Category: Հարց ու պատասխան
Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել
TIKO.
Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:
ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է
Արսինե.
ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ:
Խնդրում եմ ասեք.
1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ
2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո
Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս հաշվարկել հիմնական միջոցների մաշվածությունը
Մարիանա.
Քաղաքապետարանում հիմնական միջոցների մաշվածությունը ինչպե՞ս հաշվարկել՝ օգտակար ծառայության տարիներո՞վ, թե՞ 12 %, 15 % և այլ տոկոսներով: Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում
Եվա.
Հարգելիներս, կխնդրեի ասել` ինչպիսի՞ ամսական կամ եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնի արտոնագրային վճար վճարող, հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն: Կարդալով “Արտոնագրային վճարների մասին” օրենքը` չկարողացա գտնել հարցիս պատասխանը:
ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող
Անի.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ապա այդ դեպքում պե՞տք է պարտադիր հարկայինին ներկայացնի, թե ումից է գնվել ապրանքը, ինչքան է վճարվել, թե՞ միայն` ինչքանով է վաճառվել:
Նախապես շնորհակալություն:
Պատվիրատուն ազատված է ԱԱՀ-ից
Ներսես.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը անցել է ԱԱՀ-ով աշխատելուն և հաշիվներ է դուրս գրում ԱԱՀ-ով: Եթե պատվիրատու կողմը ներկայացնում է տեղեկանք, որ ազատված է ԱԱՀ-ից, այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվել:
Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր
N..
Եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր, և վճարվում է ըստ հաճախելության և համապատասխանաբար հարկվում, հիմք հանդիսանու՞մ է լրացված տաբելը ըստ բացակայած օրերի տնօրենի ստորագրությամբ, թե՞ որոշակի այլ հիմքեր պետք է կցել:
Նախադպրոցական հիմնարկների հարկման հետ կապված
Անահիտ.
Խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցիս.
նախադպրոցական հիմնարկները համարվու՞մ են ավելացած արժեքի հարկ վճարող և ո՞ր հոդվածի համաձայն:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք կհաշվարկվի տույժ
Armine.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` եթե մեկ ամսվա հաշվետվությունը չեմ ուղարկել, բայց գումարը փոխանցել եմ, տույժ կլինի՞, թե՞ ոչ (բյուջետային հիմնարկների համար): Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն
RIVA.
Հարգելի գործընկերներ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-Ն չի զբաղվում ոչ մի գործունեությամբ, բայց ունի վարձակալությամբ տրված տարածք: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն:
Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը
Անի.
Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա ֆիզի գումարը, եթե նա մինչև սահմանված օրը աշխատել է, իսկ իր արձակուրդի անցնելուց հետո հաստիքը կրճատվել է, նա ներկայացրել է անհրաժեշտ փաստաթուղթը բուժհաստատությունից:
Հրապարակային պայմանագրերով նախատեսված զեղչեր
Աննա.
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ավելի մատչելի բացատրել հրապարակային պայմանագրերով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ 10-Ն հրամանը: Մենք տարվա մեջ մի քանի անգամ գովազդով հայտարարում ենք զեղչեր, բայց ոչ մի պայմանագիր ոչ մեկի հետ չենք կնքում: Ապրանքը վաճառում ենք զեղչված գնով: ՀԴՄ-ով տպում ենք այդ զեղչված գինը:
Շուկայից ձեռքբերում կատարելու դեպքում
Ani.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Տեղեկանքի տրամադրում
Բելլա.
Կարո՞ղ է դպրոցի հաշվապահը կամ տնօրենը տալ տեղեկանք առձեռն` կանխիկ աշխատավարձի մասին, թե՞ դա կլինի խախտում, և նա պարտավո՞ր է տալ միայն կեղտոտ աշխատավարձի տեղեկանք: Շնորհակալություն պատասխանի համար:
Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը
Գոհար Վարդանյան.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ինձ օգնել արձակուրդայինի հաշվարկի հարցում:
Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է 126 000 դրամ: Նա օգտվում է իր հերթական 2013 թվականի արձակուրդից, 01.04.2013 թվականից, 20 աշխատանքային և 4 լրացուցիչ օր տևողությամբ: Ինչպե՞ս է կատարվում արձակուրդայինի հաշվարկը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Նախապես շնորհակալություն:
Արմավիրի մարզի Նոր Արտագերսի գյուղապետարանի գլխավոր մասնագետ
Գոհար Վարդանյան
Ներքին համատեղությամբ աշխատանք բյուջետային կազմակերպությունում
Ժաննա.
Բարև բոլորին: Իմ հարցը վերաբերվում է ներքին համատեղությանը: Մեր կազմակերպությունում (այն բյուջետային է) կան 2 աշխատակիցներ, ովքեր շատ ծանրաբեռնված չեն և կարող են ներքին համատեղությամբ այլ աշխատանք ևս կատարել օրվա ընթացքում: Նրանք մեր հիմնական աշխատողներն են: Հարցս հետևյալն է` բյուջետային կազմակերպության աշխատողը իրավունք ունի՞ զբաղեցնելու 2 տարբեր հաստիքներ երկու աշխատանքային պայմանագրերով` հիմնական և համատեղությամբ:
Հարգանքով
Տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ ՀՀ ԱՕ-ի 147-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Փաստորեն, եթե մարտի 8-ը տոնական օր է, ապա մարտի 7-ին տաբելում պետք է նշվի ոչ թե 8, այլ 7 ժամ, և եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մարտ ամիսն ունի 20 աշխատանքային օր և 159 աշխատանքային ժամ, իսկ ապրիլ ամիսն ունի 21 աշխատանաքային օր և 167 աշխատանքային ժամ: Խնդրում եմ ինձ ասացեք` ես ճի՞շտ եմ ամեն ինչ հասկացել:
Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով
Սաթեն.
Խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ինվոյսի հիման վրա բանկային փոխանցում է կատարել Չինաստան ապրանք գնելու նպատակով: Ապրանքը ստանալուց պարզվել է, որ չկա օրիգինալ իվոյսը, և բեռնագրում նշված չէ ստացող կազմակերպության անունը, գրված է միայն ստացող կազմակերպության տնօրենի անունը: Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով: Ի՞նչ պետք է անել փոխանցված գումարի հետ:
Աշխատանքից ազատման հրաման
Վարդուհի.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` աշխատանքից ազատման հրամանում կադրերի տեսուչի կողմից գրվու՞մ է, թե քանի օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, թե՞ դա հաշվապահության պարտականությունն է:
Սպառողների սահմանափակ քանակակազմ
Հարություն.
Հարգելի գործընկերներ, “Արտոնագրային վճարների մասին” օրենքում օգտագործվում է “սպառողների սահմանափակ քանակակազմ” հասկացությունը: Խնդրում եմ պարզաբանել` ի՞նչ է այն նշանակում:
Շինանյութի տեղափոխում
Sona.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ և ունի X քանակի շինարարական հրապարակներ: Ինչ-որ շինարարական հրապարակից ավելացած շինանյութը տեղափոխում է մեկ այլ շինարարական հրապարակ: Կազմակերպությունը պարտավո՞ր է վարել առաքման գիրք այն առաքման վայրի համար, որտեղից տեղափոխում է կատարում միայն մեկ անգամ: Ինչպիսի՞ վավերապայմաններով լրացված ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ այս դեպքում:
Ֆիրմային անվանման գրանցում
Հունան.
Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք. արդյո՞ք անհատ ձեռներեցը կարող է գրանցել ֆիրմային կամ այլ տիպի անուն: Օրինակ, համակարգչային մանրածախ խանութին հնարավոր է փակցնել ասենք xxx-computers կամ նման մի անուն: Եթե այո, ու՞ր պետք է դիմել դրա համար:
Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրեր
Մարինա.
Խնդրում եմ իմ էլեկտոոնային հասցեին ուղարկեք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրերը (Путевой лист): Նախապես շնորհակալ եմ:
ՀԿ հիմնադրման կարգ
Nona.
Բարև բոլորին: Ցանկանում եմ ՀԿ բացել, սակայն չգիտեմ կարգը. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և որտե՞ղ եմ ներկայացնելու դրանք: Խնդրում եմ օգնել, նախապես անչափ շնորհակալ եմ:
Կազմակերպությունը վաճառել է տրանսպորտային միջոց
Արամ.
Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ պատասխանել հարցիս. ՍՊԸ-ն, որն ազատված է ԱԱՀ-ից, վաճառել է իր տրանսպորտային միջոցը: Ի՞նչ ձևակերպում է տրվում ու ի՞նչ հարկեր է վճարվում: Մեքենան գնվել է 2010թ. 200 000 ՀՀ դրամով:
Ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ
Վարդան.
Հարգելի մասնագետներ, ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում. ֆիզիկական անձի կատարած գործարքներից հաշվարվել է ԱԱՀ (երկրորդ և հաջորդ գործարքից` տարվա ընթացքում, 2011թ.): Ինձ հետաքրքրում է` կա՞ որևէ արտոնություն ֆիզանձի վերաբերյալ ԱԱՀ հետ կապված, կարո՞ղ ենք այդ անձին օգնել որևէ կերպ: Կանխավ շնորհակալ եմ:
Արտոնագրային վճար վարսավիրական գործունեության համար
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Ձեր օգնությանն եմ դիմում հետևյալ հարցով: Վարսավիրանոցի համար ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը եռամսյակի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն
Արման.
Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը
Տաթև.
Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Ո՞ր ձևն է լրացվում աշխատողին ազատելու դեպքում
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում 79 ձև՞ն է լրացվում: Կանխավ շնորհակալություն:

