Category: Հարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով

Արա.

Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով, շուկայում նոր սերնդի ՀԴ մեքենա չկա: Հիմա այդ կազմակերպությունը դարձել է ավելացված արժեքի հարկ վճարող: Ինչպե՞ս ներկայացնի տեղեկություն հդ մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ, արդյո՞ք գործարկելի է հաշվետվության 60 ձևը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով

Հիմնադրի ներդրած գումարի վերադարձ

Գևորգ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հիմնադրից ներգրաված գումարը կարո՞ղ է վերադարձնել գույքով, և արդյո՞ք այդ դեպքում առաջանում է հարկային պարտավորություն:

Կարդալ ավելին Հիմնադրի ներդրած գումարի վերադարձ

Ձևակերպում

Անի.

Ինչպե՞ս ձևակերպել թղթակցությունը՝ ավանդագրվել է չվճարված աշխատավարձը:

Կարդալ ավելին Ձևակերպում

Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի ֆիզ․ անձը

Արուսյակ․

Ողջույն: Ֆիզ. անձը, որը մեկանգամյա ծառայություն է մատուցում, օրինակ՝ համակարգիչ է վերանորոգում, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի ֆիզ․ անձը

Վճարում արտարժույթով

Շուշանիկ.

Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին ծառայությունների մատուցման համար վճարումը կատարել արտարժույթով:

Կարդալ ավելին Վճարում արտարժույթով

Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:

Կարդալ ավելին Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո

Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև

Վարդան.

Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև

Փոխառություն տրամադրելու վերաբերյալ

Լիլիա․

Արդյո՞ք հիմնադրամի գործադիր տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն տալ նույն հիմնադրամին։

Կարդալ ավելին Փոխառություն տրամադրելու վերաբերյալ

Կոմիսիոն խանութը աշխատելու է շրջանառության հարկով

Մարիկա․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է նման հարց՝ ինչպե՞ս պետք է վարել կոմիսիոն խանութի հաշվապահությունը, եթե այն աշխատելու է շրջ․ հարկով։

Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Կոմիսիոն խանութը աշխատելու է շրջանառության հարկով

ՍՊԸ-ի տնօրենը պետք է գնա ամենամյա արձակուրդ

Հով․

ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հիմնադիրն է և այլ աշխատողներ չունի, պետք է գնա ամենամյա արձակուրդ, փոխարինող կարո՞ղ է նշանակել այլ անձի:

Կարդալ ավելին ՍՊԸ-ի տնօրենը պետք է գնա ամենամյա արձակուրդ

Ի՞նչ հարկատեսակներով են հարկվում

Ելենա.

Բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, մաքսային կազմակերպությունները ի՞նչ հարկատեսակներով են հարկվում:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկատեսակներով են հարկվում

Տնօրենը մեկնում է գործուղման

Հայկ.

Բարև ձեզ:
Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝
Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված:
Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:

Կարդալ ավելին Տնօրենը մեկնում է գործուղման

Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը

Ռուբեն.

Բարև ձեզ: Ես ունեմ 2000թ. BMW X5 մեքենա, որի արժեքն է $ 4 000, իսկ գույքահարկը կազմում է 170 000 հազար դրամ: Այդ մեքենան կարելի է համեմատել ավելի թանկարժեք մեքենայի հետ, որի գույքահարկը չի գերազանցում 50 000 դրամը: Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը:

Կարդալ ավելին Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը

Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար

Անուշ.

Բարև ձեզ:
Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար նույն օրն աշխատանքը սկսելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված:

Կարդալ ավելին Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար

Անձը առցանց խանութ է բացել

Արմեն․

Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

Կարդալ ավելին Անձը առցանց խանութ է բացել

ՍՊԸ ժամանակավոր դադարեցման համար

Մերի.

Բարև ձեզ: ՍՊԸ ժամանակավոր դադարեցման համար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, խնդրում եմ օրենքի հղում տալ:

Կարդալ ավելին ՍՊԸ ժամանակավոր դադարեցման համար

Անձը ցանկանում է ապրանք ներմուծել

Արտավազդ.

Բարև ձեզ:
Ցանկանում եմ ռուսական մանկական կերեր արտադրող ֆիրմայից ապրանք ներկրել, կասե՞ք ընթացակարգը թղթաբանության, ինչի՞ց սկսեմ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ապրանք ներմուծել

Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում

Կարեն.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:

Կարդալ ավելին Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում

Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»

Արմեն․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:

Կարդալ ավելին Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»

Հաշվապահն անցել է թոշակի

Լիլյա․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Հաշվապահն անցել է թոշակի: Աշխատել է 2003 թվականից մինչև 2019թ.: Ունի 15 տարուց ավել աշխատանքային ստաժ, մեկ տարվա չօգտված արձակուրդ, 67 տարեկան է: Միջին ամսական աշխատավարձը 95 000 դրամ է: Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը:

Կարդալ ավելին Հաշվապահն անցել է թոշակի

ՀԴՄ ապարատ ունենալը պարտադի՞ր է

Գայանե․

Ուսումնական կենտրոնի համար ՀԴՄ ապարատ ունենալը պարտադի՞ր է:

Կարդալ ավելին ՀԴՄ ապարատ ունենալը պարտադի՞ր է

Աշխատակիցը ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի

Արմինե․

Բարև ձեզ:
Ցանկանում եմ մի հարց տալ: Աշխատակիցն ընդունվել է և ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի (երկու ամիս): Նրան ազատելիս առաջանու՞մ է արդյոք վերջնահաշվարկ:

Կարդալ ավելին Աշխատակիցը ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի

Մարզում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ

Սեյրան.

Բարև ձեզ:
2020թ. հունվարի 1-ից մարզում գործող մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն կազատվի՞ շրջ. հարկից: Եվ ո՞ր ԱՁ-ն է համարվելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Կարդալ ավելին Մարզում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ

Անձը զբաղվում է պահեստամասերի մանրածախ առևտրով

Արտակ․

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ պահեստամասերի մանրածախ առևտրով, ներմուծում եմ Վրաստանի Հանրապետությունից: Սահմանին փորձագետի բացակայության պատճառով ներմուծումը գրանցում են որպես ֆիզ․ անձ: Կարո՞ղ եմ իմ ֆիզ. անձից ապրանքները վաճառել իմ Ա/Ձ-ին: Եթե այո, ինչպե՞ս կհարկվի, եթե ոչ, ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը կարգավորել:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է պահեստամասերի մանրածախ առևտրով

ԱՁ-ն զբաղվելու է շինարարությամբ

Դիանա․

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է շինարարությամբ

Կազմակերպությունը կարո՞ղ է չտրամադրել ՀԴՄ կտրոն

Աննա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք տեղեկացնել՝ ԱԱՀ-ով չհարկվող կազմակերպությունը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամ ընդունելիս իրավասու՞ է կազմել մուտքի օրդեր և, միաժամանակ ունենալով ՀԴՄ, չտպել կտրոն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը կարո՞ղ է չտրամադրել ՀԴՄ կտրոն

«Լվա ինքդ» ավտոլվացման կետ բացելու համար

Գագիկ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ցանկանում եմ գնել հողակտոր և կառուցել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։ Կխնդրեմ հնարավորինս մանրամասնել այս գործունեության ոլորտը, հարկումներ, կառուցման օրենսդրական պահանջները և այլն, կամ տրամադրել հղումը համապատասխան օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին «Լվա ինքդ» ավտոլվացման կետ բացելու համար

Հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար

Սուսաննա.

Խնդրում եմ, ասեք՝ հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժե՞շտ է ունենալ հաշվապահի լիցենզիա։ Կա՞ արդյոք շեմ, որից հետո լիցենզիա ունենալը պարտադիր է, և ո՞ր օրենքի հիման վրա։

Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար

Ծրագրավորման դասընթացների կազմակերպում

Եղիա.

Բարև ձեզ: Ծրագրավորման դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է ընտանեկան ձեռնարկատիրության տակ գործունեություն ծավալել, և եթե այո, ապա պարտադի՞ր է ֆիզ. անձանց հաշիվ գրել (դասընթացի մասնակիցներին):

Կարդալ ավելին Ծրագրավորման դասընթացների կազմակերպում