Շահութահարկի հաշվետվություն
Արտավազդ․
Շրջհարկով աշխատող ԱՁ-ը շահութահարկի հաշվետվության մեջ բացի 107 -րդ տողից ի՞նչ տողեր է լրացնում։
Շահութահարկի կանխավճար
Նարինե․
Բարի աշխատանքային օր բոլորին։ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը, իսկ շահութահարկի վճարման ենթակա գումարը կազմում է մոտ 50 000 ՀՀ դրամ։ Շահութահարկի կանխավճարներ տվյալ (2023թ) տարում ևս չեն արվելու, չէ՞։
Ակցիզային հարկի պարտավորություն
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։
Հարկերի կրկնակի վճարում
Արտեմ․
Բարև, հարգելիներ: Եթե ՍՊԸ-ն կրկնակի է մուծել ներմուծման հարկերը՝ մի անգամ բանկային հաշվից, այնուհետև մաքսատան բանկոմատից, ինչպե՞ս կարող եմ ձևակերպումները տալ:
Հաշվի դուրս գրում ֆիզ. անձանց
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ։ ԱՁ-ն, ով ունի հյուրատուն և գործում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք հաշվարկային հաշիվներն ֆիզ անձանց դուրս գրի ծառայությունից օգտվելուց որոշ ժամանակ հետո, օրինակ՝ մարտ ամսով ծառայությունների հաշիվն դուրս գրեմ մարտի վերջում։
Էլեկտրոնային ստորագրություն
Անի․
Բարև Ձեզ։ Գրանցված եմ որպես Ա/Ձ և աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում (մենակ)։ Մեկ շաբաթ առաջ ID քարտս փոխել եմ, հիմա չեմ կարողանում ստորագրեմ e-invoicing համակարգում։ Կասե՞ք՝ ինչ անել։ Կանխավ շնորհակալություն։
Ո՞ր տարում ծախսագրել հաշիվը
Սաթեն․
Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագրի (ծառայություն) դուրս գրման ամսաթիվը 29.12.22, իսկ մատակարարման ամսաթիվը 01.01.23։ Հաշիվը ո՞ր տարում ծախսագրեմ (աշխատում ենք ԱԱՀ-ով):
Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ
Նանա․
Բարև Ձեզ։ էլոսի սարք եմ ուզում գնել, տարածք վարձել և սկսել զբաղվել մազահեռացմամբ: Կասե՞ք՝ ԱՁ գրանցման դեպքում ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու:
ՀԴՄ սարք պե՞տք է գնեմ։
Շրջ. հարկի դիմում չի ներկայացվել
Մելիք․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Մոռացել եմ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը ուղարկել, և Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Հունվարին դուրս եմ գրել հաշիվ վավերագիր՝ համարելով շրջանառության հարկով հարկվող, ինչպես նաև ՀԴՄ կտրոններում չեմ առանձնացրել 16,67% ԱԱՀ-ն և ԱԱՀ-ից ազատված գործարքները։ Տվյալ պարագայում ինչպե՞ս վարվել և ինչպե՞ս լրացնել ԱԱՀ հաշվարկը։
Մեքենաների ներմուծում և վաճառք
Լիլիթ․
Բարև Ձեզ։ ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման և վաճառքի գծով օրենքներին կարո՞ղ եք ծանոթացնել։ Ինչ՞ նրբություններ կան, եթե գնորդը ֆիզ անձ է։
Գործունեության դասակարգչի փոփոխություն
Շուշանիկ․
2016 թվականից ունենք ԱՁ (Ընտանեկան ձեռնարկատիրություն), որը դադարի մեջ է, հիմա անհրաժեշտ է այն վերաակտիվացնել, բայց աշխատանքն այլ դասիչի է համապատասխանում, որպեսզի դասիչը փոխենք, ի՞նչ քայլեր պետք է կատարել, այս պահին անգամ չենք հիշում մուտքանունը և գաղտնաբառը, պետք է նաև լիազոր գրանցենք։
Հաշվետվություն տալիս դասիչը համապատասխան գրելու տարբերակը գիտենք, մեզ անհրաժեշտ է պետ․ ռեգիստրի քաղվածքում լինի գրված ճիշտ դասիչ։
Հագուստի արտադրություն և արտահանում
Նարեկ․
Հարգելի հաշվապահաներ, ո՞վ կուղղորդի․ կազմակերպությունը զբաղվում է հագուստի արտադրությամբ և ուզում է արտադրված հագուստը արտահանել։ Կասե՞ք խնդրեմ՝ արտահանման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենա կազմակերպությունը, որպեսզի սահմանին ցույց տա, որ հայկական արտադրության է հագուստը, և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակվի հագուստի պիտակի վրա (QR, made in Armenia և այլն)։
Ի՞նչ ձևակերպում տալ
Արեգա․
Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց․ Հիմնադիրը 25.12.2022թ․ հաշվարկային հաշվին կատարել է 2 մլն դրամ մուտքագրում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով: 2022թ․ և մինչև այս պահը պետ․ ռեգիստրով կանոնադրական կապիտալի ավելացում չի կատարվել: ՀԱՐՑ․ Ի՞նչ հաշվապապահական ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Կապիտալ և ընթացիկ ծախսեր
Անահիտ․
Բարև Ձեզ։ Վերանորոգման ծախսերը ինչպե՞ս տարբերակել ըստ կապիտալ, թե ընթացիկ լինելու։
Արտարժույթի փոխարկման ծախս
Լաուրա․
Բարի աշխատանքային օր եմ մաղթում։ Հարցս հետևյալն է՝ շահութահարկը հաշվարկելիս 7148 հաշիվը ներառվու՞մ է, խոսքը վերաբերում է փոխարկումից տարբերություններին (օրինակ մեր բանկային եվրո հաշվից փոխարկում եմ դրամի, էտ ժամանակ առաջացող ծախսը)։ Գիտեմ, որ շահութահարկի հաշվարկի մեջ չեն ներառվում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, ուզում եմ ճշտել նաև, թե այս դեպքում փոխարկման ծախսը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։
Կանխավճարի ձևակերպում
Մելինե․
Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․
1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։
2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
11 հետաքրքիր փաստեր հարկերի մասին

1. Շքեղության հարկ
Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2013թ-ին հաստատեց “շքեղության հարկը”, որը հաշվարկվում էր 1 մլն եվրոյից բարձր եկամուտների 75 %-ի չափով: Շատ հարուստներ տեղում փոխեցին իրենց քաղաքացիությունը: Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն որոշեց, որ ավելի էժան կլինի ռուս լինելը, և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:
2. Օդի հարկը Բյուզանդական կայսրությունում
Բյուզանդիայում համարում էին, որ օդը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Եվ եթե փոքր տնակները օդի պակաս չէին առաջացնում, ապա մեծ շինությունները ավելի շատ օդ էին իրենց մեջ տանում, այդպիսով այնտեղ ապրողները որպես հատուցում պետք է վճարեին օդի հարկ` կախված շինության չափերից:
3. Չբացահայտված սպանության հարկ
Միջնադարյան Գերմանիայում գործում էր սպանության հարկ, սակայն այն վճարում էր, բնականաբար, ոչ թե մարդասպանը, այլ համայնքի ղեկավարը: Հարկի գումարը որոշվում էր չբացահայտված սպանությունների քանակին համապատասխան:
Իրական շահառուների հայտարարագիր
Նար․
Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԻՇ հայտարարագրի հետ կապված․
1․Կազմակերպության հիմնադիր տնօրենը 100% բաժնեմաս ունի, սակայն որպես տնօրեն գրանցված է այլ անձ։ Իրական Շահառուի հայտարարագրում ու՞մ տվյալները պետք է նշվեն
2․ Եթե պետռեգիստրի համարը նշելուց կազմակերպության տվյալներ չի գտնվում, ինչի՞ց կարող է լինել խնդիրը
3․ Մինչև ապրիլի 1-ը հայտարարագրի չներկայացման դեպքում ի՞նչ պատասխանատվության կենթարկվի ընկերությունը։
Ներմուծում և վաճառք
Մարիաննա․
Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին – ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։
Արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող
Վահե․
Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։
Դեկրետ փորձաշրջանի ընթացքում
Լարիսա.
Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։
Հեռավար աշխատանք
Մանե.
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Գրանցել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին որպես աշխատող (ունի սոց. քարտ), սակայն աշխատողը վերադարձել է ՌԴ և աշխատանքը կատարում է այնտեղից: Կարո՞ղ է այդ փաստը կազմակերպության համար առաջացնել այլ հարկային պարտավորություններ, բացի աշխատողի աշխատավարձը։
Որքա՞ն կկազմի մաքսավճարը
Անժելիկա.
Բարև Ձեզ: Չինաստանից պատվիրել եմ ավտոմասեր, փաստացի քաշը 35+15 կգ է, (2 ապրանք է), գլոբբինգը հաշվարկել է ծավալային քաշ 282,9 կգ + 37կգ, ապրանքի արժեքը 1200$ է, ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսավճարը:
Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ
Մարիա.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ներդրում անել արժեթղթեր շուկայում։ Օգտվելու եմ արտասահմանյան կայքից, որը պահանջում է լրացնել tax identification number (TIN). որտե՞ղ պետք է դիմեմ դա ստանալու համար։
Ինչպե՞ս լրացնել տաբելը
Սյուզաննա.
Բարև Ձեզ։ Եթե հերթափոխով աշխատողին ծանուցել ենք պայմանագրի լուծման մասին, տաբելի մեջ ի՞նչ ենք նշելու։
Հարկման դաշտի ընտրության դիմում
Հասմիկ.
Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն բացվել է 01.03.2023թ.-ին, ե՞րբ պետք է տամ հայտարարությունը։
Տուրիստական գործակալություն
Էլինա․
Բարև Ձեզ։
Ունեմ ԱՁ՝ տուրիստական գործակալություն։ Ես տուրօպերատորից փաթեթը վերցնում եմ ու վերավաճառում եմ հաճախորդին` արժեքի վրա ավելացնելով իմ միջնորդավճարը։ Հաճախորդը վճարում է ինձ, ես այդ գումարից հաշվանցում եմ ինձ հասանելիք մասը ու օպերատորին փոխանցում փաթեթի արժեքը (նետտո)։ Կասե՞ք խնդրում եմ՝ ես փաստաթղթային ի՞նչ պետք է անեմ (ինվոյս), ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրեմ։ Միկրո եմ։ Բայց եթե հաշիվ գրեմ հաճախորդին, ընդամենը մի 2 ամսում միկրոյից կթռնեմ ու գրեթե իմ միջնորդավճարի չափով պետք է հարկ վճարեմ։ Նախապես շնորհակալություն։
#գործկա Կոմֆորտ Ռ և Վ ընկերությունում

Ընկերություն՝ “Կոմֆորտ Ռ և Վ” ՍՊԸ
Հասցե՝ Օրբելի 65
Հեռախոս՝ 055057079
Էլ․ փոստ՝ hr@comfort-rv.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ
Աշխատանքի նկարագրություն՝ “Կոմֆորտ Ռ և Վ” ՍՊ Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Գլխավոր հաշվապահի տեղակալ։
Նկարագրություն՝
• կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ,
• կատարել աշխատավարձի հաշվարկ,
• կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
• դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
• ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները,
• իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը,
• կատարել միջազգային փոխանցումներ,
• առաջնային փաստաթղթերի կազմում և ձևակերպում,
• դրամարկղային գործառույթների փաստաթղթավորում,
• ԵԱՏՄ հաշվետվությունների կազմում,
• վիճ հաշվետվությունների կազմում
• պաշտոնից բխող այլ աշխատանքներ
Պահանջներ՝
• 3 տարվա հաշվապահական փորձ առևտրի ոլորտում,
• հարկային օրենսդրության իմացություն,
• գլխավոր հաշվապահի իրականացրած գործառութների իմացություն,
• հաշվապահական ստանդարտների իմացություն,
• MS Office, Excel, E-invoicing, 1C 7․7 հաշվապահ ծրագրերի գերազանց իմացություն,
• ուշադրություն, կենտրոնացում, պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն, • ինքնավստահություն, արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն
Աշխատավարձ՝ 350 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը 09:00-18:00, մեկ ժամ ընդմիջում։ Աշխատավարձը՝ 350․000 ՀՀ դրամ։ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@comfort-rv.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով “Գլխավոր հաշվապահի տեղակալ”։
Ֆիզ․ անձանց վաճառված ավիատոմսեր
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ընկերությունը ՍՊԸ է, շրջ․ հարկով է հարկվում և զբաղվում է զբոսաշրջությամբ։ Հարցս հետևյալն է․ շրջ․ հարկի հաշվետվությունը հանձնելուց եկամուտը (ֆիզ․ անձանց վաճառված փաթեթներ, ավիատոմսեր և այլն, գումարած միջնորդավճար) պետք է նշեմ հաշվետվության 16 կետու՞մ (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Իսկ ծախսերի մասով՝ ձեռք բերված տոմսեր, փաթեթներ և այլն, տող չկա՞, թե՞ պետք է միայն միջնորդավճարի չափը նշեմ 16-րդ տողում։ Խնդրում եմ օգնեք։ Կանխավ շնորհակալություն։
