Category: Այլ

Օնլայն առևտուր

Էդիկ.

Բարև ձեզ։ Օնլայն գրքեր վաճառելու համար անհրաժե՞շտ է գրանցվել:

Կարդալ ավելին Օնլայն առևտուր

Ա/Ձ ստաժ

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ ԱՁ, մինչ այս տարի ԱՁ-ն գործել է շրջանառության հարկով: 2022-ից ցանկանում եմ անցնել միկրոյի, բայց այդ դեպքում աշխատանքային ստաժ չի գրանցվում: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ ես գրանցվել որպես վարորդ իմ ԱՁ-ում, որպեսզի ստաժի դադարում չլինի:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ա/Ձ ստաժ

Աշխատավարձի հաշվարկման կարգ

Աստղիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել` գտնել ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ վերաբերյալ տեղեկատվություն (անհատական աշխատանքի համար):
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկման կարգ

Վայլդբերրիզի հետ կապված

Վիկա.

Հարգելի գործընկերներ, եթե խմբում կան մարդիկ, ովքեր ծանոթ են ՎԱՅԼԴԲԵՐԻԶԻ գործունեությանը` խնդրում եմ արձագանքեք։ Մի քանի հարց ունեմ։

Կարդալ ավելին Վայլդբերրիզի հետ կապված

Միանվագ դրամական օգնություն

Անի.

Բարև Ձեզ։ Արդյո՞ք միանվագ դրամային աջակցություն (առաջին երեխայի դեպքում` 300 000 դրամ) տրամադրվում է նաև այն ընտանիքին, որի մայրը ծննդաբերելուց հետո (140 անաշխատունակության օրվա, օրինակ` 100-րդ օրը) դիմում է նպաստի համար, սակայն չի պատրաստվում կիրառել մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդը, այլ այդ 140 օրը լրանալուց հետո վերադառնում է աշխատանքի։

Կարդալ ավելին Միանվագ դրամական օգնություն

Սոց. փաթեթ

Լիլիթ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեկ հարց է ինձ հետաքրքիր` ըստ նոր օրենքի ֆիզարձակուրդում գտնվող անձանց սոց. փաթեթի գումար՝ ամսական 6 000դրամ, փոխանցվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Սոց. փաթեթ

ՍՊԸ պարտավորություններ

Աննա.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է սեպտեմբերին պետ. ռեգիստրում։ Հարկայինով միայն լիազորի գրասենյակ են բացել ու վերջ։ Օգտվող գրանցվելուց և մուտք գործելուց ՍՊԸ-ի կարգավիճակը տալիս է “Նոր գրանցված”։ Արդյո՞ք 2021թ-ի համար պարտավորություններ չունի և հարկայինից ծանուցում չե՞նք ստանա։

Կարդալ ավելին ՍՊԸ պարտավորություններ

Գործունեության դասակարգիչ

Քրիստինե.

Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Գործունեության դասակարգիչ

Հրամանների մատյան

Լուս.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել հրամանների հաշվառման մատյանի ձև:

Կարդալ ավելին Հրամանների մատյան

ՍՊԸ լուծարում

Հայկ.

Հարգելի հայրենակիցներ, ձեզ մի հարց ունեմ. ընկերս իմ անունով ՍՊԸ է գրանցել ժամանակին: Հիմա դա ինձ խանգարում է նպաստ ստանալու համար, իսկ ընկերս չի ցանկանում այդ ՍՊԸ-ն վերցնել, քանի որ չի գործել երբևէ, և բացի դա նա ևս նպաստառու է: Հիմա ես այդ ՍՊԸ-ն ի՞նչ անեմ, ինձ մի քանիսը խորհուրդ տվեցին սնանկ ճանաչել կամ լուծարել, բայց դա ժամանակատար գործընթաց է: Ի՞նչ հեշտ տարբերակներ կան:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ լուծարում

Պայմանագրերի գրանցամատյան

Լուս.

Բարև ձեզ: Անհրաժե՞շտ է վարել պայմանագրերի գրանցամատյան:

Կարդալ ավելին Պայմանագրերի գրանցամատյան

Տնօրենն ազատվում է աշխատանքից

Նարինե.

Տնօրենը ազատվում է աշխատանքից համաձայն իր դիմումի: Ի՞նչ գործողություններ պետք է կատարվեն:

Կարդալ ավելին Տնօրենն ազատվում է աշխատանքից

Տնօրենի մեքենայի վարձակալություն

Արմեն․

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տնօրենի մեքենայի վարձակալություն

Ապրանքի հավելագին

Անի.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` մեծածախ առևտրում մոտ ի՞նչ տոկոսի չափով են հավելագին ավելացնում ապրանքին:

Կարդալ ավելին Ապրանքի հավելագին

Tellcell ապարատի շահագործում

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել՝ եթե ՍՊԸ-ն Թելսելի ապարատ է գնել և պայմանագիր կնքել ԹելՍել օպերատորի հետ։ Աշխատելու ենք հետևյալ կերպ՝ եկամուտից 50 տոկոսի համար հաշիվ ենք դուրս գրելու, որ օպերատորը հետ վճարում անի ՍՊԸ-ին։ ՀԱՐՑ․ ՍՊԸ ի՞նչ հարկման տեսակով պիտի աշխատի․ միկրո, շրջհարկ։ Ո՞վ ունի նման փորձ, կարո՞ղ եք խորհուրդներ տալ։

Կարդալ ավելին Tellcell ապարատի շահագործում

Բանկային հաշիվների հաստատում

Հայկ.

Բարև Ձեզ: Կասե՞ք` եթե ՍՊԸ-ն որևէ բանկում հաշիվներ է բացում կամ փակում, ապա հարկայինը պե՞տք է հաստատի: Եվ ի՞նչ կարգով է դա արվում:

Կարդալ ավելին Բանկային հաշիվների հաստատում

Հաշվեհամարից գումարի տրամադրում տնօրենին

Կարեն.

Հարգելի հաշվապահներ,եթե շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է տալիս տնօրենին` դրանից հարկ առաջանու՞մ է, և ի՞նչ քայլեր պետք է արվի:

Կարդալ ավելին Հաշվեհամարից գումարի տրամադրում տնօրենին

Ծախսի հիմնավորում բեռնափոխադրման դեպքում

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ոչ մի կերպ չեմ կարողանում ծախս ձեռք բերել, բեռնափոխադրմամբ եմ զբաղվում, եթե ձեռք չբերեմ՝ մեծ հարկեր եմ մուծելու, հնարավո՞ր է՝ ֆիզ անձով հաշիվներ դուրս գրվի, ու դա համարվի ինձ համար ծախս, խնդրում եմ հուշեք մի բան, ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ծախսի հիմնավորում բեռնափոխադրման դեպքում

Հաշվետվություններ չեն ուղարկվել

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատողի համար գրանցման հայտ է տրվել, բայց ոչ մի հաշվետվություն չեն ուղարկել մի քանի ամիս, ի՞նչ կարելի է անել:

Կարդալ ավելին Հաշվետվություններ չեն ուղարկվել

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամավճար

Անի.

Հարգելի հաշվապահներ, տեղյակ եք` ասոցիացիայի այս տարվա անդամավճարը հաջորդ տարի վճարելու դեպքում ի՞նչ խնդիր կառաջանա:

Կարդալ ավելին Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամավճար

Ա/Ձ բացելու համար

Վահե.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ բացել համակցված կերերի խանութ` հատուկ կերերի խանութ: Ինձ պետք է ԱՁ բացել, կօգնե՞ք:

Կարդալ ավելին Ա/Ձ բացելու համար

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` ԱՕ-ի 108-րդ հոդվածում նախատեսվող լրացումներն արդեն հաստատվա՞ծ են, թե՞ ոչ: Խոսքը վերաբերում է 108-րդ հոդվածում 1․1-ին կետի ավելացմանը, ըստ որի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար աշխատակիցը պարտավոր է գործատուին ներկայացնել անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։

Կարդալ ավելին Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում

Գործունեություն չծավալելու դեպքում

Արտակ․

Բարև ձեզ։ Հարց ունեմ․ եթե գրանցում եմ ԱՁ կամ ՍՊԸ, որը ոչ մի շարժ չի անում, ոչ գործունեություն ա ծավալվում, ոչ մուտք, ոչ ելք, ես հարկայինի դիմաց պարտավորություններ ունենու՞մ եմ էդ դեպքում։

Կարդալ ավելին Գործունեություն չծավալելու դեպքում

Փոխկապակցված կազմակերպություններ

Արփինե․

Բարև Ձեզ։
Արդյո՞ք բաժնետերերի՝ ամուսիններ լինելու դեպքում կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված։ Նշեմ՝ գործունեությունները տարբեր են։

Կարդալ ավելին Փոխկապակցված կազմակերպություններ

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Իրինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` քաղիրավական աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական հիմքերով է ամրագրվում:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագիր

Անշարժ գույքի նվիրատվության

Ջուլիա.

Բարև ձեզ: Որքա՞ն վարձաչափ է սահմանված անշարժ գույքի 1/10 բաժնեմասի նվիրատվության համար:

Կարդալ ավելին Անշարժ գույքի նվիրատվության

Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից

Լիաննա.

Հարգելի հաշվապահներ, եթե վարձակալելու ենք գրասենյակային տարածք, և տարածքի սեփականատերը ոչ ռեզիդենտ ֆիզ. անձ է, որն ուղարկել է լիազորագիր: Հիմա վարձակալական պայմանագիր կազմելիս, լիազորվող անձի տվյալնե՞րը պետք է լրացնել պայմանագրում, թե՞ սեփականատիրոջ տվյալներըը։
Շնորհակալ եմ նախապես:

Կարդալ ավելին Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից

ՀՀ ռեզիդենտ

Համիկ.

Բարև Ձեզ։ Կասե՞ք` խնդրում եմ, ՀՀ-ում բնակվող օտարերկրյա ուսանողները համավու՞մ են ՀՀ ռեզիդենտ, թե՞ ոչ, հաշվի առնելով այն փաստը, որ նրանք 183 օրից ավել բնակվում են ՀՀ-ում, թե՞ միայն դա բավարար չէ։

Կարդալ ավելին ՀՀ ռեզիդենտ

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում

Ալինա.

Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։
Շնորակալություն

Կարդալ ավելին Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում