Category: Հարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

Գարեգին.

Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն:

Ձեզ կարող է նաև հետաքրքրել – Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

Քաղցրավենիք/խմորեղենի արտադրությամբ զբաղվելու համար

Խորեն.

Բարև ձեզ:

Պատրաստվում եմ քաղցրավենիք/խմորեղենի արտադրություն սկսել և վաճառքը կազմակերպել։ Կասե՞ք՝ ինչից/որտեղից պետք է սկսել իրավական մասը կազմակերպելու համար: Ա/Ձ ունեմ արդեն բացված, իսկ հետո՞ (սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն):

Կարդալ ավելին Քաղցրավենիք/խմորեղենի արտադրությամբ զբաղվելու համար

ԱԱՀ վճարող ԱՁ

Աննա Անդրեասյան.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ԱԱՀ վճարող ԱՁ-Ն ամսական ի՞նչ հարկ ունի վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի:

Կարդալ ավելին ԱԱՀ վճարող ԱՁ

Ինչպե՞ս է հարկվում կավագործությունը

Թաթուլ.

Բարև ձեզ: Կմանրամասնեք կավագործությունը կարո՞ղ է պետական հարկ տալ արտոնագրային վճարով, եթե այո, ապա կխնդրեմ մանրամասնել՝ ինչպես է դա կատարվում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվում կավագործությունը

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Տիգրան.

Եթե աշխատողը գնում է երեխայի խնամքի արձակուրդ 140 օր․․․ նրա համար ամեն ամի՞ս է վճարվելու 1 000 դրամները դրոշմանիշայինի, թե՞ մի անգամ:

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Նվեր քարտեր և կուտակային քարտեր

Լիա.

Բարև ձեզ։ Նվեր քարտերը և կուտակային քարտերը հաշվապահորեն ի՞նչ են համարվում:

Կարդալ ավելին Նվեր քարտեր և կուտակային քարտեր

Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին

Գոռ․

Բարև ձեզ: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին կարո՞ղ են արդյոք արտարժույթ կանխիկ մուտք անել, և խնդրում եմ, այս հարցի շուրջ որևէ օրենսդրական կետ ասեք:

Կարդալ ավելին Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին

Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված

Հեղինե Մանասյան.

Հարգելիներս, ասացեք, խնդրեմ՝ Հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ-ում 12 000 դրամ օրապահիկ տալու դեպքում այն եկամտային հարկով չի հարկվում:

Կարդալ ավելին Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Կարդալ ավելին Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Ինչպե՞ս է հարկվելու նորաբաց ԱՁ-ն

Սուսաննա.

Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ունեմ նոր բացված ԱՁ: Կցանկանայի իմանալ՝ իմ եկամուտի քանի տոկոսն է հարկվելու:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվելու նորաբաց ԱՁ-ն

Հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ

Գարեգին.

Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ

Ա/Ձ-ն Վրաստանից ապրանք է ներմուծելու

Հասմիկ.

Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն Վրաստանից ապրանք է ներմուծելու

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում

Լիլիթ.

Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում կարո՞ղ եմ միայն հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ. անձանց և այդ դեպքում ՀԴՄ չկիրառել:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդես գալու դեպքում

ԱՁ-ն տարածք է վարձակալում

Գարիկ.

Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱՁ-ն տարածք է վարձակալում

Ձեռք է բերվել շինություն

Լուսինե.

Եթե դրամական միջոցներով ձեռք է բերվել շենք՝ 4 000 000 դրամ, ինչպիսի՞ն կլինի փոփոխությունը հաշվեկշռում։

Կարդալ ավելին Ձեռք է բերվել շինություն

Արդյո՞ք ՍՊԸ-ն վճարում է շահութահարկ

Լուսինե․

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՍՊԸ-ն վճարում է շահութահարկ

Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ

Սաթիկ․

Բարև ձեզ: Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Կարդալ ավելին Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվություն

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես ունեմ լիմոնադի արտադրություն՝ ընտանեկան բիզնես, ակցիզով ենք աշխատում, բայց խանութները թղթով չեն ուզում աշխատեն, հիմա ես ինչպե՞ս պետք է ներկայացնեմ հաշվետվություն, ՀԴՄ-ով հնարավո՞ր է:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվություն

Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես 2020թ․-ից ցանկանում եմ միկրոձեռնարկատեր հանդիսանալ դասընթացներ իրականացնելու համար։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալը, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եմ հայտարարագրելու եկամուտներս, և արդյո՞ք դասընթացի վերջում վկայական տրամադրելու համար ինքս պետք է որևէ որակավորում ունենամ։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը

Ռուզաննա.

Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը

Աշխատավարձը հաշվարկվել է ոչ աշխատանքային օր

Տաթև.

Բարև ձեզ: ՀԾ-ում աշխատավարձը հաշվարկել եմ 30.06.2019թ.-ով՝ կիրակի է, անհրաժե՞շտ է ուղղել, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատավարձը հաշվարկվել է ոչ աշխատանքային օր

Ոչ ռեզիդենտին հարկային հաշիվ է դուրս գրվել

Իրինա.

Բարև ձեզ: Եթե ոչ ռեզիդենտին ԱԱՀ-ով հաշիվ են դուրս գրել, կարո՞ղ ենք դա հաշվանցել, կարո՞ղ եք ասել՝ օրենք կա՞ այդ մասին:

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտին հարկային հաշիվ է դուրս գրվել

Ե՞րբ պետք է կատարվի վարձավճարի վճարումը

Նունե.

Պայմանագրի մեջ վարձավճարի վճարման ամսաթիվ է նշված՝ «վարձատուի ներկայացրած հաշվի հիման վրա՝ վարձը վճարել մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը»: Վարձատուն հաշիվը ներկայացնում է մինչև 10-րդ օրը, իսկ ըստ հաշվի՝ մատակարարման ամսաթիվ է նշված տվյալ ամսվա վերջին օրը: Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարվի մինչև ընթացիկ ամսվա 10-ը, թե՞ հաշվում նշված մատակարարման ամսաթվից հետո 10-րդ օրը:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է կատարվի վարձավճարի վճարումը

Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով ապրանքի վաճառքը: Սկզբից վաճառվեց մի գնով, հետագայում զեղչվեց և վաճառվեց ավելի էժան: Ինչպե՞ս դա ճիշտ ձևակերպել:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել զեղչով վաճառքը

Անձը ցանկանում է բացել արագ սննդի շարժական կետ

Արտաշես.

Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է բացել արագ սննդի շարժական կետ

Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

Արփինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

Դպրոցի հաշվապահություն վարելու համար

Մարիամ․

Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ, թե դպրոցի հաշվապահության իրականացման համար ի՞նչ կոնկրետ ծրագրերի և հաշվապահական տարրերի պետք է տիրապետել։ Եվ եթե կան նյութեր, խնդրում եմ, տրամադրեք։

Կարդալ ավելին Դպրոցի հաշվապահություն վարելու համար

Արդյո՞ք կարելի է աշխատանքը համատեղությամբ դարձնել

Ռուբեն․

Բարև ձեզ: Ես աշխատում եմ թանգարանում՝ որպես գիտաշխատող, իսկ դպրոցում՝ ուսուցիչ՝ աշխարհագրության և պատմության: Դպրոցում աշխատել եմ համատեղությամբ, իսկ թանգարանում՝ հիմնական աշխատող: Այս տարի դպրոցում դարձել եմ հիմնական ուսուցիչ: Ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք կարող եմ թանգարանում աշխատանքս համատեղության կարգով դարձնել:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է աշխատանքը համատեղությամբ դարձնել