անի.
Բարև ձեզ: Կարո՞ղ է որևէ մեկը տեխնոլոգիական կորուստների վերաբերյալ փաստաթղթավորման օրինակ ունենա (05.10.2017թ.-ի 1261-Ն որոշում): Եթե կարող եք, ուղարկեք ani.agasevna շնիկ gmail.com էլ. փոստին:
Կանխավ շնորհակալություն:
Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր
Հովհաննես.
ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:
Անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր
Արման.
Բարև բոլորին: Ո՞վ կօգնի գտնեմ անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր, մասնավորապես՝ գործարքների մեջ որպես միջնորդ հանդես գալու պայմանագրերի օրինակները:
Կանխավ շնորհակալ եմ:
Պայմանագրերի ձևեր
Лусий Т.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե ունեք պահեստապետի հետ կնքվող նյութական պատասխանատվության մասին պայմանագրի և արտադրության պետի հետ կնքվող պայմանագրի ձևեր, ուղարկեք հետևյալ էլ. փոստի հասցեին՝ Lusine-tadevosyan շնիկ inbox.ru:
Շնորհակալ եմ նախապես:
Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով
Լիդա.
ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:
Հիմնադիրներից մեկը նշանակվում է տնօրեն
Լիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը:
Ինչպե՞ս կազմել գնման և կատարողական ակտեր
Սոնա.
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է կազմել գնման ակտ և կատարողական ակտ, և արդյո՞ք պարտադիր է կնիքով:
ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում
Աննա.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ):
1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ
2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր
3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում
Կանխավ շնորհակալ եմ:
Կատարողական ակտի վերաբերյալ
Արուսյակ.
Խնդրում եմ ասել, թե ո՞ր օրենքում է նշվում վճարովի ծառայությունների մատուցման դեպքում կատարողական ակտի անհրաժեշտությունը:
Հետևանքները հաշիվ դուրս չգրելու դեպքում
Հասմիկ.
Բարև ձեզ: Արդյո՞ք էլ․ հաշիվ դուրս չգրելու համար սահմանված է պատասխանատվություն, թե՞ ոչ:
Նյութական պատասխանատվության պայմանագիր
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի` ինձ ուղարկեիք գանձապահի հետ կնքվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ:
