Տան վարձակալություն

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, սեփական տունը վարձով է տրվում ֆիզ․ անձից ֆիզ անձին: Կան մի քանի սենյակներ, և բոլոր սենյակները վարձակալում են տարբեր մարդիկ: Ինչպե՞ս կազմակերպել օրինական աշխատելու գործընթացը: Որտեղի՞ց սկսել և ի՞նչ հարկատեսակով աշխատել օրինական դաշտում: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

օրինական գործելու համար բոլոր վարձակալների հետ պայմանագրերը պետք է գրանցել կադաստրում, հաշվառվել հարկայինում որպես ֆիզ.անձ հարկատու,կատարել վճարումները ու ներկայացնել հաշվետվություն,

Ruzanna

Որպեսզի օրինական ձևով աշխատեք, պիտի բոլորի հետ կնքեք պայմանագրեր, որոնք պետք է գրանցեք կադաստրում, որպես ֆիզ անձ հարկատու պետք է ներկայացնեք տարեկան հաշվարկ և վճարեք 10% եկամտային հարկ:

Nerses

Պետք է գրանցվեք ՊԵԿ-ում, ստանաք ՀՎՀՀ, կնքեք յուրաքանչյուրի հետ պայմանագիր և գրանցեք կադաստրում, տարեկան ներկայացնեք հաշվետվություն Ձեր եկամուտի վերաբերյալ, կհարկվեք 10 տոկոսով։

Անի

Միայն դա է, այլ բան չկա՞: Իսկ եթե պարբերաբար մարդիկ փոփոխվու՞մ են: Այդ դեպքում պետք է ամեն նոր բնակչի հետ կնքել պայմանագիր նոտարով և գրանցել կադաստրու՞մ:

Սարգիս

Խնդրում եմ, կարո՞ղ եք ՊԵԿ ում գրանցման հղումը ուղարկել այստեղ։ Ճի՞շտ է, որ հեշտացված տարբերակով կարելի է անել, այսինքն՝ առանց պայմանագիր կնքելու վարձակալի հետ։

Last edited 4 ամիս առաջ by Սարգիս