Category: Հարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի հաշվարկ

Արմեն.

Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ, ասացեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ՍՊԸ-ն նվազագույն աշխատավարձի հաշվարկը ինչպե՞ս անի՝
1) ա.վ.-ա.վ.23%/100-ա.վ.2,5%/100-1000դրամ=68.000դրամ,
2) ա.վ.-5000դրամ-ա.վ.*2,5%/100-1000դրամ=68.000դրամ:
Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճարը ՍՊԸ-ն ամեն ամի՞ս պետք է վճարի, թե՞ տարեկան մեկ անգամ:

Կարդալ ավելին Նվազագույն աշխատավարձի հաշվարկ

Հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:

Կարդալ ավելին Հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ

Արդյո՞ք ճիշտ կլինի պարապուրդ ձևակերպել

Էլլա.

Բարև ձեզ: Շինարարական ընկերության աշխատակիցները ապրիլի 1-ից 12-ը պարետի որոշման համաձայն չեն աշխատել, 13-ից սկսել են աշխատել: Արդյո՞ք ճիշտ կլինի՝ 1-ից 12-ը հարկադիր պարապուրդ ձևակերպենք, համաձայն ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի՝ չվճարվող, և հաշվենք ապրիլի 13-ից 30-ը աշխատած օրերը ու վճարենք:

Կարդալ ավելին Արդյո՞ք ճիշտ կլինի պարապուրդ ձևակերպել

Փորձաշրջանով աշխատանքի ընդունելու դեպքում

Աննա.

Փորձաշրջանով աշխատանքի ընդունելու դեպքում պայմանագիրը որոշակի՞ է համարվում, թե՞ անորոշ:

Կարդալ ավելին Փորձաշրջանով աշխատանքի ընդունելու դեպքում

Ե՞րբ է վճարվում գույքահարկը

Հայկ Հախնազարյան.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք՝ ես կարո՞ղ եմ մեքենայի գույքահարկը վճարել տարվա վերջում։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ե՞րբ է վճարվում գույքահարկը

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝
1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում,
2. ձևակերպել տնտեսական գործառնությունները:

Գործառնություների բովանդակությունը՝
1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ,
2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ,
3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ,
4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ,
5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ:

Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Լուծել հաշվապահական խնդիրները

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ, եթե բանկում ունի չմարված պարտավորություն

Իրինա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ՝ եթե հղին ունի բանկերի հետ կապված չկատարած պարտավորություններ, բանկն իրավունք ունի՞ ֆիզ. արձակուրդի գումարի վրա կալանք դնի: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ, եթե բանկում ունի չմարված պարտավորություն

Պետական տարածքի վարձակալության վճարների վերաբերյալ

Արմինե.

Բարև ձեզ: Ի՞նչ որոշում կա պետական տարածքի վարձակալության վճարների վերաբերյալ արտակարգ դրության ժամանակ:

Կարդալ ավելին Պետական տարածքի վարձակալության վճարների վերաբերյալ

Կարո՞ղ է գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Արփինե.

Բարև ձեզ: Խնդրում ասել՝ եթե գրանցված աշխատող եմ այլ ոլորտում, միաժամանակ զբաղվում եմ երեխաների դասապատրաստմամբ, ապա կարո՞ղ եմ այդ գործունեության համար բացել ԱՁ, և եթե կարող եմ, պե՞տք է լիցենզիա ունենամ դասապատրաստման աշխատանքներ անելու համար:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ:

Կարդալ ավելին Ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող

Հաշվապահական ձևակերպումներ

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ տալ հաշվապահական ձևակերպումներ՝
1. կանխիկ գումարով ձեռք բերված ապրանքի արտացոլում,
2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում,
3. հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում:
Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումներ

Ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Կարինե.

Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Ե՞րբ աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված

Անի.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կնքվել է պայմանագիր՝ 3 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 29-ին, և մարտի 2-ը եղել է աշխատողի 1-ին աշխատանքային օրը, քանի որ մարտի 1-ը կիրակի էր։ Խնդրում եմ, ասեք՝ աշխատանքային պայմանագիրը ե՞րբ է համարվում լուծված՝ մայիսի 29-ի՞ց, թե՞ հունիսի 1-ից։

Կարդալ ավելին Ե՞րբ աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված

Ո՞ր թիվն ենք վերցնում որպես միջին աշխատավարձ

Արմինե.

Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ եթե մայրության նպաստը հաշվարկելիս միջին ամսական աշխատավարձը ստացվում է նվազագույն աշխատավարձից փոքր, այդ դեպքում ո՞ր թիվն ենք վերցնում որպես միջին աշխատավարձ։

Կարդալ ավելին Ո՞ր թիվն ենք վերցնում որպես միջին աշխատավարձ

Կազմակերպությունը հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Կազմակերպությունը հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք

ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականություն

Վարդուհի.

Բարև ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ է ինձ ուղարկեք ներքին կանոնակարգի օրինակ ՍՊԸ-ների՝ varduhi.davtyan.1972 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ևս մեկ խնդրանք. եթե ունեք ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականություն, կուղարկե՞ք իմ mail-ին: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականություն

Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ հիմնադրել ՍՊԸ

Էդվարդ.

Բարև ձեզ: Մանկական ներկելու գրքույկներ տպագրելու և վաճառելու համար Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ եմ վճարելու: Վաճառքը լինելու է օնլայն տարբերակով, միայն առաքումով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ հիմնադրել ՍՊԸ

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար արդյո՞ք հաշվարկվում է ստաժ

Լիլիթ.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք. միկրոձեռնարկատիրության շրջանակներում գործելու դեպքում այդ ժամանակահատվածը վարձու աշխատողի համար ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ, պատասխանի դեպքում ներկայացրեք՝ օրենքի որ հոդվածն է դա:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար արդյո՞ք հաշվարկվում է ստաժ

Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել փոփոխություն աշխատողների գրանցման հայտերում

Մարինե.

Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել փոփոխություն աշխատողների գրանցման հայտերում

ՀՕ հոդված 386-ի սահմանափակումների վերաբերյալ

Էմիլիա.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:

Կարդալ ավելին ՀՕ հոդված 386-ի սահմանափակումների վերաբերյալ

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան.

Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։
Դտ 252 հաշվարկային հաշիվ,
կտ ?

Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Արդյո՞ք աշխատակիցը կարող է վերադառնալ աշխատանքի

Քրիստինե.

Բարև ձեզ։ Ես` Քրիստինե Հովհաննիսյանս գտնվում եմ նպատակային արձակուրդում։ Երեխայիս 2 տարին լրանալուն պես կարո՞ղ եմ վերադառնալ աշխատանքի արտակարգ դրության պայմաններում: Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզում։

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատակիցը կարող է վերադառնալ աշխատանքի

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արաքսյա.

Բարև ձեզ։ Ինձ շտապ հարկավոր է փակել ԱՁ, այն բացվել է իմ անունով և նորից փոխվել ուրիշի անունով, այն իմ անունով ընդհանրապես չի գործել, բայց չի էլ փակվել։ Ասեք՝ ի՞նչ անեմ։

Կարդալ ավելին ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Կարո՞ղ է երկու գործունեություն իրականացվել միևնույն հասցեում

Էվա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է մի տարածքում արհեստավոր աշխատի (ծառայություն է մատուցում) և գրանցվել է որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձ, և նույն տարածքում վաճառք իրականացնելու համար մեկ այլ անձի գրանցել որպես Ա/Ձ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է երկու գործունեություն իրականացվել միևնույն հասցեում

Աշխատողի գրանցման հայտը չեղարկվել է

Նաիրա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատողի գրանցման հայտը չեղարկվել է

Ինչպե՞ս պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ցույց տա իր եկամուտը

Արփինե.

Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ցույց տա իր եկամուտը