Category: Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Սոնա.

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել: Եթե աշխատել եմ 2 ամիս՝ ամսական 15 օր և 12-ժամյա գրաֆիկով (նաև ցերեկային և գիշերային հերթափոխերով), ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Անի.

Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Կարդալ ավելին Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Անձը ցանկանում է կրպակ բացել և սուրճ վաճառել

Հերմինե.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել կրպակ և սուրճ վաճառել, նաև այն տալ խանութներին։ Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս բացել ԱՁ, և եթե աշխատող ունենամ, հարկային դաշտում ինչքա՞ն պետք Է վճարեմ։ Կամ եթե գնել եմ սուրճը և ցանկանում եմ այն նոր անուն դնել և հասցե, ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ պետք է վճարեմ։ Եվ ինչպե՞ս կարող եմ ֆակտուրա հանել և տալ խանութներին։

Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է կրպակ բացել և սուրճ վաճառել

Վերջնահաշվարկ կատարելիս

Նարինե.

Բարև ձեզ։ Վերջնահաշվարկից եկամտային հարկ և սոց. վճար պահվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ կատարելիս

ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ

Ժաննա.

ՀԿ-ն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ, վերջինս պետք է մատուցի վճարովի ծառայություններ ՀԿ-ին։ ՀԿ-ն պե՞տք է վճարի այդ մասնագետի համար շահութահարկ, և եթե այո, ի՞նչ դրույքաչափերով և ի՞նչ ընթացակարգով։ Ուրիշ ի՞նչ հարկեր ունի վճարելու այդ մասով ՀԿ-ն, եթե այդ վճարովի ծառայությունները 3֊րդ կողմին կրկին վճարովի հիմունքներով են մատուցվելու (կրթական ծառայություններ, որի համար մասնակիցները վճարելու են ՀԿ-ին, վերջինս էլ՝ իր մասնագետին ծառայությունների մատուցման համար՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն):

Կարդալ ավելին ՀԿ-ն քաղիրավական պայմանագիր է կնքել ֆիզ. անձի հետ

Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ

Աշոտ.

Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ, այս գործունեությունը պահանջու՞մ է լիցենզիա կամ որևէ թույլտվություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ

Պարտավորությունների հաշվառում

Երազիկ.

Բարև ձեզ: «Պարտավորությունների հաշվառում» թեմայի մասին նյութեր են հարկավոր, որտեղի՞ց կարող եմ օգտվել:

Կարդալ ավելին Պարտավորությունների հաշվառում

Ներմուծվում է մանկական հագուստ և կոսմետիկա

Մելինե.

Բարև ձեզ։
ԱՄՆ-ից և Անգլիայից ներկրում ենք մանկական հագուստ և կոսմետիկա։ 2020թ.-ից ցանկանում ենք բացել փոքրիկ կրպակ։ Որպես ի՞նչ է ճիշտ գրանցել՝ ԱՁ՞, թե՞ ընտանեկան ձեռնարկատիրություն։ Շատ փոքր բիզնես է։ Մեկի և մյուսի դեպքում ի՞նչ հարկեր են կիրառվում։

Կարդալ ավելին Ներմուծվում է մանկական հագուստ և կոսմետիկա

Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը

Լիազորագիր տալու վերաբերյալ

Հեղինե.

Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի տնօրենը կարո՞ղ է պատահական մարդու (ոչ իր աշխատակցի) լիազորագիր տալ իր հիմնարկի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթեր ստանալու համար:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Լիազորագիր տալու վերաբերյալ

Եթե Ա/Ձ-ն գործունեություն չի իրականացրել

Կառլեն.

Բարև ձեզ: Ես Նոր Ա/Ձ եմ գրանցվել, կուզենայի ճշտել՝ եթե դեռ չեմ սկսել իմ գործունեությունը, կա՞ արդյոք հնարավորություն ամսական սոց. վճարումներ չիրականացնելու։

Կարդալ ավելին Եթե Ա/Ձ-ն գործունեություն չի իրականացրել

Գործուղման վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14:30-ին մեկնում եմ Մինսկ գործուղման և վերադառնում եմ նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 02:45-ին։ Քանի՞ օր եմ համարվում գործուղման մեջ, նոյեմբերի 21-ի համար գործատուն պե՞տք է վճարի օրապահիկ, թե՞ ոչ, և նոյեմբերի 21-ին ես պարտավո՞ր եմ ներկայանալ աշխատանքի։

Կարդալ ավելին Գործուղման վերաբերյալ

Աշխատանքային գրքույկը լրացնելու վերաբերյալ

Անուշ.

Եթե առաջին գործատուն չի լրացրել աշխատանքային գրքույկում ո՛չ միջին ուսումնական հաստատությունում սովորելու ստաժը, ո՛չ անհատ ձեռնարկատեր լինելու փաստը, ի՞նչ անել, և ինչպե՞ս ու ո՞վ պետք է լրացնի:

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկը լրացնելու վերաբերյալ

ՍՊԸ բացելու դեպքում

Սոնա Ղազարյան.

Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

Կարդալ ավելին ՍՊԸ բացելու դեպքում

Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում

Դավիթ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում, բեռնափոխադրող ընկերությունը հայկական ընկերություն է և բեռնափոխադրման համար մեզ հաշիվ է դուրս գրելու: Կասե՞ք՝ ինչպես է հաշվարկելու ԱԱՀ-ն և մաքսատուրքը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում

Կարելի՞ է արդյոք երթուղային թերթիկը փոխարինել այլ փաստաթղթով

Գեղամ.

Խնդրում եմ, օգնեք: Արդյո՞ք կարելի է ավտոմեքենայի երթուղային թերթիկի փոխարեն, կախված աշխատանքի բնույթից, կազմել այլ փաստաթուղթ, օրինակ՝ ակտ, որտեղ կլրացվեն բոլոր վավերապայմանները, ինչ պահանջում են ուղեգրերը, և եթե ոչ, ապա ո՞ր օրեքով է պարտադրվում:

Կարդալ ավելին Կարելի՞ է արդյոք երթուղային թերթիկը փոխարինել այլ փաստաթղթով

Եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն

Ուսումնական կենտրոն բացելու համար

Գայանե.

Ուսումնական կենտրոն բացելու համար լիցենզիա անհրաժե՞շտ է: ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Կարդալ ավելին Ուսումնական կենտրոն բացելու համար

ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք

Դրամարկղային գիրքը լրացնելու վերաբերյալ

Լիզա.

Քանի՞ օրը մեկ կարող ենք լրացնել դրամարկղային գիրքը, կախվա՞ծ է գումարի չափից:

Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղային գիրքը լրացնելու վերաբերյալ

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ կարելի՞ է արդյոք ճշգրտող հաշիվ դուրս գրել ապրանքի մատակարարումից մեկ տարի անց, կա՞ արդյոք ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Արմեն.

Ունեմ խնձորի այգի և տարեկան 300 լ մրգային օղի արտադրելու հնարավորություն։ Խնդրում եմ հուշել գործունեության ամենամատչելի ձևը և հարկման տեսակները։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Ա/Ձ-ն չի ներկայացրել գործունեությունը վերսկսելու հայտարարություն

Արթուր.

Խնդրում եմ, շտապ է: Եթե Ա/Ձ-ն դադարեցման հայտարարություն ունի չաշխատելու մասին, մի քանի ամիս հետո սկսել է աշխատել առանց վերսկսելու հայտարարություն ներկայացնելու, բայց հաշվետվություն ներկայացրել է, ի՞նչ պետք է անի, ներկայացնի հայտարարություն հետին թվո՞վ, թե՞ այսօրով, վարչական կա՞ այս դեպքում:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն չի ներկայացրել գործունեությունը վերսկսելու հայտարարություն

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք

Արմինե.

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:

Կարդալ ավելին Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք

Անձը ցանկանում է Ա/Ձ բացել և տարածք վարձակալել

Թինե.

Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է Ա/Ձ բացել և տարածք վարձակալել