Կանխիկի սահմանափակումներ

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Եթե ամեն մեկինը ամսական 300000-ը չի գերազանցում, ապա կարող եք վճարել կանխիկ, եթե մարզկենտրոնում է, ապա այդ պահանջը գործում է 01.07.2023-ից։

Վիգեն
Վիգեն
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, կարելի է ձեր կոնտակտներից որևէ մեկը… Կանխավ շնորհակալություն։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Վիգեն

099455932

Վիգեն
Վիգեն
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ։

Nerses
Nerses
3 տարի առաջ

մինչև 300,000 դրամը մարզերում կարող է վճարվել կանխիկ ։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 4.

Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
կետ 1.   Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից