Category: Այլ
Որտեղից ձեռք բերել ԱՏԳ կոդերի ցանկը
Հարգելի հաշվպահներ, կարո՞ղ եք ինձ ծառայությունների ԱՏԳ կոդերի ցանկ տալ։ Ինձ անհրաժեշտ է հանրային սննդի ոլորտում ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող ՍՊԱՍԱՐԿՈՒՄ 10% ծառայութան ԱՏԳ:
Կանխավ շնորհակալ եմ:
Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը
Անդրանիկ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի մեկ աշխատակից` տնօրեն: Իրականացնում է մաքրող նյութերի արտադրության գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը, թե՞ առանձին ծախսի հաշվով ձևակերպել:
Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար
Ողջույն, հարգելի խմբակիցներ։
2020թ. հունվարի 1-ից գիտեմ, որ ուժի մեջ է մտել երրորդ երկրներից ներմուծման հետևյալ ձևաչափը՝ նախկինում ամսվա կտրվածքով 1 ներմուծում կատարելու 200 000 դրամի սահմանափակումը վերացվել է, և փոխարենն այժմ ֆիզ. անձը կարող է ամսվա կտրվածքով ներմուծումներ կատարել, սակայն, եթե նույն օրվա դրությամբ նույն անձի անունով մեկից ավել ապրանք է մուտք արվում մաքսային տերմինալ, ապա երկրորդի համար անձը պարտավոր է մաքսազերծում իրականացնել։ Դա այդպե՞ս է, թե՞ պարզապես մի քանի ապրանք կարող է մտնել նույն անձի անունով, նույն օրը մաքսային տերմինալ, բայց 100 000 դրամը կամ 21 կգ-ը գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծում արվի գերազանցող մասի համար։
Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, բարի օր:
Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք:
Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ:
Հիմա հարցս.
Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի:
Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը:
Կանխավ շնորհակալություն:
Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել
Էլինա.
Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս:
ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/:
Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Արդյո՞ք սոց. փաթեթը փոխվում է աշխատաժամանակի փոփոխման դեպքում
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողի աշխատաժամանակի փոփոխման դեպքում սոց. փաթեթը փոխվու՞մ է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին կատարվել է փոփոխություն, աշխատաժամանակի փոփոխությունը կատարել հոկտեմբեր ամսին, որի դիմաց վճարվում է նոյեմբերին, թե՞ նոյեմբերին, որի դիմաց վճարվում է դեկտեմբերին:
Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը
Էլլա.
Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:
Կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով
Արամ.
Բարև Ձեզ: Մի հարց. կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով: Ձեռք է բերում, խոզը մորթում և վաճառում, նաև բուծում և վաճառում: Մսի ինքնարժեքն եմ փորձում հաշվարկել: Ինչ որ մեկը կա՞, որ վարում է նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն՝ կխնդրեի արձագանքել:
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար
Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։
Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար
Artak.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:
Կա՞ աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար
Նարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ տեղեկություն այն մասին, թե կա արդյո՞ք աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության հարկով աշխատող սուբյեկտի համար։ Շնորհակալություն:
Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ
Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ և փորագրությամբ՝ գերեզմանաքարերի վրա։ Նաև երբեմն քարերը ես գնում եմ և վերավաճառում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք, արդյո՞ք ինձ անհրաժեշտ է գրանցվել հարկային դաշտում։ Եթե այո, ապա որտեղից պե՞տք է սկսեմ:
Անձը ցանկանում է զբաղվել օնլայն վաճառքով
Marianna.
Բարև Ձեզ:
Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։
1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:
Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար
Վերգինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Կանխավ շնորհակալություն:
Օրենքի ո՞ր կետով է սահմանվում աշխատողին օգնություն տրամադրելու կարգը
Էմիլի.
Բարև Ձեզ: Ըստ օրենքի ո՞ր կետով է սահմանվում աշխատողին օգնություն տրամադրելու կարգը, և ի՞նչ թղթեր են հարկավոր:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սննդի կետ բացելու համար
Վահան.
Բարև: Օֆիսում սննդի կետ բացելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Լիցենզիա հանելու ընթացակարգը ինչպե՞ս է:
Արդյո՞ք կտրամադրվի լիցենզիա դեղատուն բացելու համար
Գայան.
Եթե ունենք վարձակալած տարածք, բայց այն ունի արտադրական նշանակության տարածք՝ ինձ կտրամադրե՞ն լիցենզիա դեղատուն բացելու համար:
Նույնականացման քարտի հետ կապված
Հեղինե․
Բարև Ձեզ։ Վիճակագրական հաշվետվություն գրելիս, 3 անգամ սխալ հավաքեցի նույնականացման PIN կոդը: 3 հնարավոր փորձ ունեի, փորձերը սպառված են և համակարգը իմ նույն. քարտը բլոկել է: Ինչքա՞ն սպասել, արդյո՞ք կվերականգնվի, թե՞ դիմել ինչ-որ տեղ։
Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել
Մանե.
Բարև Ձեզ: Հարցս ուղղում եմ հաշվապահին: Ես սովորական խանութի աշխատող էի, տնօրենը առաջարկեց 50/50 աշխատացնենք։ Ինքը ապրանքը ներդրում արեց, ես աշխատեցի։ Ապրանքը իմ վրա նստացրեց վաճառքի գներով։ Հետո ասաց. “եկամուտը կիսվենք”։ Ես տեղյակ չէի նման հաշվարկներից ու համաձայնվեցի։ Ընթացքում ինքը սկսեց իրան պատկանող եկամուտը վերցնել և ապրանք տանել տուն՝ ամսական 500 000 էր կազմում ընդհանուր, եթե ոչ ավել: 3 ամիս այդպես եղավ ու ներդրում էլ չէր արվում, միայն տանում էր: Ես Էլ քիչ էի վերցնում։ Հետո ստացվեց այնպես, որ չկարողացա եկամուտը տալ որովհետև չէի կարողանում, ինքը միայն ապրանք էր էլի տուն տանում արդեն 200 000-ի չափով։ Ու գնալով ես պարտքերի մեջ թաղվում էի։ 1 տարվա մեջ ստացվեց այնպես, որ ինքը իրա ներդրած ապրանքը տարավ և ես մենակով էլի չէի հասցնում ներդրում անեմ, ինքն էլ չէր անում։ Հիմա եկել է հաշվարկի պահը, ստացվում է ես իրան եկամտի գումար պարտք եմ։ Ես ասենք ընթացքում էլ ապրանք եմ վերադարձ արել կամ մի 2 բան ծախվել է, բայց ծրագրով չեմ անցկացրել դուրս գրում եմ արել։ Ինքը ասում է՝ պետք է դուրս գրում չանեիր, կոչվում է ծախել ես գումարը վերցրել։ Ու հաշվարկի ժամանակ իրա տարած ապրանքի եկամուտը հանեց, նոր մնացած եկամուտը հաշվեց։ Բայց իմ վերցրած ապրանքի եկամուտը հաշվեց, ասում է՝ իմ ապրանքից ես օգտվել։ Խնդրում եմ կասեք, ո՞նց հաշվեմ ո՞ր ճիշտ լինի, կամ թե դուրս գրած ապրանքը պե՞տք է հաշվի չէ, որ ինքը իրա ներդրած ապրանքը ամբողջը տարել է։ Ինձ ճիշտ ուղի ցույց կտա՞ք, որ պարտքերի մեջ չընկնեմ: Հա ընթացքումել հարկայինը տուգանեց չեկ չխփելու համար ասեց՝ քո վրայա։ Շնորհակալություն
Հաշվապահի որակավորման հարցաշար
Karen.
Բարև Ձեզ, ինձ կուղղարկե՞ք Հաշվապահի որակավորման քննական հարցաշարի վերջին տարբերակը: annahak շնիկ mail.ru
Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից
Grigor.
Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:
Ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը
Նոնա.
Բարև Ձեզ: Կուզեի իմանալ՝ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը, որը նշվում է կանոնադրության մեջ, ինչպե՞ս է ներկայացվում, հարկվու՞մ է արդյոք այն, թե՞ ոչ, և ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը:
Ի՞նչ անել, եթե կոնտակտավոր անձին բյուլետեն չեն տալիս
Հայկուհի.
Բարև Ձեզ: կասեք ինձ, եթե տանը եղբայրս վարակված է, իսկ մենք կոնտակտավոր, բայց քույրս լինելով գրանցված աշխատող բյուլետեն չեն տալիս: Կասեք՝ ի՞նչ անենք, եթե պարետատուն չի զանգել ու չի ճշտել՝ ում հետ է շփվել եղբայրս։
Ապրանքի արժեքի վերաբերյալ
Արամ.
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գործընկերոջը 31.10.20-ին հաշիվ է դուրս գրում ապրանքի արժեքը 1 հատը 10 000 դրամ, հաջորդ օրը հաշիվ է գրվում նույն ապրանքի գինը 9 000 դրամ, 3-րդ օրը նույն ապրանքը գրում է 10 000 դրամով: Արդյո՞ք այստեղ կա որևէ խախտում:
Արդյո՞ք 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին
Բարև Ձեզ:
Եթե անձը երկու տարբեր կազմակերպություններում աշխատանքային պայանագիր ունի, ընդհանուր օրական 10 ժամ զբաղվածությամբ, ապա.
– արդյո՞ք կարող է Ա/Ձ բացել,
– արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված օրվա մեջ առավելագույնը 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին: Այսինքն, եթե խոսքը աշխատանքային պայմանագրով աշխատանքի մասին չէ, ժամային սահմանափակում կա՞:
Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով պետք է կատարել
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:
Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը
Astghik.
ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:
Ինչպե՞ս է իրականացվում ներմուծման ամբողջ գործընթացը
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:
Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար
Սոնա.
Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/:
2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով:
3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ:
4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:
5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ:
Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։
Նախապես շնորհակալ եմ։)))
ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի որպես հիմնադիր
Գայանե.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով:

