Category: Հարց ու պատասխան
Աշխատանքի ընդունման վերաբերյալ
Աննա.
Անձը դիմել է տնօրենին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դիմում է գրել, տնօրենը այն մակագրել է: Բայց աշխատանքի ընդունման օրը տնօրենը գնացել է հերթական արձակուրդ և նրան փոխարինող է նշանակվել: Տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի՞ ընդունել աշխատանքի նոր աշխատողին: Կանխավ շնորհակալություն:
Հարկային դաշտի փոփոխություն
Արևիկ.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ձեռք է բերել Mst 544 տեխնիկա, սակայն նրանով գործունեություն չի կատարել, որի հետևանքով ցանկանում է տեխնիկան վաճառել։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք վաճառքի դեպքում հարկային դաշտը պետք է փոփոխվի, թե՞ կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատեր։
Ա/Ձ սոց. վճար
Լիլյա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող Ա/Ձ-ն որքա՞ն է սոց. վճար վճարում:
Շնորհակալ եմ կանխավ։
Հարկային դաշտի ընտրություն
Նելլի.
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն ապրանքների տեղափոխության ծառայություն պետք է մատուցի կազմակերպությանը, ով զբաղվում է դեղերի և հարդեղատնային ապրանքների վաճառքով։ Կարո՞ղ է արդյոք աշխատել միկրո համակարգով։
Սարքավորումների ներմուծում և արտահանում
Տաթև.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կատարել ենք սարքավորումների ներմուծում Իտալիայից, որի ժամանակ ԱԱՀ չենք վճարել։ Հիմա պատրաստվում ենք արտահանել Ռուսաստան, արտահանման ժամանակ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ է։ Խնդրում եմ մանրամասնել ԱԱՀ-ի հետ կապված, գումար պետք է վճարենք, հետ ստանանք, թե՞ ընդհանրապես չի վճարվում։ Կանխավ շնորհակալ եմ
ՀՄ սկզբնական արժեք
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, հարցս ներմուծված ՀՄ-ի սկզբնական արժեքին է վերաբերվում։ ՍՊԸ-ն ներմուծել է համակարգիչ, որի համար վճարվել է պահեստում պահպանման գումար 1 օրվա համար, մինչև մաքսայինի փաստաթղթավորման ավարտը։ ճի՞շտ եմ հասկանում, այդ գումարը ներառվու՞մ է սկզբնական արժեքի մեջ ՀՀՄՍ 16-ով և արդյոք դա չի՞ հակասում հարկային օրենսգրքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Թվայնացված աշխատանքային գրքույկ
Քրիստինե.
Ինչպե՞ս ստուգեմ էլեկտրոնային աշխատանքային գրքույկս:
Վերջնահաշվարկի հետ կապված
Արմինե.
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. եթե հաշվապահը թոշակառու է և ազատվելու դիմում է գրել, նա իրեն վերջնահաշվարկ է հաշվել և արձակուրդային։ Սեպտեմբերի 1֊ից չի աշխատելու, բայց ասաց՝ այս սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 2023 թիվ իրեն արձակուրդային է հաշվել։ Ասացեք խնդրեմ՝ արդյո՞ք կարելի է նման բան անել։ Նախապես շնորհակալություն։
Մայրության նպաստ
Վազգուհի.
Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 16․08․2022թ-02․01․2023թ․։ Ա/Ձ-ն մինչև 01․07․2022թ․ աշխատել է միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ հուլիս ամսվանից սկսած՝ շրջանառության համակարգում։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ ֆիզ․ արձակուրդը, եթե աշխատողի ամսական աշխատավարձը սահմանված է 91 276 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
Շահութահարկը ո՞ր դեպքում է լինում 0%
Անուշ.
Բարև Ձեզ։
Կասեք՞ խնդրեմ՝ շահութահարկը ո՞ր դեպքում է լինում 0%։
Եթե ԱԱՀ դաշտում է, չկան ոչ գրանցված աշխատողներ, ոչ էլ առևտուր, պարզապես ծառայությունների մատուցում է։
Շնորհակալություն։
Բանջարեղենի առցանց վաճառք
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք․ Ա/Ձ-Ն ցանկանում է զբաղվել բանջարեղենի օնլայն վաճառքով, ունի կայք՝ բացած, կարո՞ղ է գործել շրջհարկով, հդմ պե՞տք է ունենա, գրանցված աշխատող պիտի՞ լինի։ Նաև խնդրում եմ ասեք այդ օնլայն հդմ-ն ինչպե՞ս է գործածվում։
Վերջնահաշվարկ
Ռուզաննա.
Բարձ ձեզ։ Համաձայն աշխ.օրենսգրքի 130 հոդվածի՝ աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելիս վճարվում է աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկվում է վերջին 5 տարվա աշխատանքային տարիների ընթացքում աշխատողին կազմակերպության կողմից կուտակված պարտքը։
Ստացված կրթաթոշակներ
Գրիգոր.
Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:
Ներմուծում Չինաստանից
Գոքոր.
Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։
Ուսուցչի աշխատավարձի հաշվարկ
Նարինե.
Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցիչը մեկ այլ դպրոցում նշանակվել է տնօրենի պարտականություններ կատարող։ Ինչպե՞ս է հաշվարկվելու նրա աշխատավարձը։ Շնորհակալություն։
ՍՊԸ գործունեության ժամանակավոր դադարեցում
Լիլի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ֊ով աշխատող ՍՊԸ-ն հունիսից ժամանակավոր դադար եմ տվել (ՍՊԸ֊ն գրանցվել է ապրիլին, լրիվ զրոյական է եղել, չի աշխատել)։ Այսօր եմ տեսել, որ տնօրենին չեմ ազատել։ Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ ազատեմ ու տամ 0-ական 189, 260 հուլիսի և օգոստոսի համար։
Շարժական սուրճի կետ բացելու համար
Սամ.
Բարև Ձեզ։ Շարժական սուրճի կետ բացելու համար տարածքի հետ կապված թույլտվություն ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ։
Բանկային հաշվի համալրում
Ալլա.
Բարև Ձեզ։ ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։
Եվս մեկ հարց. ՍՊԸ աշխատում է շրջհարկով, անշարժ գույքի օտարումից առաջացած գումարը կանխիկացնում է և մուտք անում դրամարկղ, ի՞նչ գործողություններ պետք է արվեն դրանից հետո՝ վերադարձ որպես շահաբաժին՝ ի՞նչ չափով, հարկում 5%…
Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին
Աննա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լիաննա.
Բարի օր։
Այս մասով ծանոցում ունեմ։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է նշանակում, եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հաշվարկային հաշիվներ եմ դուրս գրել։
Շնորհակալ եմ։
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Ի՞նչ հարկեր կառաջանան
Անուշ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Սեփականության իրավունքով ունի հողատարածք: Եթե այդ տարածքում ՍՊԸ-ի պատվերով կառուցվի տուն և վաճառվի ֆիզ. անձի՝ ի՞նչ հարկեր կառաջանան։
Չվճարվող արձակուրդ
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատողը տարվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ կարող է բացակայել՝ պահպանելով իր հաստիքը կազմակերպությունում: Նշեմ, որ աշխատակիցը տարվա ընթացքում 140 օր եղել է անաշխատունակության մեջ, կարո՞ղ եմ ևս 30 կամ որոշ դեպքերում 60 օր տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Անի․
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք՝ նոր բացված Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվելու է միայն ցորենի և գարու ներմուծմամբ: Շնորհակալ եմ կանխավ։
Պահուստային ֆոնդ
Արեգա․
Բարև բոլորին։ ՍՊԸ-ի շահաբաժին վճարելիս, մեկ մասնակցի դեպքում պահուստային ֆոնդ ձևավորելը պարտադի՞ր է։
Ներքին կանոնակարգի օրինակելի ձև
ՍԵդա Հախվերդյան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ անհրաժեշտ է արտադրության ոլորտի ՍՊԸ-ի ներքին կանոնակարգի օրինակելի ձև, եթե կարող եք օգնել՝ ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին՝ hem.07@mail.ru։
Կոլեկտիվ պայմանագիր
Արտյոմ․
Կարո՞ղ եմ շինարարական բրիգադի հետ կնքել աշխատանքների կատարման կոլեկտիվ պայմանագիր, եթե այո, ապա խնդրում եմ օգնել կոլեկտիվ պայմանագրի օրինակելի ձևի հարցում: Շնորհակալ եմ։
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Արմեն․
Դպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատակիցներին ընկերության ադմինիստրացիան որոշել է տրամադրել նյութական օգնություն։ Ինչպե՞ս ձևակերպել նյութական օգնության գումարները։
Դրամարկղային գրքի հաստատում
Հաս․
Բարև ձեզ։ Դրամարկղային գրքի հաստատման համար հարկային մարմնում միայն հաշվապահի ներկայությունը բավարա՞ր է, թե՞ տնօրենի կարիքն էլ կա։
Շնորհակալություն։
Վարձակալություն ֆիզ․ անձից
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն վարձակալում է ֆիզիկական անձից տարածք, ապա 10% եկամտային հարկը արդյո՞ք վճարում է հենց Ա/Ձ-ն։
Եկամտային հարկի հաշվարկ
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։

