Category: Նորություններ
Նախատեսվում է կրճատել հարկային ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները
Աղբյուր` Panorama.am
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ինչպես հուշագրի ստորագրումից հետո ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կառույցները կհամագործակցեն՝ հարկային, ինչպես նաև փոխադարձ համաձայնեցված այլ ոլորտներում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները կրճատելու նպատակով:
Նրա խոսքերով՝ կառույցները համատեղ կքննարկեն հարկային ոլորտում առկա խնդիրները, կկազմակերպեն սեմինարներ և այլ միջոցառումներ, որպեսզի վեր հանեն օրենսդրության մեջ առկա կամ գործնականում առաջացող խնդրահարույց հարցերը և բարեփոխման առաջարկություններ կներկայացնեն: Մանրամասն
Նախաստորագրվել է Հայաստանի և Գերմանիայի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
Աղբյուր` PanARMENIAN.Net
Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց “Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին” համաձայնագիրը:
Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխաններպետական ընթացակարգերն անցնելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”
Աղբյուր` panorama.am
“Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով:
Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին:
“Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”,- ասաց Գ.Խաչատրյանը:
1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով
Աղբյուր` panarmenian.net
Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի` 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով` ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի` Մանրամասն
Հայաստանում որակավորման վկայական ունի 514 հաշվապահ
Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման 2012թ. առաջին քննության արդյունքներով որակավորման վկայական է շնորհվել 4 հավակնորդների:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է միայն 8 դիմորդ:
Հայաստանի Հանրապետությունում 2012թ. փետրվարի 1-ի դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net
2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ
Աղբյուր` Accountant.am
Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:
2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն
Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ
Աղբյուր` panarmenian.net
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին:
2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net
ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով
Աղբյուր` panarmenian.net
2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն
ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թ. ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը
Աղբյուր` panarmenian.net
Ոչ թե ստուգում, արձանագրում և պատասխանատվության միջոցների կիրառում, այլ կանխարգելում. գործունեության այս սկզբունքն է որդեգրել Պետական եկամուտների կոմիտեն: Եվ արդեն այսօր ՊԵԿ-ը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսում է ստուգումներ իրականացնել 2012թ. ընթացքում: Հաջորդ տարվա հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը և դարձնել առավել հասցեական: Կոմիտեն իր առջև խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին և առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: Մանրամասն
Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր
Աղբյուր` hraparak.am
Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումը: Հասկանալի է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որ կառավարությունը նախապես ծրագրում էր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, և դրանցում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում, քանի որ նրան տարբեր խողովակներով փոխանցել են, որ ընտրություններից առաջ հարկային բեռի նման ծանրացումը կարող է մասսայական դժգոհության պատճառ դառնալ և ճակատագրական լինել իշխանության համար: Կառավարության ներկայացրած նոր փաթեթը նույնպես հարուցում էր որոշակի դժգոհություններ, սակայն այն իր նախորդի համեմատ այնքան հումանիստական էր, որ պատգամավորները դրական եզրակացություն էին տալիս: Երկուշաբթի հարկային փաթեթը կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, քանի որ նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրն այս փաթեթը ճանաչել էր հրատապ: Մանրամասն
Որակավորվել է ևս 9 հաշավապահ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը ներկայացել է 16-ը, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: Որակավորման վկայականը ուժի մեջ է 5 տարի ժամկետով:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության,
2011թ.-ի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 40 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 21.03.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 406 հաշվապահ:
Աղբյուր` panorama.am
Որակավորվել է 4 աուդիտոր
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 10-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության ադյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 4-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարտի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 179 աուդիտոր:
Աղբյուր` Minfin.am
ՊԵԿ-ի պատվիրակությունն այցելել է Միացյալ Թագավորություն
Փետրվարի 21-22-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեվիդ Հարթնետի (David Hartnett) և KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի (Laughlin Hickney) հետ: Մանրամասն
2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը
2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Մանրամասն
Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն
Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։ Մանրամասն
Հայաստանն ու Արցախը զարգացնում են համագործակցությունը հարկային ոլորտում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Մանրամասն
Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 340 հաշվապահներ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները : Հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել է 15 դիմորդ, որոնցից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել Մանրամասն
Փոխնախարարներ. կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեպքում կգործի երաշխիքային հիմնադրամ
Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսների փոխնախարարները կառավարությունում ասուլիս էին հրավիրել. թեման կրկին կեսաթոշակային բարեփոխումների հետ կապված խնդիրներն ու անելիքներն էին: Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից: Համակարգը կներդրվի փուլերով:
Արտեմ Ասատրյանն ու Վարդան Արամյանն այսօր չգիտես, թե որերորդ անգամ հայտարարեցին, որ 2011 թվականից Հայաստանում կգործի Մանրամասն
GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս
Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, Մանրամասն
