Category: Հարկեր, տուրքեր, վճարներ
Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով
Լիանա.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:
Փոխառության տրամադրումը հանդիսանու՞մ է արդյոք ԱԱՀ-ով հարկման օբյեկտ
Սոնա․
Հարգելիներս, ասացեք խնդրեմ՝ փոխառության տրամադրումը հանդիսանու՞մ է արդյոք ԱԱՀ-ով հարկման օբյեկտ: Նախապես շնորհակալություն:
ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված
Աննա․
Բարև Ձեզ։ ԱԱՀ հաշվարկի 18 տողում, ՀՀ տարածքում ձեռք բերումներ, Ա (արժեք) դաշտում լրացվում է ԱԱՀ-ն ներառյա՞լ, թե՞ առանց ԱԱՀ շրջանառության թիվը։ Շնորհակալություն:
Արդյո՞ք ԱՁ սոց․ վճարը պետք է փոխանցել միասնական հաշվին
Գայանե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս․ ԱՁ-ի սոց․ վճարը փոխանցվել է միասնական հաշվին։ Սխա՞լ եմ փոխանցել։ Պե՞տք է փոխանցեի 900005000188, եթե այո, ինչպե՞ս ուղղեմ սխալս։ Կանխավ շնորհակալ եմ։
ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը
Գարիկ․
Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։
Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում
Անահիտ․
Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։
Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ֆիզ․ անձի համար
Վահրամ․
Բարև ձեզ։ Բանկը գնման ակտով շուկայից ձեռք է բերում շաբաթական երկու միլիոն դրամի խառը ապրանքներ։ Ինչ-որ կերպ հարկվու՞մ է այն ֆիզիկական անձը, ումից որ ձեռք են բերվում ապրանքները։
Ինչպե՞ս է ներկայացվելու եկամտային հարկի հաշվետվությունը
Նառա.
Եթե կազմակերպության աշխատողները մարտի 13-ից հետո չեն աշխատել և պետական աջակցության մեջ ներառված են, ինչպե՞ս է անհրաժեշտ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնել, միայն հաշվարկվում է մինչև մարտի 13-ը, և տրվում է այդ ժամանակահատվածին համապատասխան հա՞րկ։
Ի՞նչ հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի համար
Տիգրան․
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։
Արդյո՞ք առցանց խանութը ենթակա է հարկման
Վահագն․
Բարև ձեզ: Առցանց խանութը հարկման ենթակա՞ է, և եթե տարեկան շրջանառությունը 24,000,000 դրամից պակաս է, ապա հնարավո՞ր է գրանցվել որպես միկրոբիզնեսով զբաղվող Ա/Ձ, ասենք՝ բիզնեսը գրանցելով Երևանից դուրս, որպեսզի չընկնել բացառությունների ցանկ առևտրի մասով: Շնորհակալություն:
Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում առաքման ծառայության համար
Հակոբ․
Բարև ձեզ։ Ինձ հարկավոր է իմանալ՝ առաքման ծառայության համար ի՞նչ հարկավճար է գործում։
Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նիք.
Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:
Անձինք ցանկանում են արագ սննդի կետ բացել
Դավիթ.
Արագ սննդի կետ ենք ուզում բացել (փոքր բիզնես)։ Աշխատելու ենք ես ու կինս։ Ի՞նչ հարկեր ու վճարներ պետք է վճարենք։ Շնորհակալություն:
Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում
Անի․
Բարև ձեզ։ ԱՁ-ն 2019թ.-ին համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը: 2020թ.-ին ներկայացվել է 262. հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է՝ 2020թ.-ի 1 եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ հարկը չի՞ նվազեցվելու 3 %-ով: Շնորհակալություն։
Ի՞նչ հարկատեսակով է հարկվում բեռնափոխադրման միջնորդային գործունեությունը
Լաուրա.
Բարև ձեզ:
Որպես բեռնափոխադրող միջնորդ կազմակերպություն ինչպե՞ս ենք հարկվում:
Ի՞նչ հարկատեսակով է հարկվում թռչնաբուծությունը
Կարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կհուշե՞ք, թե հավաբուծությունը ինչ հարկատեսակով է հարկվում:
Անձը ցանկանում է զբաղվել դռների և պատուհանների արտադրությամբ
Նաիրա.
Բարև ձեզ:
Ընկերս որոշել է դռների և պատուհանների արտադրության փոքր ձեռնարկություն ստեղծել։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի և ի՞նչ վճարներ։ Նաև ՀԴՄ սարք ունենալու անհրաժեշտություն կա՞ արդյոք։
Կանխավ շնորհակալություն:
Անձը պատրաստում է 3D մոդելներ և վաճառում արտասահմանյան կայքերում
Արամ.
Բարև ձեզ։ Ես պատրաստում եմ 3D մոդելներ և արտասահմանյան կայքերում վաճառում եմ դրանք։ Կայքերում վաճառքից հետո ես ստանում եմ վաճառված գնի 50 %-ը, իսկ մնացածը կայքը պահում է անում որպես “Tax”: Կասե՞ք՝ ինչպե՞ս անեմ, որ իմ եկամուտը գրանցվի, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Անձը օծանելիք է արտադրում
Ալինա.
Բարև ձեզ: Օծանելիք արտադրող կազմակերպությունը կարո՞ղ է գրանցվել որպես ԱՁ, և ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվի, եթե ամբողջ աշխատանքը կատարում է տվյալ անձը (այլ աշխատող չունի), և ամսական շրջանառությունը մոտ 500 000 դրամ է։
Անձը վաճառել է ավտոմեքենա
Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզիկական անձը 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիս 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է մեքենա, որպես ձեռնարկատիրական գործունեություն ինչպե՞ս է դիտարկվելու։
Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում
Տիգրան․
Բարև ձեզ։ Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում (ԱՁ) շրջ. հարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։
Որո՞նք են շրջանառության հարկից կատարվող նվազեցումները
Պետրոս․
Ողջույն։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Շրջանառության հարկի հաշվետվության համար հաշվետվություն ներկայացնելիս նվազման դաշտում բացի արտերկրից ձեռք բերված ապրանքի մաքսային ընդհանուր արժեքից արդյո՞ք պետք է մուտք անել ՀՀ տարածքում ձեռք բերված ծառայությունների գումարներ, թե՞ ոչ: Օրինակ՝ ՀԴՄ վճար, հոսթինգի, վաճառքի ծրագրի վճար, մաքսազերծման ժամանակ բրոքերին կատարած վճար, բջջային հեռախոսի վճար և այլն: Այսինքն՝ գործունեության ընթացքում ձեռք բերված վաճառվող ապրանքներից զատ այլ նյութական կամ ծառայությունների վճարներ հադիսանու՞մ են շրջ. հարկից նվազեցնող: Անցած երկու տարիներին ես աշխատել եմ ԱԱՀ դաշտում, այնտեղ հարկային հաշիվները նվազեցնում էին ԱԱՀ-ն: Ո՞վ կարող է ասել՝ շրջ. հարկի դեպքում ի՞նչն է նվազեցնում շրջ. հարկը: Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս դառնալ հարկատու
Կարեն․
Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:
Ի՞նչ հարկեր պետք է վճարի առաքիչը
Լիաննա․
Բարեւ Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ առաքիչը, գրանցվելով որպես ԱՁ, ի՞նչ հարկեր պետք է վճարի։
Կարո՞ղ է արդյոք դեղատունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վարդուհի.
Այն դեղատունը, որը զբաղվում է դեղեր գնելով և վաճառելով, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել և հարկերից ազատվել: Եվ նրա աշխատողը ֆիզ.-ից ֆիզ. գնալու դեպքում կարո՞ղ է ստանալ ֆիզ.-ի գումար և ամսական 18 000 դրամ, առաջին ֆիզ.-ի ժամանակ ստացել է, ու ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը։
Անձը ցանկանում է զբաղվել հագուստի առցանց վաճառքով
Սյուզաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Մտադիր եմ զբաղվել հագուստի օնլայն վաճառքով՝ գլոբալ մակարդակով։ Հագուստը արտադրվելու և ուղարկվելու է ԱՄՆ-ից։ Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կարող եմ գործել միկրոբիզնեսի համակարգում և ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով, եթե դեռ չունեմ գրանցված աշխատող: Շնորհակալ եմ:
ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով
Բենիամին․
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:
Արդյո՞ք բեռնափոխադրող ԱՁ-ն կարող է միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել
Մերի․
Բարև ձեզ: ԱՁ-ն, որը զբաղվելու է միջազգային բեռնափոխադրումներով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում
Սիմոն․
Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․
ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։
Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։
Միկրոձեռնարկատիրության սյուբեկտ հանդիսացող ՍՊԸ-ն առաջին անգամ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, ե՞րբ և ինչքա՞ն պետք է վճարի
Արմեն․
Բարև ձեզ: ՍՊԸ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ: Ինչպես նաև կա “Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական
տվյալների գրանցման հայտ”: Ի՞նչ հաշվետվություն և ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալություն:
