Նանո.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:
Շրջհարկի համակարգում գործելու համար պետք է ներկայացրած լինել շրջհարկի հայտարարություն:
Դուք կարող եք աշխատել շրջհարկի համակարգում, տարեկան մինչև 115 մլն դրամ շրջանառություն, ամսական աշխատողների մասով պետք է հանձնեք հաշվետվություն, եռամսյակային շրջհարկի մասով, տարեկան հաշվետվություն 2021 թ.-ինը մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Շրջհարկ վճարող համարվել կարող եք միայն 2022թ հունվարի 1-ից, եթե 2021թ շրջանառությունը լինի 115մլն դրամից պակաս։