Category: Հարց ու պատասխան
Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Նարեկ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը օտարերկրյա ԱՄՆ կազմակերպությունից գնել է ծառայություն, որի դիմաց վճարել է 1000 ԱՄՆ դոլար և ստացել է հաշիվ սեպտեմբեր ամսում։ Ոչ ռեզիդենտից ծառայություն գնելուց ինչքան որ տեղյակ եմ, պետք է հաշվարկել և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Կխնդրեմ մեկնաբանել, ինչքա՞ն գումարի նկատմամբ հաշվարկել շահութահարկը, ինչպե՞ս դուրս գրել ինքնահաշիվ և ինչքա՞ն գումարով։
Շրջհարկով աշխատող Ա/Ձ հարկեր
Մարի.
Բարև Ձեզ։ Եթե սեպտեմբերի 1-ից աշպատողի աշխատաժամը 1 ժամով կրճատել ենք, կարո՞ղ եմ արդյոք հայտը ուղարկել մինչև հոկտեմբերի 20-ը:
2. Եթե գրանցվել եմ Ա/Ձ՝ շրջանառության հարկով աշխատող, և դեռ օգոստոսից ոչ մի գործունեություն չեմ իրականացրել, պե՞տք է արդյոք 5 000 եկամտայինն ու սոցը ամսական վճարել, թե՞ տարեկան էլ կարող եմ վճարել։ Պարզապես գործունեություն չիրականացրած ամիսների համար չվճարեմ: Եվ պե՞տք է արդյոք նոյեմբերի 20-ին ուղարկեմ զրոյական հաշվետվություն:
Կանխավ շնորհակալություն
Հարկային դաշտի ընտրություն
Մանե.
Բարև բոլորին։ Գեոդեզիա և չափագրում գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ն չի կարո՞ղ չէ միկրո լինել, ու մե հարց՝ արդյո՞ք լիցենզիա պետք է ունենա։
Հաշվապահական հաշիվներ
Գրիգոր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք բուհի դասախոսների աշխատավարձի (ծախսի հաշիվն է պետք) հաշվարկի հաշվապահական հաշիվների թղթակցությունը և քաղիրավական պայմանագրի դեպքում հաշվապահական հաշիվների թղթակցությունը:
Կանխիկի սահմանափակումներ
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։
Արձակուրդայինի հաշվարկ
Լիան.
Սեպտեմբեր ամսվա մեջ ձևակերպել են արձակուրդ 10 օր, բայց չի վճարվել գումարը։ Այժմ աշխատած օրերի հետ միասին վարձատրելու են հոկտեմբերին։ Ըստ իրենց տրամադրած հաշվարկի ենթակա է վճարման 211 250 դրամ, սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում այդ թիվը։ Սեպտեմբերն ունի 21 աշխատանաքյին օր, միջին աշխատավարձս 2 500 000 դրամ է։ ՏՏ ոլորտի հավաստագրով աշխատող կազմակերպություն է, աշխատանքը՝ 5-օրյա գրաֆիկով է։ Խնդրում եմ օգնեք հասկանալ, ճի՞շտ է հաշված, թե՞ ոչ, և ինչպե՞ս են ստացել այդ թիվը։
Ոչ ռեզիդենտի տեղեկանք
Գոհար.
Հարգելի կոլեգաներ, ֆեյսբուքից, գուգլից, մայքրոսոֆթից տեղեկանք կարողանու՞մ ենք պահանջել, թե՞ հարկելու ենք։
Երեխայի խնամքի արձակուրդ
Վաղինակ.
Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և նրան փոխարինող աշխատողը նրա վերադարձից 10 օր առաջ գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, ի՞նչ է տեղի ունենում փոխարինող աշխատողի հետ հիմնական աշխատողի վերադառնալուց հետո: Արդյո՞ք նա ետ է կանչվում արձակուրդից և ազատվում աշխատանքից հիմնական աշխատողի վերադառնալու օրը, թե՞ նրա ազատումը հետաձգվում է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը:
Խոտանված ավտոմեքենայի ներմուծում
Նարեկ.
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն ավտոմեքենա է ներմուծել, որը խոտանված է և մաքսային թղթերի մեջ նշված է խոտանված: Արդյո՞ք պետք է շրջանառության հարկից որպես ծախս նվազեցվի դա։ Կխնդրեի նաև, դրա հետ կապված, ասեք ո՞ր հոդվածը կարդամ։
Նվազեցումներ շրջանառության հարկից
Արամ.
Բարև ձեզ: Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով: Հանրային սննդի գործունեություն է իրականացնում: Ունի 3 գրանցված աշխատող, որոնց աշխատավարձերը կազմում են 100 000-ական դրամ, ներառյալ՝ հարկերը: Հարց 1. արդյո՞ք ծախսերի մեջ կարող է ներառվել ամբողջ 300 000 դրամ աշխատավարձը, որի մեջ ներառված է նաև դրոշմանիշային վճարը: Հարց 2. Ա/Ձ շահութահարկը և սոցի 5 000 դրամները կարո՞ղ է ներառվել, թե՞ ոչ։ Խնդրում եմ հստակ պատասխանել հարցին, հոդվածը copy paste չանել))
Կանխավ շնորհակալ եմ)))
Վարձակալած շենքում կատարված աշխատանքներ
Անահիտ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը վարձակալած շենքում, որում պիտի գործունեություն իրականացնի, կատարել է էլեկտրականության մոնտաժում, ապահովիչների գեներատորների լեդ լույսերի տեղադրում, մալուխային լարերի ձեռքբերում։ Այս թվարկածներս պետք է ձևակերպե՞լ որպես հիմնական միջոց, թե՞ շենքի վերակառուցում։
Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ Խնդրում եմ օգնեք, օնլայն ebay-ից ապրանք ենք գնել, վճարումը եղել է ebay-ին, հետո առանձին ինվոյս ա եկել առաքման, առաքողը եղել է ապրանքի տերը։ Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնոհակալություն։
Tax free չի վերադարձվել
Լուսինե.
Բարև Ձեզ։ Tax free հաշվի մեջ սխալ է լրացվել քաղաքացու անձնագրի սերիան և ԱԱՀ-ն, չի վերադարձվել: Ուղղելու տարբերակ կա՞, թե՞ ոչ։
Համատեղությամբ աշխատելու դեպքում
Մարիաննա.
Բարև Ձեզ։ Համատեղությամբ աշխատելու դեպքում, ո՞ր դեպքում է հասնում արձակուրդային և վերջնահաշվարկ։
Գործուղում չմեկնելու դեպքում
Ֆլորա.
Բարև Ձեզ։
Կարո՞ղ է արդյոք աշխատողը անհարգելի պատճառով հրաժարվել գործուղման մեկնելուց։ Հրաժարվելու դեպքում գործատուն ի՞նչ պետք է անի:
Ճաղավանդակը որպես հիմնական միջոց, թե՞ նյութ
Բարև Ձեզ։ Համատիրությունը ձեռք է բերել Ճաղավանդակ` գծամետրով։ Արդյո՞ք պետք է ճանաչել հիմնական միջոց, թե՞ որպես նյութ։
Եկամտային հարկի պարտավորություն
Արմի․
Բարև բոլորին։ Եթե կարող եք՝ հարցին պատասխանեք օրենքի հղումով։ Շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունը գնման ակտով ֆիզ. անձից ապրանք ձեռք բերելու դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում իր համար (հասկանալի է՝ չի կարող պակասեցնել 4%-ով, քանի որ չհիմնավորված է, իսկ եկամտային հարկով ունի՞ պարտավորություն։
ԱԱՀ հաշվանցում՝ անկախ վճարումից
Gegham Bagrazyan․
Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել՝ եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին, վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին, կարո՞ղ եմ սեպտեմբերին հաշվանցել։ Նախօրոք շնորհակալ եմ։
Շենք կառուցելու ձևակերպումները
Սերգեյ․
Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։
Գործունեության ոլորտը՝ ծրագրային ապահովման մշակում
Ջավահիր․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որը բացվել է սեպտեմբերի 15-ին, և որի գործունեության ոլորտը ծրագրային ապահովման մշակումն է (J62.01.0), կարո՞ղ եք ասել՝ առաջին վճարումները ինչպե՞ս պետք է կատարեմ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել հարկային։ taxservice ծրագրով միայն շրջհարկ վճարելու հաշվետվությունն եմ կարողանում լրացնել, կարո՞ղ եք օգնել և ուղղորդել՝ ինչպես ճիշտ կատարել առաջին վճարները։ Շնորհակալություն։
ԱՁ-ն վճարում է ստացել Airbnb համակարգից
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ Միկրո-ով աշխատող ԱՁ-ն մատուցել է հյուրանոցային ծառայություն և վճարումը ստացել փոխանցումով դոլարով (airbnb) ոչ ռեզիդենտ ֆիզանձից։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթ, և արդյո՞ք պարտադիր է նշել անձնագրի սերիա համարը և հասցեն (այդ տվյալները չունեմ)։ Կանխավ շնորհակալ եմ։
Ոչ ռեզիդենտի գրանցման հետ կապված
Աննա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ։ Աշխատակցին պետք է գրանցել, հայ է, բայց ունի ՌԴ քաղաքացիություն։ Գրանցման համար բավարա՞ր փաստաթղթեր են կացության քարտը, ՀԾՀ և անձնագիրը, թե՞ այլ փաստաթուղթ ևս հարկավոր է։
Նվազագույն աշխատավարձ
Արմինե.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք պարզաբանել, արդյոք պարտադի՞ր է համատեղությամբ աշխատողին ապահովել ամսական մինիմալ աշխատավարձով։ Կանխավ շնորհակալ եմ։
Բյուլետենի հետ կապված
Մարիամ.
Բարև ձեզ։ Կներեք, ինչքա՞ն ժամանակ պետք է աշխատած լինել, որ բացել բյուլետեն։
Ինչպե՞ս է հարկվում դրամական աջակցությունը
Վիգեն.
Ինչպե՞ս է հարկվում շահառուներին տրամադրվող դրամական աջակցությունը, երբ տրամադրվում է բարեգործական ՀԿ֊ի կողմից։
Հարկային դաշտի ընտրություն
Արգինե.
Բարև ձեզ: Խորհուրդ տվեք խնդրում եմ. կարո՞ղ եմ արդյոք գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ /բանջարեղենի և մրգերի ավտոմատացված սորտավորման ծառայություն/ զբաղվող ձեռնարկությունը գրանցել միկրոձեռնարկատիրության հարկային համակարգով կամ որպես Ա/Ձ, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցելու միկրոձեռնարկությունների համար օրենքով սահմանված չափը: Կանխավ շնորհակալություն
Շահութահարկի հաշվարկ չի ներկայացվել
Լուսինե.
Բարև ձեզ։
Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես հաշվապահ։
Նոր եմ աշխատում և տարեկան շահութահարկը չեմ ներկայացրել էլեկտրոնային հաշվետվությունում, միայն զրոյականն ա լինելու։ Դրանից հնարավո՞ր է տնօրենի աշխատավարձից գումար պահվի որպես տույժ։
Կանխավ շնորհակալություն։
ԱԱՀ հաշվանցում
Նարեկ.
Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից հաշիվ է ստացել՝ լիզինգի հանձնման-ընդունմա ակտ։ Այդ հաշվի մեջ առանձնացված ԱԱՀ-ն չպե՞տք է հաշվանցեմ։ Ո՞ր օրենքը կամ որոշումը պետք է կարդամ դրա հետ կապված։
Աշխատավարձի հաշվարկ
Անահիտ.
Բարև Ձեզ: Կօգնեք հաշվել՝ աշխատողը ստանում է կեղտոտ 95 000 դրամ, աշխատել է 166 ժամ, վեց օրյա գրաֆիկով: Սեպտեմբերի 21-ին աշխատել է 4 ժամ, ինչքա՞ն է կազմում նրա կեղտոտ աշխատավարձը։
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Կարեն.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։

