Անձը զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Գարեգին.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:

Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

1. Կարելի է, բայց հաշիվ վավերագրի հետ պետք է տաք նաև դրամարկղի մուտքի օրդեր: Դրամարկղային գիրք որևէ կերպ վարու՞մ եք: Ու պետք է գումարը մուտք անեք Ձեր բանկային հաշվին, եթե հնարավոր է՝ անգամ տերմինալով, բայց ՀԴՄ-ի սարքով աշխատելու պահանջը մեկ է կա:

2. Ավտոտեխսպասարկումը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չի կարող համարվել, ինժեներական բնույթի համանման այլ աշխատանքների կատարում կամ ծառայություններ են:

Գարիկ
Գարիկ
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Տիգրան ջան, իսկ որտե՞ղ է նշված, որ ավտոտեխսպասարկումը հավասարեցվում է ինժեներական բնույթի գործունեության հետ:

Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Միկրոձեռնարկատիրություն կարող եք լինել, բայց առանց ՀԴՄ չեք կարող աշխատել:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս:
Ավտոտեխսպասարկումը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Նայեք այստեղ:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ալլա ջան, այդ հղումը անհատական մեկնաբանություն է, կարդա նաև, թե ինչ եմ գրել նույն հարցի հետ կապված մյուս տեղում:

Գարիկ
Գարիկ
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Տիգրան ջան, իսկ ինչ-որ անհամապատասխանություն կա՞ օրենքի և այդ հղման միջի մեկնաբանության մեջ:

Գարիկ
Գարիկ
6 տարի առաջ

Հարգելի Ալլա, շնորհակալություն մեկնաբանության համար: