Category: Հարց ու պատասխան
Ֆրիլանս աշխատանք
Մարիամ․
Բարև ձեզ, օտարերկրա կազմակերպությունը իրեն ֆրիլանս ծառայություն մատուցելու համար պարտադրում է ԱՁ բացել և հարկ վճարել։ Կասե՞ք՝ մոտավոր ի՞նչ հարկեր եմ վճարելու։ Ամսական եկամուտը ֆրիլանս ծառայություններից 200 000 դրամ կստացվի մոտավոր։ Նաև այլ վայրում գրանցված աշխատող եմ։
Միջատների դեմ նյութի դասակարգիչ
Բարև ձեզ։ Ինձ պետք է “Ռապտոր, ռապտորի տաբլետկա միջատների դեմ” ծածկագիրը ԱՏԳ։
Հիմնական միջոցների մաշվածություն
Սերգեյ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ն զբաղվում է հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ, գույքի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացում է տեղի ունեցել։ Կանոնադրական կապիտալ մտած հիմնական միջոցներից մաշվածք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:
Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար
Անուշիկ․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գտնվում է միկրոյի դաշտում հետևյալ դասակարգիչով ՝ Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար։ Հարցս հետևյալն է․ շրջանառության հարկի դաշտ անցնելիս հարկվելու է 1․5%-ո՞վ։ ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.197։
Աշխատավարձի ուշացում
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերի մասով հարկերի վճարումները և եկամտային հաշվետվությունները կատարվել են ժամանակին, սակայն աշխատակիցների աշխատավարձերը ուշացրել ենք երեք ամսով՝ պայմանավորված գրանտային ծրագրով ուշ փոխանցումներին: Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ խնդիր կառաջանա, եթե աշխատավարձերը ուշ փոխանցենք և ուշացման համար տույժեր չհաշվենք: Ի դեպ՝ ուշացված աշխատավարձի մասով պայմանագրում էլ չունենք նշված:
Հաշվի մեջ ներառվել է շահութահարկի գումարը
Թինա․
Բարև ձեզ, Վրաստանից ապրանք ենք ներմուծել, հաշվի մեջ առանձին տողով ներառված է նաև շահութահարկի գումարը։ Արդյո՞ք հաշիվը ճիշտ է, և եթե այո, ապրանքի ինքնարժեքի մեջ պե՞տք է ներառել նաև այդ գումարը։
Ֆիզ. անձը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Անահիտ․
Բարև, իմ խելացի կոլեգաներ։ Ասացեք խնդրեմ՝ ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք։ Վիճակագրականը հանձնել եմ, բայց չգիտեմ՝ որտեղ է հայտարարությունն ու հայտարարագիրը, որպեսզի կազմեմ ու հանձնեմ։ Օգնեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։
Декретные выплаты
Анжела.
Добрый день,
Необходима ваша консультация, пожалуйста, подскажите, на что можно рассчитывать в следующей ситуации.
Беременность, почти 7 месяцев (30 недель), состою в гражданско-правовых отношениях с работодателем с мая 2022 года, до это был с этим же работодателем трудовой договор (с ноября 2021 по апрель 2022). Все налоговые отчисления как полагается делаются работодателем в бюджет.
Я получила гражданство Армении в июле 2022, до этого с марта 2018 состояла в статусе резидента, соц.номер присвоен с июля 2018, то есть более 5 лет фактической регистрации на территории страны.
Могу ли я подать в ограны соц.защиты ходатайство на декретные выплаты, так как соответствую по всем критериям, насколько мне известным, только по формату трудовых отношений у меня не трудовой, а гражданско-правовой договор?
Заранее благодарю за помощь.
Դայակ պետության հաշվին
Նարինե․
Հարգելի հաշվապահ,
2022թ հունվար, փետրվար ամիսներին օգտվել եմ դայակ պետության հաշվին ծրագրից։ Ֆիզիկական անձ եմ։ Հաշվետվությունները հանձնելուց հետո (գերավճարով), պատահմամբ իմանում եմ, որ ունեմ 18 000դրամ դրոշմանիշի պարտավորություն։ Հարկայինում ասում են, որ նոր օրենք է։ Ասացեք խնդրում եմ՝ հնարավո՞ր է նման բան։
Վարձավճարի հաշվարկ և փոխանցում
Հեղինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվել։ Իրավաբանական անձը տարածք է վարձակալել ֆիզ․ անձից, կնքվել է պայմանագիր 19.10-ից, այն պայմանավորվածությամբ, որ եկամտային հարկը վճարելու է իրավաբանական անձը։ Վարձակալության վճարը պետք է փոխանցվի մինչև 25-ը։ Ժամկետը հաշվարկելիս ճի՞շտ է հաշվել և փոխանցել ամսվա 19-31, փոխանցել այդ ժամանակահատվածի գումարը, հետո 1-30, թե՞ 19.10-19.11.23:
Շահաբաժնի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ՍՊԸ-ի տնօրենին փոխանցել է 2 000 000 ՀՀ դրամի շահաբաժին։ Կասե՞ք՝ հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ հարկեր կառաջանան։
Վիճակագրական հաշվետվություն
Հայկ․
Բարև Ձեզ, ինձ կասե՞ք, թե ովքեր պետք է տան վիճակագրական հաշվետվություն, ի՞նչ ժամանակահատվածներում և ու՞մ։ Շնորհակալություն։
Մեքենայի բնապահպանական վճար
Գևորգ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ եթե մեքենա ենք ներմուծում ԵԱՏՄ երկրից այստեղ շահագործելու նպատակով, ապա որքա՞ն կկազմի բնապահպանական վճարը, մեքենան 20 տարեկան է, 101-151 ձիաուժ։
Օղու թորման գործունեություն
Միշա․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ զբաղվել օղի թորելով, ի՞նչ է ինձ անհրաժեշտ։
Մեքենայի հաշվեկշռային արժեք
Արեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:
Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։
Շարժիչային յուղի ներմուծում
Արեն․
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում և վաճառում է մեքենայի շարժիչային յուղ: Ներմուծման ԱԱՀ որոշվում է ապրանքի արժեք + ակցիզային հարկ: Շրջ. հարկի հաշվետվության մեջ ապրանքի ձեռքբերման ծախս ակցիզային հարկը պետք է կրկնակի՞ ներառվի, այսինքն մեկը որպես ԱԱՀ հարկման բազա, մյուսը՝ վճարված ակցիզային հարկ, թե՞ ոչ: Հոդվածը կետը գիտեմ, խնդրում եմ արձագանքել հստակ պատասխանով՝ առանց օրենքի կետի կամ հոդվածի հղում կամ քոփի փեստ անելով: Կանխավ շնորհակալ եմ։
ՀԿ նախագահի վարձատրություն
Տիգրան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ “Կամավոր աշխատանքի մասին” օրենքի հետ կապված երկու հարց ունեմ։
1․ ՀԿ-ի նախագահը չի վարձատրվում։ Պե՞տք է կնքել նրա հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր , թե՞ չէ։
2․ ՀԿ-ի հիմնադիր-անդամը կատարում է ՀԿ-ի գրասենյակային աշխատանքները և նույնպես չի վարձատրվում։ Պե՞տք է նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, թե՞ չէ։
ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է վարձատրություն չստանալ, թե՞ պարտականությունները կատարելու համար պետք է անպայման վարձատրվի։
Շահաբաժնի կանխավճար
Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունն ունի 2 000 000 ՀՀ դրամի չվճարված շահաբաժին։ Կարո՞ղ է հիմա 2 500 000 ՀՀ դրամ վճարի, որից 500 000 ՀՀ դրամը ձևակերպի կանխավճար։ Այս դեպքում պե՞տք է 500 000 ՀՀ դրամը նույնպես 5 տոկոսով հարկվի։
Եռակցման և փականագործի դասընթացներ
Տիգրան․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս բացել կենտրոն, որտեղ կտան եռակցման, փականագործի դասընթացներ, և խնդրում եմ ասել հերթականությունը և անհրաժեշտ փաստաթղթերը։
Տեխզննման սարքի ներմուծում ՌԴ-ից
Աննա․
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ձեռք է բերել ՌԴ-ից տեխզննման սարք, Հայաստան է հասել 16/10/2023։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ են առաջանում: Շնորհակալ եմ։
Տնօրենը մեկնում է ֆիզ. արձակուրդ
Սոֆյա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը ով հանդիսանում է ՍՊԸ-ի 100% բաժնետեր և գրանցված է որպես տնօրեն, 22.11.23թ-ին գնալու է ֆիզ․ արձակուրդ:
Հարց 1. Պե՞տք է արդյոք տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել այլ աշխատակցի վրա, և ի՞նչ կարգով է դա արվում:
Հարց 2. Կարո՞ղ է արդյոք նույն աշխատակիցը ֆիզ․ արձակուրդ գնալ մի կազմակերպությունից , բայց ընդունվել որպես գրանցված աշխատող մեկ այլ կազմակերպությունում, քանի որ աշխատանքը հեռավար է (Հայաստանում): Ինչպե՞ս է օրենսդրորեն կազմակերպվում նման հարցերը:
Շնորհակալություն:
Համակարգիչների վերանորոգում
Եվա․
Համակարգիչների վերանարագում իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։
Դասընթացներ գեղեցկության սրահում
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն (գեղեցկության սրահ), ով աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե ունենա աշակերտ կամ ունենա դասընթացներ և տրամադրի սերտիֆիկատ, այս դեպքում անձնագրի հիման վրա հաշիվ գրելն է պարտադիր, թե՞ ՀԴՄ կտրոն կարող ենք տրամդրել։
Տան վարձակալություն
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, ֆիզ անձն իր տունը տալիս է վարձակալության: Օրինական աշխատելու դեպքում ի՞նչ պայմաններ են գործում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի, ի՞նչ վճարումներ կլինեն, որտեղի՞ց սկսել: Տների վարձակալության օրինականացման հետ կապված ի՞նչ հղում օրենքի կտաք:
Շահաբաժնի բաշխում
Արեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ շահաբաժինը բաշխելիս պետք է առաջնորդվել հարկայի՞ն հաշվառումով, թե՞ հաշվապահական հաշվառումով: Հարցիս իմաստն այն է, որ կան ծախսեր, որոնք շահութահարկը որոշելիս չեն նվազեցվում համախառն եկամտից, այդ դեպքում շահաբաժինը բաշխելիս պետք է այդ ծախսերն էլ նվազեցնել, նոր հաշվարկել մաքուր շահույթ բաշխել և վճարել 5 տոկոս, թե՞ պետք է առաջնորդվել շահութահարկի հաշվետվությունով տրված թվով։ Եթե հստակ իրավական ակտի համար կարող եք ասել, շատ շնորհակալ կլինեմ։
Վճարային տերմինալի գործունեություն
Եվա․
Բարև Ձեզ: Վճարային տերմինալ է, աշխատում է շրջ. հարկով, շատ եմ խնդրում կասե՞ք՝ ո՞ր ձևով պետք ուղարկեմ եռամսյակային հաշվետվությունը: Ես 232 -ով եմ լրացրել, բայդ դա ճիշտ է, դա առևտուր չի, միգուցե այլ նշեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Քաղաքացիաիրավական պայմանագրով վճարում
Սյուզի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողն ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 20-ին, եթե վճարում կատարվի հոկտեմբեր ամսին, պետք է հոկտեմբերի՞ հաշվետվության մեջ երևա վճարված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։
Դրոշմանիշային վճարի վերադարձ
Կիմա․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարին։ Ես աշխատում եմ համատեղությամբ։ Ճի՞շտ է արդյոք, որ մեկ աշխատողից պահվի դրոշմանիշային վճարը, ընդ որում 11 000դրամ։ Կարո՞ղ եմ մի աշխատավայրի գումարը օրենքով հետ պահանջել։ Շնորհակալություն։
Փոխանցումներ հաշիվների միջև
Անի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն գործունեություն չի ծավալել: Բանկն ԱՁ-ի հաշվին շարժ չլինելու պարագայում կես տարին մեկ կլորիկ գումար է գանձելու: Բանկին պարտք չմնալու համար ուզում եմ գումարն իմ անձնական հաշվից փոխանցել ԱՁ-ի հաշվին ու հետո հետ անձնականին, այդ կերպ ապահովել շարժն: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ-ի հաշվին անձնական հաշվից փոխանցված գումարն փաստաթղթավել ու ձևակերպել:
Արձակուրդի օրերը ավել են տրամադրվել
Լարիսա․
Ողջույն: Աշխատակիցն ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրեն տրամադրված վճարովի արձակուրդային օրերը տրամադրվել են հասանելիք օրերի քանակից ավել, և վերջինս պարտք է գործատուին: Տեղյակ ենք, որ գանձման ընթացակարգը սահմանված է 213 հոդվածով, սակայն մեզ անհասկանալի է 214 հոդվածը։ Եթե հնարավոր է՝ խնդրում եմ պարզաբանել, նաև կուզեմ իմանալ ՀԾ ծրագրով ձևակերպման կարգը։ Կանխավ շնորհակալություն:

