27/10/2026

Անի․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ձեռք է բերել համակարգիչ EBAY կայքից և այն ստացել է փոստից, վճարումն էլ կատարել է Ընկերության բիզնես քարտով։ Այդ դեպքում պե՞տք է ինչ որ կերպ հայտարարագրել այդ համակարգիչը՝ հետագայում վաճառելիս ծախս ճանաչելու համար։

2195
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ - հարկման ընդհանուր համակարգ (թեստ #17)

1 / 10

Համաձայն ՀՀ ՀՕ հոդված 59-ի՝ ԱԱՀ-ի շեմը կազմում է․

2 / 10

Եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն՝ նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին, ապա ԱԱՀ վճարող է համարվում․

3 / 10

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում․

4 / 10

ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում․

5 / 10

ԱԱՀ-ից ազատված գործարք է համարվում․

6 / 10

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում․

7 / 10

Շենքը վարձակալության հանձնելու ժամանակ եկամուտը հաշվարկվում է շենքի կադաստրային արժեքի․

8 / 10

Համակարգչային տեխնիկայի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է սահմանվում․

9 / 10

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները

10 / 10

Շահութահարկի կանխավճար կատարելու պարտավորություն ունենալու դեպքում կանխավճարը հաշվարկվում է․

Ընկերություն՝ «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող) վճարահաշվարկային կազմակերպություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 15
Հեռախոս՝ +374 10 54 05 17, +374 12 20 40 50
Էլ․ փոստ՝ info@itfllc.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

• Գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվությունների, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար, օրենքին,այլ իրավական ակտերին համապատասխան:

• Իրականացնում է հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը, կազմակերպության ակտիվների ու պարտավորությունների գույքագրման ապահովումը, կազմակերպության գործունեության համար սահմանված տնտեսական նորմատիվների համապատասխանության նկատմամբ հսկողությունը։

• Համակարգում է հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բաժինների աշխատանքները։ Իրականացնում է հաշվետվությունների կազմման համար ներկայացված տեղեկատվության արժանահավատության և ամբողջականության ստուգում։

• Ապահովում է կազմակերպության ֆինանսա-տնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման կառավարումը, հաշվապահական ձևակերպումների կատարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը՝ համաձայն հաշվապահական միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերի պահանջների և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության։

• Կատարում է հաշվեկշռի կառուցվածքի, այդ թվում՝ դեբիտորական պարտքերի և կրեդիտորական պարտավորությունների, դրամական հոսքերի, եկամուտների և ծախսերի վերլուծություն և տվյալների արժանահավատության ապահովում։

• Ապահովում է ֆինանսա-տնտեսական գործունեության փաստերի ժամանակային ամրագրումը, ինչպես նաև ձևավորում է կազմակերպության գործունեության տնտեսական գործառնությունների և ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն։

• Ապահովում է աշխատանքի և աշխատավարձի վճարման հետ կապված հաշվարկները, վճարումները, հարկերի հաշվեգրումները և փոխանցումների կատարումը սահմանված ժամկետներում։

• Մասնակցում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման գործընթացին։

• Կազմակերպության ներքին ակտերով և կազմակերպության ղեկավարության հանձնարարականներով հաշվետվություններ է ներկայացում ընդհանուր ժողովին և գործադիր տնօրենին։

Պահանջներ՝

• Մասնագիտական բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում

• Ֆինանսական համակարգում 5 տարի աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ֆինանսական կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում

• Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից տրված փորձագետ հաշվապահի որակավորման վկայականի պարտադիր առկայություն

• ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության և ԿԲ ներքին իրավական նորմատիվ ակտերի իմացություն

• ՀԾ, e-invoicing ծրագրերի և MS Office-ի իմացություն

• Հարկային օրենսդրության իմացություն

• Պապատասխանատվության բարձր զգացում

• Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում

Աշխատավարձ՝ պայմանագրային
Այլ նշումներ՝ Դիմելու համար համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@itfllc.am էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Գլխավոր հաշվապահ»: Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 10 54 05 17, +374 12 20 40 50 հեռախոսահամարներով։

Վիկտորյա․

Եթե մի կազմակերպությունը մյուս կազմակերպութունը գնում է՝ աշխատակիցներին շարունակելով պահել նույն հաստիքներին, նույն աշխատավարձով և էական պայմաններով, արձակման նպաստ պե՞տք է վճարի, թե՞ ոչ, և աշխատանքային պայմանագրերը ո՞ր հոդվածով են լուծվում։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել և փաստաթղթավորել այս գործընթացը։

Տիգրան․

Բարև ձեզ: ԱՁ եմ, աշխատում եմ ՏՏ ոլորտում, մատուցում եմ ծրագրային ապահովում և մշակում ոչ Հայաստանում գտնվող կազմակերպությանը։ Մինչև 2023թ․ աշխատել եմ շրջանառության հարկով։ Չեմ իմացել, որ օրենքով սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեի հաշվետվություն, որպեսզի շարունակեմ շրջանառության հարկով հարկվելը։ Հիմա հարկվում եմ ԱԱՀ–ով։ Հարց․ իմ պարագայում ես ընկնու՞մ եմ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող դաշտում, թե՞ ոչ՝ ըստ Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2 մասի 11-րդ կետի։ Շնորհակալություն։

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ-ն ունի դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, կարո՞ղ է գործունեության ժամանակավոր դարդարեցման հայտ ներկայացնել, և խնդրում եմ հուշեք դադարեցման դեպքում ինֆորմացիայի աղբյուր։ Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ։ ԲՏԱ նախարարությունից ստացել եմ նամակ, որ պետք է իրենց հաշվետվություն ներկայացնեմ: Կասե՞ք՝ 0-ական շարժի դեպքում ԲՏԱ նախարարություն հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն կա՞: ԱՁ-ն ԱԱՀ դաշտում է, գործունեության ոլորտն է 62.01.0: Սակայն գործունեություն դեռ չեմ իրականացրել և բոլոր հաշվետվությունները հանձնել եմ այս կոդի տակ զրոյական:

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2022 թվականի 1-ին եռամսյակին աշխատել է շրջ հարկով, այնուհետև ապրիլ ամսին անցել է ԱԱՀ, 2023 թվականին կրկին սկսել է աշխատել շրջ հարկի դաշտում։

Հարց․ 2023 թվականին առաջին եռամսյակի հաշվարկում 2022 թվականին 1-ին եռամսյակի հաշվարկով առաջացած փոխհատուցվող գումարը կներառվի՞, թե՞ ոչ։ Կասե՞ք, թե որ հոդվածով է կարգավորվում այս հարցը։

Նունե․

Բարև ձեզ։ Ես միկրոբիզնես եմ, օնլայն կուրսեր եմ վաճառելու առցանց։ Կայքի համար օգտագործելու եմ հայկական համակարգ՝ ucraft կամ uteach։ Իրենք ուղիղ ինտեգրվում են մեր բանկերի հետ, բայց էլեկտրոնային ՀԴՄ չունեն ավտոմատիզացված։ Իմ տպավորությամբ, իրենցից օգտվողներն այդ էլեկտրոնային ՀԴՄ-ները չեն ուղարկում։ Հիմա կասե՞ք խնդրում եմ՝ դա պարտադիր պայման է։

Աննա․

Կազմակերպութունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, փետրվար ամսին Պարսկաստանից ներմուծում է իրականացրել, մատուցվել է բեռնափոխադրման ծառայություն ոչ ռեզիդենտի կողմից 1500 դոլլար արժողությամբ, դա ՀՀ տարածքում, ուղարկվել է 209 ձևը, 5 տոկոս հարկվել է դրամային համարժեքը։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ՀԾ-ում ձևակերպել ոչ ռեզիդենտի շահութահարկը: Կանխավ շնորհակալություն։

Հայկ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մարտ ամսվա համար ներկայացրել եմ ԱԱՀ հաշվարկ, և հաշվանցել եմ մարտ ամսվա ձեռքբերումների ԱԱՀ-ն, սակայն ինվոյսինգում այդ հաշիվները մի քանի օր անց եմ հաստատել: Օրենքի խախտում կա՞, և ինչպե՞ս կարելի է շտկել: Շնորհակալություն։

Պավել․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2023թ. մարտին, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում, բայց գործունեություն դեռ չի իրականացնում: Գրանցված է միայն տնօրենը, որը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Խնդրում եմ պարզաբանեք. 2023թ. I եռամսյակի և 2023թ. մարտ ամսվա համար ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել հարկային մարմին: ԱԱՀ-ի մասով ներկայացվել է 264. Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ, 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (2020 թ․-ից) (զրոյական): Իսկ ին՞չ հաշվետվություն պետք է ներկայացվի տնօրենի համար: Կանխավ շնորհակալություն:

Նարե.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ անդամ պետությունից կազմակերպությունը անցած տարի հուլիսին ձեռք է բերել համակարգչային ծրագիր, որի ԱԱՀ- 0 է եղել։ ԱԱՀ-ի հաշվետվությունում պե՞տք է արդյոք ձեռք բերումը երևա, և եթե այո, ապա ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ճշգրտել հաշվետվությունը։

Մելինե.

Տան վարձակալության պայմանագիր է կնքվել, ՀՎՀՀ է ստացել տան տերը և այդ կոդով կատարվել են եկամտային հարկի վճարումները, սակայն հաշվետվություն չի ներկայացվել։ Որևէ խնդիր կառաջանա՞։ Անցյալ տարվանը այդպես է վճարվել, այժմ այս տարվանն ենք պատրաստվում վճարել։ Խնդրում եմ հուշել՝ խնդիր կառաջանա, թե՞ ոչ։

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կբացատրեք խնդրում եմ ՀՕ հոդված 114-ի 1-ին մասի 1-ին կետի կիրառությունը, շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ինչպե՞ս է հաշվարկվում համախառն եկամտից չնվազեցվող վարկերի և փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները: Կանխավ շնորհակալ եմ:

Լիլիթ․

Բարի օր, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն մերմուծում է էլեկտրոմոբիլներ, վաճառքի նպատակով, վաճառելու է ֆիզ․ անձի։ Քանի որ էլեկտրոմոբիլները ազատված են ԱԱՀ-ից, այժմ պետք է հաշիվ վավերագիր դուրս գրել։ Հարցս․ ֆիզ անձը փոխանցում է մեքենայի գումարը, տեղափոխման գումարը և ընկերության շահույթը։ Հաշիվ վավերագրում դուրս է գրվում ամբողջը, թե՞ միայն էլեկտրոմոբիլի գումարը։ Շնորհակալություն։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Eliza.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.

ՀՀ Ընկերությունը ոչ ռեզիդենտ կազմակերպություններից ձեռք է բերում համակարգչային ծրագիր և լիցենզիա: Երկու ձեռքբերումների ընթացքում էլ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից որևէ ծառայություն կամ աշխատանք չի մատուցվում:

1.Տվյալ երկու դեպքերում արդյո՞ք առաջանալու է ոչ ռեզիդենտի շահութահարկի պարտավորություն, թե՞ ոչ

2.Ծրագիր ձեռք բերելու դեպքում ինքնահաշիվ դուրս չի գրվելու, չէ՞։

Ընկերություն՝ ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ
Հասցե՝ Երևան, Թբիլիսյան խճ․25
Հեռախոս՝ 055506270
Էլ․ փոստ՝ hr@imexgroup.am
Թափուր աշխատատեղ՝ Աշխատավարձի հաշվառման գծով հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

• Իրականացնել աշխատակիցների աշխատավարձի հաշվառում ըստ հարկային օրենսդրության
• Իրականացնել քաղաքացիաիրավական պայմանագրով կնքված աշխատավարձի հաշվում և փոխանցումների կազմակերպում
• Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, հարկայինն հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը
• Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համաձայն ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրությանը
• Հաշվապահական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում

Պահանջներ՝

• Աշխատանքը պահանջում է ունենալ բարձրագույն հաշվապահական կրթություն
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
• MS Office լավ իմացություն
• Հարկային և աշխատանքային օրենսգրքի իմացություն
• ՀԾ աշխատավարձի լավ իմացություն

Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imexgroup.am էլ.հասցեին՝ առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Աշխատավարձի հաշվառման գծով հաշվապահ )։

Ընկերություն՝ Թի Էմ ԷԼ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ Տերյան 1/1
Հեռախոս՝ 095771272
Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

• Իրականացնել հաշվապահական հաշվառման ձևակերպումների ՀՀ օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների համապատասխանության ստուգում
• Պատրաստել հարկային հաշվետվություններ
• Կատարել ընկերությունների եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն և ամփոփ տեղեկավության պատրաստում
• Իրականացնել կառավարչական հաշվառման տեղեկատվության վերլուծություն և ամփոփ տեղեկատվության պատրաստում

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն
• ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
• ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
• 1C 8/1C ERP և Microsoft Office ծրագրերի իմացություն
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
• Վերլուծական հմտություններ
• Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն

Դիմելու համար անհրաժեշտ է CV-ն ուղարկել info@tmlconsultant.com էլեկտորնային հասցեին:

Քրիստինա․

Բարև ձեզ։ Եթե շրջ․ հարկից անցում ենք կատարում ԱԱՀ-ի դաշտ ու եթե պահեստում ունենք ապրանքներ, որ ձեռք են բերվել ԱԱՀ-ով և ներառված են ինքնարժեքում (շրջ․ հարկի ժամանակ), կարո՞ղ եմ ԱԱՀ-ն վերականգնեմ վաճառքի ժամանակ։