Հարկային դաշտի փոփոխություն

Արևիկ.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ձեռք է բերել Mst 544 տեխնիկա, սակայն նրանով գործունեություն չի կատարել, որի հետևանքով ցանկանում է տեխնիկան վաճառել։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք վաճառքի դեպքում հարկային դաշտը պետք է փոփոխվի, թե՞ կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատեր։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Եթե վաճառքի դեպքում տարեկան հասույթը անցնելու է 24մլն-ի շեմը,ապա այն հատելու պահից պետք է անցնեք գոնե շրջհարկի համակարգ:

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ

Եթե վաճառքի դեպքում 24մլն-ը չի գերեզանցի, ուրեմն շարունակեք աշխատել նույն դաշտում:

Արման
Արման
3 տարի առաջ

Եթե տարեկան նախատեսված 24 մլն չի գերազանցում, ոչ մի խնդիր չկա։

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Չի կարող համարվել միկրոձեռնարկատեր։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատեր, եթե 1.ներառյալ այդ վաճառքը շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, 2.տեխնիկան չի վաճառում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ և այդ գործարքի համար դուրս չի գրում հաշվարկային փաստաթուղթ: