N 60 ձևի վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ: Նախորդ տարի աշխատել եմ ԱԱՀ-ով, քանի որ ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Տարվա ընթացքում բացի ամսական ԱԱՀ հաշվետվությունից հանձնել եմ նաև հաշվետվությունների 60 ձևը (h8)։ Այս տարի արդեն ուղարկել եմ շրջ. հարկի հայտարարության հաշվետվությունը։ Հարց՝ հիմա էլի պե՞տք է ուղարկել 60 ձևը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Զոյա
Զոյա
7 տարի առաջ

Եթե արդեն շրջ. հարկով եք աշխատում, 60 ձև-ը պետք չէ:

Նառա
Նառա
7 տարի առաջ

Եթե արդեն համարվում եք շրջ. հարկ վճարող, N 60 ձև-ը լրացնելու կարիք չկա:

Մարինե
Մարինե
7 տարի առաջ

Եթե ՀԴՄ-ն հին սերնդի էր, ուղարկում էին, բայց շրջանառության հարկի հաշվետվության մեջ տեղ կար, ու այնտեղ էին լրացնում: Այս տարի պետք է հին սերունդը փոխարինվի նորով, և նորի դեպքում էլ հաշվետվության կարիք չկա: