Category: Հարց ու պատասխան
Աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագիր
Մարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագիր: Էլ հասցե m.maram շնիկ mail.ru կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը
Քրիստինե.
Բարև ձեզ։
Եթե հղին հղիության ընթացքում չվճարվող արձակուրդ է վերցնում, դա “դեկրետի” գումարի վրա ազդեցություն ունենում է և եթե այո` ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվում:
Հրամանի ձև
Թամարա.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել ամենամյա արձակուրդից հետ կանչելու հրամանի ձև, կանխավ շնորհակալ եմ:
Վերջնահաշվարկ
Շող.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:
Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև
Անահիտ.
Խնդրում եմ տրամադրել կնիքի Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև: ann.markosyan27 շնիկ gmail.com
Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս
Լուսինե.
Բարև ձեզ:
Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս հարկային տեսչությունում պե՞տք է հայտարարություն տալ պարտադիր, կասեք խնդրում եմ:
Աշխատաժամերի հետ կապված
Երանուհի.
Բարև բոլորին:
Ես 2012թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր:
Իմ աշխատանքը 0.5 դրույք է, և ես ստանում եմ 27.000 դրամ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ ասեք` ես այս դրույքով և այս աշխատավարձով իրավունք ունե՞մ աշխատեմ ժամը 08:30-ից մինչև 17:00: Նախապես շնորհակալություն:
Աշխատավարձի կանխիկ վճարում
Սաթեն Օհանյան.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Արդյո՞ք կարող եմ 60 000 մաքուր աշխատավարձը կանխիկով վճարել: Եթե այո, ապա դա ներկայացվու՞մ է էլեկտրոնային տարբերակով, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար
Բարև ձեզ: Մենք ուզում ենք խնամքի և զարգացման կենտրոն բացել: Ի՞նչ պետք է բացենք` ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ վճարող պետք է լինենք: Ո՞ր տարբերակը ավելի ձեռնտու կլինի: Կանխավ շնորհակալ եմ:
Եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևեր
Մանյա Ա.
Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ: Ուզում եմ բեռնել Ֆին. նախ. 104-ն հրամանի եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևերը, բայց չեմ գտնում: Եթե ունեք դատարկ բլանկները` ուղարկեք խնդրում եմ rain.song շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի վերջնահաշվարկ պահանջելու
Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:
Փորձաշրջանի պայմանագիր
Քրիստինե Հ.
Ինձ նյութեր են հարկավոր աշխատողի փորձաշրջանի վերաբերյալ: Կա՞ արդյոք փորձաշրջանի պայմանագիր:
Արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի
Հասմիկ.
Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի, և կարո՞ղ է համայնքի ֆինանսական բաժինը կատարի ՀՈԱԿ-ի հաշվապահությունը:
Որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը
Մարիաննա Ս.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ասեք՝ որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:
Վերջնահաշվարկի վերաբերյալ
Անահիտ.
Հարցս վերաբերում է վերջնահաշվարկին։ Աշխատանքի եմ ընդունվել 01.03.18ից, աշխատելու եմ մինչև 05.10.18: Ստանում եմ 125 000 (կեղտոտ) աշխատավարձ, 90 000 (մաքուր), պարտադիր տրվող արձակուրդից օգտագործել եմ 7 օր։ Կցանկանայի տեղեկանալ` արդյո՞ք այս դեպքում կարվի վերջնահաշվարկ: Նշեմ նաև այն, որ աշխատանքից ազատվում եմ իմ դիմումի համաձայն։ Շաբաթական աշխատաժամը 42 ժամը չի գերազանցում։ Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկի հետ կապված
Սոնա.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:
Օրավարձով տրամադրվող առանձնատան համար
Yerevan Hotel.
Բարև ձեզ, օրավարձով տրամադրվող առանձնատան համար կարո՞ղ եմ գրանցվել ԱՁ և որպես ընտանեկան ձենարկատիրություն լինել: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
Հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ
Հովհաննես Հ.
Խնդրում եմ օգնել ինձ, տրամադրեք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ: Կանխավ շնորհակալ եմ:
“Հարկային տարի” հասկացության վերաբերյալ
Արմեն.
Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:
Բնամթերային ձևով աշխատավարձի վճարում
Նունե.
Խնդրում եմ ասեք` գործատուն կարո՞ղ է աշխատավարձ վճարել աշխատողին արտադրված ապրանքով (ամբողջ աշխատավարձը): Կանխավ շնորհակալություն:
Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս
Գոհար.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:
Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս
Սարգիս.
Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:
2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:
Մեքենայի մաքսազերծում և գույքահարկ
Համլետ Ղ.
Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։
2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում
Աստղիկ Մ.
Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:
Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատել այլ վայրում
Ս. Գ.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Իրավունք ունե՞մ այս ընթացքում աշխատելու այլ վայրում:
Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ
Անի.
Բարև ձեզ: 4 տարի 5 ամիս է աշխատում եմ խանութում որպես գանձապահ, բայց գրանցված աշխատող եմ մոտ 3 տարի: Ըստ պայմանագրի ամսական աշխատավաձս կազմում է 80 000 դրամ: Աշխատում եմ ներկա պահին օրումեջով: Աշխատավարձ ստանում եմ 15 օրը մեկ: Դուրս գալու դեպքում ըստ օրենքի վերջնահաշվարկ հասնու՞մ է ինձ:
Որտեղի՞ց պետք է ստանալ նպաստը
Ալվարդ.
Բարև ձեզ: Ես ֆիզ.-ից ֆիզ. եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տարեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:
Որքա՞ն կկազմեն մաքսային վճարները
Ալբերտ Զ.
Բարև ձեզ։ Որտե՞ղ կարող եմ իմանալ Microsoft hololens սարքի մաքսային արժեքը: Կամ Ամերիկայից գնման դեպքում որքա՞ն պետք է վճարեմ մաքսազերծման համար:
Նվազել է առձեռն աշխատավարձը
Աննա Ն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք դրոշմակնիքը պարտադիր է
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ է, որ դրամարկղային մուտքի օրդերի վրա գանձապահը պետք է պարտադիր դրոշմակնիք դնի:
