Category: Հարց ու պատասխան
Արդյո՞ք պահվում է եկամտահարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Մարտի 1-ից գտնվելու եմ ֆիզ արձակուրդում, ամսական աշխատավարձս 90.000 դրամ է: Եթե չեմ սխալվում` նոր փոփոխություններից հետո հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է այսպես. 90.000/21*99 (140 օրվա աշխատանքային օրերը)= 424.286 դրամ, խնդրում եմ ինձ ասեք` արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն:
Արձակուրդայինի հարկում
Սյուզի.
Արդյոք պահվու՞մ է սոց 3% և գործատուի սոցիալական վճար արձակուրդայինից:
Ի՞նչ է կապիտալացումը
Արթուր.
Խնդրում եմ, բացատրեք` ինչ է կապիտալացումը: Շնորհակալություն նախապես:
Ինչպե՞ս անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի
Ռոբ.
Ինչպե՞ս հնգօրյա աշխատանքային շաբաթից անցնել վեցօրյայի, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Շահույթի բաշխում
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինձ հետաքրքրում է, թե ինչպես են բաշխում ՍՊԸ շահույթը, կարգը և հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ:
Ա/Ձ-ի վերաբերյալ
Լևոն.
Արդյո՞ք հնարավոր է Ա/Ձ-ին անուն դնել և ինչպե՞ս:
Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք
Վահան Գրիգորյան.
Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:
Կորել է դրամարկղային գիրքը
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հարցիս լուրջ վերաբերվել, կորել է դրամարկղի գիրքը: Ի՞նչ անել:
Գնում կանխիկ գումարով
Մերի.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ֆիզիկական անձը կարո՞ղ է որևէ ՍՊԸ-ից մի անգամից կանխիկով գնել 500000 դրամի ապրանք, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Նպաստի ստացում
Էդուարդ.
Չորորդ երեխայի միանվագ գումարը ինչքա՞ն է:
2011թ. հարկային փոփոխություններ
Gohar.
Ինչպե՞ս ծանոթանալ 2011թ. հարկային փոփոխությունների հետ:
Հիմնական միջոցի ստացում
Հելեն.
Հարգելի հաշվապահներ,
դպրոցին մարզպետը հեռուստացույց է նվիրել: Դա եղել է հունվար ամսում: Որպես հիմնական միջոց պետք է մուտքագրել, բայց չգիտեմ թե ինչ հանձնաժողովով` գնումների՞ (որը կազմվում է ամեն տարվա սկզբում), թե՞ գույքագրման հանձնաժողովով (որը կազմվում է տարվա վերջում` գույքագրման համար):
Իսկ ընդհանրապես` որտեղից կարելի է իմանալ գույքերին և նյութերին վերաբերվող կանոններ:
Պայմանագրի փոփոխություն
Հայկուշ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:
ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին
Արմինե.
Խնդրում եմ օգնեք հասկանալ կամ տվեք համապատասխան գրականության ցանկ` կարդալու ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին կամ բացատրեք, թե ինչ են իրենից ներկայացնում “ֆինանսական ակտիվ” կամ “պասիվ” տերմինները:
Առհաշիվ գումարի տրամադրում
Աննա.
Հարգելի կոլեգաներ, կխդրեի օգնել: Կազմակերպությունը լիազորում է որևէ անձի, որպեսզի գնա և Վրաստանից հումք ներկրի տվյալ ընկերության համար: Տվյալ պարագայում, եթե գնումը կազմելու է մոտ 15 000 լարի, ընկերությունը կարո՞ղ է իր աշխատակցին դրամարկղից գումար տալ 15 000 լարիին համարժեք դրամ: Դրանով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի՞ խախտվի:
Իսկ հաշվապահորեն ինչպե՞ս ճիշտ կլինի այս հարցը ձևակերպել:
Կանխավ շնորհակալություն:
Նպաստները հաշվարկելու և վճարելու կարգը
GHG.
Հարգելի հաշվապահներ,
կխնդրեի մեկնաբանել այս հոդվածը գործնական օրինակով:
ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 22. Նպաստները եւ միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
Նպաստի վճարում
Սերգեյ.
Համաձայն նոր օրինագծի` չաշխատող հղի կանայք ևս կստանան նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք խոսքը 5,000 դրամի մասին է:
Նպաստի նշանակում
MHER.
Կինը հղիության 7 ամսում մեկնելու է Ռուսաստան ծննդաբերելու, այնուհետև գալու է Հայաստան, որտեղ գրանցված է և ապրում է: Ստանալու՞ է նա արդյոք միանվագ նպաստ:
Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն
ԱՆՆԱ.
Հարգելիներս, ասացեք խնդրեմ, արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունով երևացող պարտքը աշխատակցին տա մի քանի ամիս ուշացումով: Սա կարո՞ղ է խախտում դիտվել: Մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է որպես ծախս նվազեցնել հարկայինի կողմից հարկերը վճարելն ուշացնելու հետևանքով հաշվարկված տույժերը:
Գործունեության գրանցում
Alina.
Բարև ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ, և իմ առջև դրված է հետևյալ խնդիրը` ես պետք է սկսեմ բիժուտերիայի խանութի գրանցում և հաշվապահական հաշվառման վարում, խնդրում եմ օգնեք, թե որտեղից պետք է սկսեմ: Ի՞նչ փաստաթղթեր և պայմաններ են անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար: Կարծում եմ` ավելի հարմար և խելամիտ է ԱՁ գրանցել, շատ կարևոր է նաև ձեր կարծիքը:
Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ հղում անեք, թե որտեղից մանրամասն կարող եմ հարցերիս պատասխանը գտնեմ:
Երեխայի խնամքի նպաստ
Լիլիթ.
Բարև ձեզ,
ես ունեմ 1 տարեկան երեխա, շուտով կծնվի նաև երկրորդ երեխան: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ես կստանամ երեխայի խնամքի նպաստ, և որքա՞ն կլինի միանվագ ստած գումարը: Նշեմ նաև, որ ես ունեմ 10 ամսվա աշխատանքային փորձ, սակայն այժմ ֆիզ. արձակուրդի մեջ չեմ: Ուղղակի գիտեմ, որ վերջերս քննարկվում էր նաև չաշխատող մայրերին երեխայի ամսական նպաստ տալու հարցը:
Կանխավ շնորհակալ եմ:
Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագիր
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում:
Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում:
Նախապես շնորհակալություն:
Բանկային փոխանցման վերաբերյալ
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:
Կազմակերպությունը վճարել է մատակարարին 3560000 դրամ գումար: Վճարումը կատարել է դրամարկղից, սակայն բանկի միջոցով մուտքագրել է մատակարարի բանկային հաշվին: Դիտվու՞մ է արդյոք դա որպես բանկային փոխանցում, թե՞ ոչ:
Աշխատանքի ընդունման և ազատման ժամանակ
Վիկա.
Աշխատանքի ընդունման և ազատման ժամանակ հաշվետվություն ի՞նչ ժամանակահատվածում պետք է հանձնել:
Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից
Էդգար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:
Տարեկան հաշվետվությունների վերաբերյալ
Հրանտ.
Բարև բոլորին:
Խնդրում եմ ինձ օգնել այսպիսի հարցում: Նախկինում հիմնադրամը հարկային էր ներկայացնում ձև 1 և 2 առանց շահութահարկի: Այժմ, երբ ձև 1 և 2-ը պետք չէ ներկայացնել, հիմնադրամը շահութահարկի ձևը 0-ական պե՞տք է ներկայացնի, թե՞ դա էլ պետք չէ:
Եթե կազմակերպությունը կնքում է պայմանագիր
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է.
Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում:
Շնորհակալ եմ:
Արդյո՞ք հաշվարկվում է մաշվածություն
Հելեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես դպրոցի հաշվապահ եմ: Ուզում եմ իմանալ՝ հիմնական միջոցների մեջ մտնող գրականության (գեղարվեստական) մաշվածք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:
Երեխայի խնամքի նպաստ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կխնդրեի պատասխանել, եթե ես աշխատանքի եմ եղել սեպտեմբերի 1-ից, ապա երեխայի խնամքի նպաստը սեպտեմբեր ամսի համար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ:
Ես 2009-ի սեպտեմբերի մեկից մինչև 2010-ի սեպտեմբերի մեկը եղել եմ ֆիզ արձակուրդում, սեպտեմբերի 1-ից դուրս եմ եկել աշխատանքի և հիմա նորից 2011-ի ապրիլի 1-ից գնում եմ ֆիզ. արձակուրդ, կխնդրեի ասել` ինչպես են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը (իմ աշխատավարձը պահումներով կազմում է 62000 դրամ):
Աշխատանք համատեղությամբ
Anush.
Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ՍՊԸ տնօրենը կարող է աշխատել համատեղությամբ: Եթե այո, ապա թե աշխատանքային պայմանագրում, և թե գրքույկի մեջ պե՞տք է նշվի, որ աշխատանքի է անցնում համատեղությամբ:
Կանխավ շնորհակալություն:
