Category: Հարց ու պատասխան

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրեր

Արթուր.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք` որտեղից կարող եմ բեռնել աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրերի օրինակելի ձևերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագրեր

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

ՄԵՐԻ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: 2009թ.նոյեմբերի 9-ին ընդունվել եմ աշխատանքի, 2010թ.սեպտեմբերի 6-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Նշեմ, որ պայմանագրով աշխատավարձս կազմում է 40.000 դրամ, սակայն եղել են ամիսներ, որ ստացել եմ 41.500 կամ 42.000 դրամ: Ֆիզ. արձակուրդս կազմել է 240.000 դրամ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն կրկին հղի եմ ու չունեմ աշխատած ոչ մի ամիս: Օգոստոսի 19-ին ևս գնում եմ ֆիզ.արձակուրդ: Կարո՞ղ եք ասել, թե որքան կկազմի ֆիզ. արձակուրդիս գումարը: Աշխատում եմ 5-օրյա` 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Հաշիվ ապրանքագրի գումարը հավասար է զրոյի

Կամո.

Բոլորին ողջույն: Այսպիսի մեկ հարց: Արտասահմանյան մատակարարը ապրանքների հետ ուղարկեց որոշ գովազդային նյութեր: Մատակարարի ինվոյսում այդ նյութերի դիմաց նշված է քանակը, գինը, սակայն գումարը հավասար է զրոյի, այսինքն նրանք տրվում են անվճար: Բնականաբար, մաքսատանը այդ գովազդային նյութերի համար վճարել ենք մաքսային ԱԱՀ-ն և այլ վճարները: Իմ կարծիքով ես այդ ԱԱՀ-ն կարող եմ հաշվանցել, չգիտեմ, ինչքանով եմ ճիշտ: Կասկածում եմ շահութահարկի առումով: Ի՞նչ անեմ, այդ գումարը դիտե՞մ որպես անհատույց ստացված ակտիվ և դասե՞մ որպես եկամուտ, չգիտեմ: Եթե կա որևե մեկը, ով առնչվել է նմանատիպ դեպքի հետ, շատ շնորհակալ կլինեմ խորհրդի համար:

Կարդալ ավելին Հաշիվ ապրանքագրի գումարը հավասար է զրոյի

Ծախսերի կապիտալացման վերաբերյալ

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, շահութահարկի մասին ո՞ր որոշուման կամ ո՞ր պարզաբանման մեջ է գրված կապիտալացվող ծախսերի այն կետի մասին, որ 10 տոկոսը կարող ենք ծախսագրել:

Կարդալ ավելին Ծախսերի կապիտալացման վերաբերյալ

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Anahit.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, մեր տնօրենը ունի կուտակված արձակուրդ և ցանկանում է այս տարի բացի իր հերթական 20 օրյա արձակուրդը օգտագործել նաև 10 օր նախկին կուտակված արձակուրդերից: Հնարավո՞ր է դա արդյոք: Կվճարվի՞ նա դրա համար:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Պարապուրդի տևողության վերաբերյալ

Mari.

Խնդրում եմ օգնեք, պարապուրդի տևողության սահմանափակում կա՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտե՞ղ կարող եմ կարդալ, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարապուրդի տևողության վերաբերյալ

Աշխատավարձի վճարման հետ կապված

Նատալի.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` կա՞ արդյոք օրենքում կետ, որով արգելվում է աշխատավարձը վճարել նախօրոք:

Կարդալ ավելին Աշխատավարձի վճարման հետ կապված

Կնքվել են փոխառության պայմանագրեր

Արթուր Կաղզվանցյան.

Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կնքվել են փոխառության պայմանագրեր

Սոցիալական ապահովության վճարների հաշվետվություն

S.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, սոց.-ի հաշվետվության մեջ ԱՎՈՒՄ-ի կողքի սյունակներում, որտեղ նշված է սոց. վճար, նշվում են 3%-ի և գործատուի սոցի հանրագումա՞րը:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Սոցիալական ապահովության վճարների հաշվետվություն

Որտեղի՞ց բեռնել տաբել

Ալլա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` որտեղից կարող եմ բեռնել աշխատավարձի ցուցակի տաբելը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որտեղի՞ց բեռնել տաբել

Արդյո՞ք պետք է հրաման տալ

Nara.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. կազմակերպությաւնը եղել է 1 հիմնադիր 25 հազարական կանոնադրական կապիտալով, իսկ 2011թ. ավելացել է 1 հիմնադիր 25 հազարական կանոնադրական կապիտալով: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին հրաման պե՞տք է տալ 2-րդ հիմնադիրի ավելացման մասին:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հրաման տալ

Կազմակերպությունը գտնվում է պարապուրդի մեջ

Sabina.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը գտնվում է պարապուրդի մեջ, ես կարո՞ղ եմ բոլոր աշխատողներին ուղարկել արձակուրդ իրենց հաշվին, որ խուսափեմ ծախսերից:

Կարդալ ավելին Կազմակերպությունը գտնվում է պարապուրդի մեջ

Գործունեության իրականացումը պահանջու՞մ է արդյոք լիցենզիա

Աննա.

Վեբ դիզայնով զբաղվելը լիցենզավորում պահանջու՞մ է, թե՞ ոչ: Եվ հնարավո՞ր է արդյոք գրանցելով ԱՁ` զբաղվել այդ գործունեությամբ (հաճախորդների համար ընդունելի կլինի՞ իմ` որպես ԱՁ-ի կողմից դուրս գրած հաշիվը):

Կարդալ ավելին Գործունեության իրականացումը պահանջու՞մ է արդյոք լիցենզիա

Միջին աշխատավարձի հաշվարկ

mariana.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվարկել ուսուցիչների միջին աշխատավարձը արձակուրդային հաշվարկելիս` 10, թե՞ 12 ամիսների միջինով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկ

Չօգտագործված արձակուրդ

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե աշխատողը 2 տարի չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից, հիմա իրավունք ունի՞ օգտվելու այդ ամբողջ արձակուրդից: Եվ ինչպե՞ս է հաշվարկվում այդ արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդ

Արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր

Nara.

Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր, տնօրենի անունից բանկ տարվող գումարի դեպքում, որը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր: Բանկ 2 անգամ մուտք եմ արել 2 000 000 դր. 06.07.2011 և 1 000 000 դր. 07.07.2011, բայց փոխառության պայմանագիր չեմ կազմել, այս դեպքում ես ի՞նչ կարողեմ անել: Եթե դուք ունեք Փոխառության Պայմանագիր տնօրենի և կազմակերպության միչև լրացրած օրինակ, ապա եթե կարող եք, օգնեք ինձ և ուղարկեք Sabina1981 շնիկ bk.ru

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր

Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված

Sabina.

Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված

Օգտագործված հարկային հաշիվների մասին ձև

Ռիմա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տեղադրեք հարկային հաշիվների սերիա-համարների և փչացվածների մասին հարկային ձևը, որը պետք է ներկայացնել մինչև հուլիսի վերջին օրը, երկու եռամսյակների համար միաժամանակ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Օգտագործված հարկային հաշիվների մասին ձև

Արձակուրդի վերաբերյալ

Anahit.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը 3 ամիս է աշխատում, մենք ողջ անձնակազմով գնում ենք արձակուրդ, գիտեմ, որ աշխատակցին օրենքով չի հասնում արձակուրդ, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տնօրենը հրաման տա աշխատողին արձակուրդ գնալու: Մեկ հարց ևս` դիմում լրացնելիս գրում ենք “տրամադրել 20, թե՞ 28 օր”:

Կարդալ ավելին Արձակուրդի վերաբերյալ

Ծախսի ձևակերպում

Ռուբեն.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ – ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:

Կարդալ ավելին Ծախսի ձևակերպում

Ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից

Հովհաննես.

Բարև Ձեզ: Մեր ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից` իր բաժնեմասը թողնելով ընկերությանը: Համաձայն ՍՊԸ մասին օրենքի “Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով”: Խնդիրն այն է, որ մեկ տարին լրանալուց հետո բաժնեմասի չբաշխված մասի նվազեցումը պետ. ռեգիստրում չի գրանցվել: Կցանկանայի պարզել, թե ինչ տույժ/տուգանքի խնդիրներ կարող են ծագել (օրենսդրական ո՞ր ակտն է կարգավորում նման հարցերը), և որն է ամենաճիշտ ելքն իրավիճակից:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից

Լիազորագրերի համարակալում

Կարինե.

Բարև: Ինձ պետք է ձեր օգնությունը: Կարո՞ղ եք ասել` ինչպես կարող եմ համարակալել դուրս գրվող լիազորագրերը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Լիազորագրերի համարակալում

Հաշվապահի վարձատրության հետ կապված

Հասիկո.

Հարգելի կոլեգաներ,կարո՞ղ եք հուշել` ի՞նչ գումարով կարելի է վարել բավականին մեծ ռեստորանային համալիրի հաշվապահությունը կադրային աշխատանքի հետ միասին (50-60 աշխատող): Դժվարանում եմ կողմնորոշվել: Չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել հաշվապահի առանց այդ էլ չգնահատվող աշխատանքը:

Կարդալ ավելին Հաշվապահի վարձատրության հետ կապված

Քաղաքացիաիրավական պայմանագիր

EVA.

Խնդրում եմ ասացեք` որտեղից կարելի է վերցնել/բեռնել քաղիրավական պայմանագրի ձև: Եվ տվյալ աշխատանքի կատարման համար 5 մարդու հետ կնքվում է մե՞կ պայմանագիր` նշելով բոլորի տվյալները, թե՞ յուրաքանչյուրի հետ պետք է առանձին կնքել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագիր

Հավելավճարի հաշվարկ

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես այսպիսի հարց ունեմ, եթե կարող եք` օգնեք, խնդրում եմ: Գործատուն աշխատողին վճարում է բացի աշխատավարձը հավելավճար ինչ որ հաստատուն թիվ: Աշխատողը ընթացիկ ամսում աշխատել է 8 օր: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է բաժանեմ հավելավճարը այդ 8 օրվա համար` աշխատա՞ծ օրերի վրա, թե՞ ամսվա օրերի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հավելավճարի հաշվարկ

Ֆիզ. անձը անհատույց վարձակալության է տվել իր տարածքը

E.

Ֆիզ. անձը, որը միաժամանակ հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրեն, անհատույց վարձակալության է տվել իր տարածքը արտադրությամբ զբաղվող իր ընկերությանը: Հետո բանկից վարկ է վերցրել և կատարել ծախսեր այդ անհատույց վարձակալած տարածքի համար` ձեռք բերելով շինանյութ և այլ նյութեր: Այդյո՞ք այդ ձեռքբերումների գծով հ/ֆ-ներում առկա ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է և այդ կատարված ծախսերը` ծախսագրման ենթակա:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը անհատույց վարձակալության է տվել իր տարածքը

Արձակուրդայինի հաշվարկ

Հրաչյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ արձակուրդայինը և մնացած օրերի աշխատավարձս:

Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել փետրվար ամսին: Հունվարից մինչև այժմ ամսական աշխատավարձս կազմում է 280000 դրամ (մաքուր ստանում եմ 231700 դրամ): Մայիս ամսին ստացել եմ 20000 պարգևատրում: Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 20-ը լինելու եմ արձակուրդում (10 օր տևողությամբ): Աշխատում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Հուսով եմ, վերևում նշված տվյալները բավական են հաշվարկները կատարելու համար:

Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Հարգանքներով, Հրաչ:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Նոր սկսվող գործունեություն

Սրբուհի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Կարդալ ավելին Նոր սկսվող գործունեություն