Category: Հարց ու պատասխան

Կորել է աշխատողի աշխատանքային գրքույկը

Narek.

Գործատուն կորցրել է աշխատանքային գրքույկս: Ինչպե՞ս սոցապում վերականգնեմ գրքույկս և ո՞ր սոցապում:

Կարդալ ավելին Կորել է աշխատողի աշխատանքային գրքույկը

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Աննա.

Զբաղվում ենք առևտրով, պետք է կիրառենք զեղչեր, ընդունենք` գրում եմ հարկային հաշիվ.
1*520000=520000
զեղչ 10%` 52000
հարկվող գումար` 468000
ԱԱՀ 20%` 93600
ենթակա է վճարման` 561600

Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնելու ԱԱՀ-ի հաշվետվությունը.
իրացման շրջանառությունը 520000, ԱԱՀ-ի գումարը 104000,
թե՞ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ-ի գումարը 104000

կամ էլ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ` 93600
13 տողում (այլ հարկային պարտավորություն) ԱԱՀ` 10400
ո՞ր լրացման ձևն է ճիշտ:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Ժամկետանց դեբիտորական պարտքի փաստաթղթավորում

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, ժամկետանց դեբիտորական պարտքի վրա հաշվարկված տույժերը ինչպե՞ս փաստաթղթավորել, որպեսզի ներկայացնել դեբիտոր կազմակերպությանը:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ժամկետանց դեբիտորական պարտքի փաստաթղթավորում

Էլեկտրոնային գովազդի գործունեություն

Էլինա.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ զբաղվել էլեկտրոնային գովազդով: Կայքը ստեղծվելու է online shoping-ի տեսքով: Իրականում ոչ թե ես եմ վաճառք իրականացնելու, այլ ապրանքը և ծառայությունը մատուցող անձը: Ես պարզապես իրականացնում եմ դրանց գովազդ: Ցանկանում եմ ամեն ինչ օրինական ճանապարհով իրականացնել, պարզապես չգիտեմ, թե հարկային դաշտում ինչպես եմ գործելու: Սկզբի համար որոշել եմ գրանցվել որպես ԱՁ, իսկ թե ինչ հարկատեսակներով եմ հարկվելու կամ ինչպիսի հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմին, պատկերացում չունեմ: Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Ու՞մ կամ որտե՞ղ կարող եմ դիմել:

Կարդալ ավելին Էլեկտրոնային գովազդի գործունեություն

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել կազմակերպությանը

Hayk.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպության հիմնադիրն ու տնօրենը միևնույն անձն է ու նա որպես հիմնադիր կազմակերպությանը փոխառություն է տրամադրում: Գումարը նրա անունից գլխավոր հաշվապահը մուտքագրում է բանկային հաշվին: Արդյո՞ք պետք է գումարը մուտքագրվեր դրամարկղ, թե՞ խնդիր չկա:

Կարդալ ավելին Հիմնադիրը փոխառություն է տրամադրել կազմակերպությանը

Վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից

Tatevik.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ՍՊԸ-ին վարձակալության է տվել իր տարածքը: Վարձակալության պայմանագրում վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից: Ասացեք խնդրեմ` ի՞նչ պետք է անեմ: Արդյո՞ք խնդիրներ կունենամ հարկային տեսչությունում:

Կարդալ ավելին Վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից

Պաշարների հաշվառման մեթոդների վերաբերյալ

Ռիտա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` 2012թ գործում է պաշարների հազվառման միջինացվա՞ծ մեթոդը:

Կարդալ ավելին Պաշարների հաշվառման մեթոդների վերաբերյալ

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Լուսինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) ձևը պարտադիր վարելու՞ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ – ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:

Կարդալ ավելին Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Կարինե.

Ես աշխատում եմ դպրոցում: Ինձ շատ է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես են հաշվում ֆիզ. արձակուրդի գումարը` տարիֆիկացիայով եղած ժամերով, թե այն ավել ժամերով, որոնցով ես վարձատրվում եմ հիմա ուրիշի փոխարեն: Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Տրանսպորտային միջոցի վաճառք

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2011 թ. հոկտեմբերին 5 700 000 դրամով ձեռք է բերել 2011թ. թողարկված տրանսպորտային միջոց և այժմ պատրաստվում է վաճառել, ի՞նչ մինիմալ գնով դա կարող է իրականացնել:

Կարդալ ավելին Տրանսպորտային միջոցի վաճառք

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Լառա.

Խնդրում եմ ասեք, թե որքան է առավելագույն գումարը դրամարկղից կանխիկ գնումների դեպքում:

Կարդալ ավելին Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Կանխիկ դրամ պահելու սահմանափակումների վերաբերյալ

Լևոն.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե դրամարկղում առկա գումարը ինչքան ժամանակ կարող է մնալ դրամարկղում և չփոխանցվել հաշվարկային հաշվին: Եթե չի թույլատրվում, ապա ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Նաև ուզում եմ իմանալ, թե դրամարկղում առկա գումարի չափ նախատեսված է, թե ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կանխիկ դրամ պահելու սահմանափակումների վերաբերյալ

Արտաքին գովազդ

Սիմա.

Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է ունենալ արտաքին գովազդ, ո՞ր պետական մարմինն է զբաղվում դրանով, և որո՞նք կարող են լինել գովազդի արգելքները:

Կարդալ ավելին Արտաքին գովազդ

Դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է, և դպրոցը չունի ուրիշ հաշվապահ, ո՞վ է գործերը կատարում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դպրոցի գլխավոր հաշվապահը արձակուրդում է

CIMA քննության համար նախատեսված գրքեր

Susie.

Բարև ձեզ: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ տրամադրել CIMA քննության համար նախատեսված հետևյալ գրքերը: Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս. susie25 շնիկ mail.ru

C01 – Fundamentals of Management Accounting
C02 – Fundamentals of Financial Accounting

Կարդալ ավելին CIMA քննության համար նախատեսված գրքեր

Հաշվապահների որակավորման քննություններ

Samvel.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ նորից քննարկում կազմակերպենք բոլորիս հուզող թեմայով` հաշվապահների որակավորման քննություններ: Կցանկանայի լսել քննություններին մասնակցած անձանց կարծիքը քննությունների անցկացման կարգի վերաբերյալ: Բազմիցս փնտրել եմ քննությունների ընթացքում օգտագործվող խնդիրների ինչ-որ ժողովածու, սակայն ապարդյուն: Եթե ինչ-որ մեկը ունի կամ գիտի, թե որտեղից կարելի է գտնել, խնդրում եմ ասեք:

Կարդալ ավելին Հաշվապահների որակավորման քննություններ

Արդյո՞ք պարտադիր է վարձու աշխատողներ ունենալ

Բորիս.

Խնդրում եմ պարզաբանեք` հասարակական կազմակերպությունը, որը իրականում չի ֆինանսավորվում և հետևաբար վարձու աշխատողներ չունի, պե՞տք է վճարի սոց. վճար, թե՞ ոչ: Թե՞ պարտադիր է վարձու աշխատող ունենալը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է վարձու աշխատողներ ունենալ

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Armine.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ շտապ ինձ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 50 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ:

Նախապես շնորհակություն:

Կարդալ ավելին Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու համար ինչպե՞ս նշել ճշգրտվածը:

Կարդալ ավելին ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ

Հիվանդության նպաստի ստացում 2 աշխատավայրից

Անի.

Բարև ձեզ: Եթե ես աշխատում եմ համատեղությամբ, կարո՞ղ եմ 2 աշխատավայրից էլ հիվանդության նպաստ ստանամ: Եվ արդյո՞ք 2 աշխատավայրում էլ նույն սկզբունքով պետք է հաշվարկվի նպաստը:

Կարդալ ավելին Հիվանդության նպաստի ստացում 2 աշխատավայրից

Աշխատողը չի օգտվել արձակուրդի իրավունքից

Արևիկ.

Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 2009թ. և ընդհանրապես չի վերցրել արձակուրդ և ուզում է 2012-ին գնա, արդյոք ո՞ր տարվանը կարող ենք տալ:

Կարդալ ավելին Աշխատողը չի օգտվել արձակուրդի իրավունքից

ԱՁ գործունեության դադարեցման / լուծարման հետ կապված

Արման.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ նոր փոփոխություններ են եղել ԱՁ գործունեության դադարեցման / լուծարման հետ կապված:

Կարդալ ավելին ԱՁ գործունեության դադարեցման / լուծարման հետ կապված

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի սոցապ

Սոֆի.

Բարև Ձեզ: Եթե նոր աշխատող ենք ընդունում, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի սոցապ:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի սոցապ

Հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլան

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ձեզ իմ էլեկտրոնային փոստին ուղարկել հաշվային նոր պլանը, նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ես զբաղվում եմ մեծածախ առևտրով: Շրջանառությունը փոքր է` ամսական 50 000-100 000 դրամ: ՀԴՄ չեմ տպում, ապրանքը գնում եմ շուկայից երկկողմանի գնման ակտով և հանձնում խանութներին Հ/Ֆ-ով: Խնդրում եմ ասեք` ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարություն

Լիանա.

Մինչ արտոնագրային վճարին անցնելն եռամսյակը մեկ անգամ ներկայացնում էինք հայտարարություն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար սահմանային չափերի ցուցանիշների մասին: Ո՞վ կարող է հուշել` հաշվետվության այս ձևը պահպանվել է, թե՞ նոր ինչ-որ բան կա:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարություն

Ստուգողական հաշվեկշռի կազմում

Gayan.

Ինչպե՞ս կազմել ստուգողական հաշվեկշիռ և ինչպե՞ս ստուգել գործառնությունները:

Կարդալ ավելին Ստուգողական հաշվեկշռի կազմում

ԱԱՀ հաշվանցում լիզինգի դեպքում

Anonimus.

Բարև ձեզ:
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ օգնել հասկանալու, թե լիզինգով ձեռք բերված ավտոմեքենայի համար ինչպես է ԱԱՀ-ն հաշվանցվում (դա ի՞նչ է իրենից ներկայացնում), և ինչու՞ ՀՀ-ում ֆինանսական լիզինգի դեպքում հնարավոր չէ դա անել:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվանցում լիզինգի դեպքում