Category: Այլ

Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ

Լուսինե.

Բարև ձեզ:
1. Միևնույն անձը կարո՞ղ է մի քանի ԱՁ գրանցել
2. ՍՊԸ գրանցելիս կանոնադրական կապիտալի նվազագույն չափ կա՞ սահմանված և ինչպե՞ս է որոշվում

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ

ՍՊԸ հիմնադրին փոխելու համար

Մարգարիտա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ օգնել, եթե ՍՊԸ-ի հիմնադիրին պետք է փոխեմ, ի՞նչ պետք է անեմ: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՍՊԸ հիմնադրին փոխելու համար

ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ

Arsine.

Եթե ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ, հետագայում կազմակերպության դրամարկղից կատարվել է վճարում ձեռք բերված հումք և նյութի ձևակերպում, ապա
1. արդյո՞ք նման բան թույլատրվում է
2. եթե թույլատրվում է, ապա ի՞նչ ձևակերպում է տրվում դտ 2111 կտ 5281, ապա դտ 5281 կտ 2511
3. դրամարկղի գրքում որպես թղթակցող հաշիվ գրվում է 5281
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ

Ընկերության գրանցում ՀՀ-ում

Grigor.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք. ցանկանում եմ գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, այդ ընկերութունը Հայաստանում ոչ մի գործարք չի իրականացնելու, գրանցվելու է ընկերության մասնաճյուղ արտասահմանում: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կապված է հարկային դաշտի հետ, կամ խնդրում եմ ինձ խորհուրդ տալ ինչ-որ մի հաշվապահական ընկերություն, որտեղ կարող եմ ստանալ լիարժեք ինֆորմացիա:

Շնորհակալություն պատասխանի համար:

Կարդալ ավելին Ընկերության գրանցում ՀՀ-ում

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի սոց. փաթեթը

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել հունվարի 16-ից, և նրա վեց ամսվա աշխատանքային ստաժը լրանում է հուլիսի 16-ին, ապա նրան սոց. փաթեթ հաշվարկվում է հունվարից մինչև դեկտեմբեր (12) ամիսների, թե՞ հուլիսից մինչև դեկտեմբեր (6) ամիսների համար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի սոց. փաթեթը

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen.

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

240

Varduhi Balasanyan.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ընկերությունը կարող է ներկայացնել գործունեության դադարեցման դիմում պարտքի առկայության դեպքում

Ե՞րբ պետք է տեղադրել նոր սերնդի ՀԴՄ-ները

Lus.

Ասացեք խնդրեմ, նոր սերնդի ՀԴՄ-երը պետք է անպայման հոկտեմբերի 1-ի՞ց դրված լինեն: Եթե, օրինակ, այն տեղադրենք մի քանի օրվա տարբերությամբ, տուգանք կա՞:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է տեղադրել նոր սերնդի ՀԴՄ-ները

Հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում

Աննա.

Խնդրում եմ նշել, թե որտեղ կարելի է անցնել ՀՀ Ֆինանսների Նախարարության հաշվապահների որակավորման քննության որակյալ նախապատրաստում:

Կարդալ ավելին Հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում

Անտոկոս փոխառության ստացում հիմնադրից

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդևում եմ օգնեք:
Եթե կազմակերպությունը ՓԲԸ է, կարո՞ղ է հիմնադրի կողմից տրամադրվել երկարաժամկետ փոխառություն, օրինակ` 5 մլն դրամի չափով, առանց տոկոսի:

Կարդալ ավելին Անտոկոս փոխառության ստացում հիմնադրից

ԱՁ զբաղվում է տնտեսական ապրանքների վաճառքով

Զարինե.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է վարեմ Ա/Ձ-ի հաշվապահություն, փոքրիկ տաղավար է շուկայում, տնտնեսական ապրանքների վաճառքով է զբաղվում: Կասեի՞ք` ինչ փաստաթղթեր պետք է վերցնեմ նրանցից և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է տնտեսական ապրանքների վաճառքով

Ծրագրի մաքուր տվյալների բազա

Gegham.

Հարգանքներս բոլորիդ:
Հարգելի կոլեգաներ, ո՞վ կարող է ինձ համար 1C-ի մաքուր տվյալների բազա ուղարկել: Ոնց պատրաստոմ եմ, ծրագիրը սխալ է տալիս: Նախապես շնորհակալություն:
Gegam555.gk շնիկ GMail.com

Կարդալ ավելին Ծրագրի մաքուր տվյալների բազա

Նորաստեղծ ՍՊԸ-ի` հարկային մարմնում հաշվառման կարգը

Շուշանիկ Սաֆարյան.

Բարի օր:

Ինձ հետաքրքրում է նորաստեղծ ՍՊԸ-ի՝ հարկային մարմնում հաշվառման կարգը և հետագա վճարվելիք հարկատեսակները:

Մանրամասն տեղեկությունն ու հղումները ողջունելի են:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Նորաստեղծ ՍՊԸ-ի` հարկային մարմնում հաշվառման կարգը

ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով

229

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով: Արդյո՞ք տեխսպասարկման ընթացքում մեքենայի փոխված դետալները չեն հարկվում այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով

Ոսկյա զարդերի արտահանում

Անի.

Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ:
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է նպատակահարմար աշխատել, եթե ցանկանում եմ ոսկյա զարդեր արտահանել (ֆիզիկական անձանց` մանրածախ վաճառքի դեպքում), և յուրաքանչյուր դեպքում խնդրում եմ նկարագրեք հարկման սխեման, մաքսային վճարները: Եվ արդյո՞ք վերահսկելի է փոստային ծառայությունների միջոցով արտասահման առաքումները հարկային ու մաքսային մարմինների կողմից:

Կարդալ ավելին Ոսկյա զարդերի արտահանում

Հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները

Roza.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահի որակավորման քննության հարցերն ու պատասխանները

Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս

Emili.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի օգնեիք այս հարցում: Նորաբաց տուրիստական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդես գալիս: Այսինքն` այլ տուրիստական կազմակերպություններից ձեռք է բերում տուր-փաթեթներ և վաճառում ֆիզ. անձանց: Հարցս հետևյալն է` ֆիզ. անձին ՀԴՄ կտրոն տալիս ինչքա՞ն պետք է գումար ցույց տալ` ամբո՞ղջ փաթեթի արժեքը (ներառյալ միջնորդավճար): Ուղղակի տվյալ դեպքում կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, մի՞թե ամբողջ գումարը չի դիտվի շրջանառություն ու հարկվի: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս

Արդյո՞ք կազմակերպությունները պետք է ունենան “Սպառողի անկյուն”

Mariam Khloyan.

Բարև Ձեզ:
Ես կցանկանայի իմանալ, թե սպասարկման յուրաքանչյուր կենտրոն պարտավոր չէ՞ ունենալ “Սպառողի անկյուն”, որտեղ պիտի նշվի ընկերության գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ, մատուցվող ծառայությունները, ցանկը: Օրենսդրությամբ սահմանված նման կարգ գույություն ունի՞:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունները պետք է ունենան “Սպառողի անկյուն”

Կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ

Elen.

Բարև ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ: Մեզ ասեցին, որ այսուհետև այլևս օրեկան ֆիսկալ հաշվետվություն պետք չէ հանել: Այդ դեպքում ես ինչի՞ հիման վրա պետք է դրամարկղից ելք անեմ: Իսկ ՀԴՄ-ի հետ կապված հարկային որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ ենք:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ

Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը

Մխիթար.

ՍՊԸ-ն դիմումի համաձայն ժամանակավորապես (անժամկետ) դադարեցրել է գործունեությունը: Ինչպիսի՞ կարգով պետք է առաջնորդվել գործունեությունը վերսկսելու համար, կա՞ արդյոք դիմումի ձև կամ կանոնակարգ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Mane.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:

Կարդալ ավելին Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում

203

Հարութ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ՝ տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ՝ տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում՝ որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում

Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները

231

Արման.

Հարգելի գործընկերներ, կխնդրեի պարզաբանել, թե որոնք են բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները

Գույքի` անհատույց վարձակալության հանձնում

Կարեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպության հիմնադիրը կարող է անհատույց վարձակալությամբ գույք տրամադրել կազմակերպությանը, թե՞ ինչ որ մինիմալ գումար պետք է սահմանել որպես վարձավճար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գույքի` անհատույց վարձակալության հանձնում

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 250

Andranik.

Հնարավո՞ր է արդյոք ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում սխալ դրույթ լինել:

Հոդված 250.

Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը)
Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այսինքն, Գրավառուն, չկատարելով իր պարտավորությունը, ձե՞ռք է բերում իրավունք:

Կարդալ ավելին ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 250

Կազմակերպությունը ձեռք բերված ապրանքը վաճառում է մասերով

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,

ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ձեռք բերված ապրանքը վաճառվում է մասերով` օրինակ 10 կգ ձեռք ենք բերում, վաճառում 100-150 գրամով: Արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում տվյալ տեսակի առևտրի ոլորտում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ձեռք բերված ապրանքը վաճառում է մասերով

Արդյո՞ք ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք

230

Արտակ.

Կազմակերպությունը 2012թ-ին կանխավճար է ստացել, որպեսզի հետագայում շինարարական ծառայություն մատուցի ստացված կանխավճարի դիմաց: Պայմանագրի մեջ նշված է, որ ծառայությունը պետք է մատուցվի մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը:
(Նշեմ նաև, որ ծառայության մատուցման ժամկետի երկարատևությունը պայմանավորված է մի շարք հիմնավոր գործոններով):
Արդյո՞ք մեր կազմակերպության կողմից ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք, և հարկվու՞մ է արդյոք շահութահարկով:

Կարդալ ավելին Արդյո՞ք ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք