Ակտը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով
Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։
Նպաստից զրկում
Աննա․
Բարև Ձեզ, Աշխատակիցը նպաստ (փարոս) է ստանում, արդյո՞ք քաղիրավական պայմանագիր կնքելու դեպքում չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից։
Նվազագույնից ցածր աշխատավարձ
Էմմա․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք այս հարցում օգնել․ ո՞ր դեպքում կարելի է աշխատանքային պայմանագրում սահմանել նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ։ Կանխավ շնորհակալություն։
Եկամտային հարկի պարտավորություն
Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ պարտավո՞ր է արդյոք վճարովի սոցիոլոգիական հարցմանը մասնակցած անձը վճարել եկամտային հարկ` այդ ճանապարհով ստացած եկամուտներից, եթե հարցում անցկացնող կազմակերպությունը հարկային գործակալ չի համարվում։ Կա՞ն արդյոք բացառություններ։ Կոնկրետ ո՞ր օրենքի, ո՞ր հոդվածի ո՞ր կետում են տրված այս հարցերի պատասխանները։
Ծխախոտի վաճառքի թույլտվություն
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծխախոտի վաճառքի թույլտվության համար դիմում եմ տվել dimum.yerevan.am կայքում, բայց պահանջվում է կցել Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք, դա ո՞րն է։
Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար
Աննա․
Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար հարկային տեսչությունը ընտրել է Ամերիաբանկը, որը մեր քաղաքում չունի մասնաճյուղ, կարո՞ղ եմ արդյոք փոխել ինձ ավելի հարմար բանկով անկանխիկ գործարքները կատարելու համար։
Կառուցապատողը շրջ․ հարկով կարո՞ղ է աշխատել
Գրիգոր․
Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը մի քանի տարի առաջ շենք է կառուցել, աշխատել է ընդհանուր հարկման դաշտում: Կառուցված բնակարաններից մի քանիսը չի վաճառել։ Կարո՞ղ է արդյոք 2023թ,-ի աշխատել շրջանառության հարկով, 2022թ․ շրջանառությունը չի գերազանցել 115 մլն. դրամը:
Աուդիտի ենթակա կազմակերպություններ
Կարեն․
Բարև Ձեզ, խնդրում եմ, կասե՞ք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը, և ո՞ր կազմակերպություններն են, որ ենթակա են պարտադիր աուդիտի:
Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ
Արտյոմ․
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք․ միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն բացի 256 ձևից, 240-ը և 244 ձևերն է՞լ է լրացելու։ Շնորհակալություն։
Մրգի և բանջարեղենի մատակարարում
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ն, որը պետք է իրականացնի շենք և շինությունների կառուցապատում, բացվել է անցյալ տարի մայիսին, ԱԱՀ-ով։ Սակայն որևէ գործունեություն չի իրականացրել։ Այս տարի հայտը ներկայացրել է շրջհարկով, սակայն դեռ 6 ամիս հետո նոր զբաղվելու է շինարարությամբ։ Այս պահի դրությամբ մասնակցել է տենդերի և պետք է դպրոցին միրգ և բանջարեղեն մատակարարի։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է զբաղվել դրանով, մինչև սկսի իր հիմնական գործունեությունը, և ինչպե՞ս կարգավորեմ։
Անաշխատունակության օրեր
Մարիա․
Բարև Ձեզ։ Ես հունվարի 5-ին հաշմանդամության 3-րդ կարգ եմ ստացել, սակայն բուժումս դեռ պետք է շարունակեմ փետրվար, մարտ ամիսներին: Ես ցանկանում եմ իմանալ՝ քանի՞ օր կարող եմ ևս բյուլետենի մեջ լինել:
Բեռնատարի ներմուծում
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ն ցանկանում է բեռնատար ավտոմեքենա ներուծել Վրաստանից։ ԱԱՀ-ն պե՞տք է հաշվանցվի, թե՞ ոչ, և հետևաբար որպես ՀՄ մուտք անելիս չպիտի՞ ներառվի ինքնարժեքում։ Խնդրում եմ արձագանքել։
Որսորդական խանութ
Գոհար․
Բարև ձեզ, հագելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որը որսորդական խանութ է, գործում է շրջանառության հարկով, ունի 2 գրանցված աշխատող՝ վաճառողը և տնօրենը, ով նաև հիմնադիրն է։ Մի հարց էլ․ եթե խանութը հունվարին չի աշխատում, կարո՞ղ եմ աշխատավարձը 0 փակեմ աշխատողի և տնօրենի համար։
Շրջիկ ՀԴՄ
Արայիկ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը ունի 2 մեքենա․ էվակուատոր և շարժական վուլկանիզացիայի հարմարանքով մեքենա։ Հարց․ արդյո՞ք երկու մեքենաների մեջ պետք է գրանցել շրջիկ ՀԴՄ։
Շրջանառության հարկի նվազեցում
Կարեն․
Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել սարքավորում, որը հետո արտահանել է։ Որպես հարկային գործակալ ֆիզ․ անձի փոխարեն վճարել է եկամտային հարկ։ Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ նվազեցնել ձեռքբերման գնի 4%-ը, և ո՞ր հոդվածով է դա հիմնավորվելու։
Ինչպե՞ս են որոշում մաքսային արժեքը
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:
Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ
Կարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջությամբ, հարկվում է շրջ․ հարկով և ՍՊԸ է։ Խնդրում եմ օգնել․ ես պետք է հանձնեմ բացի եռամսյակայինից, ամսականից (201, 189, 232) նաև տարեկան 163-ը և վե՞րջ։
Հյուրատան դասակարգիչ
Սարգիս․
Բարև Ձեզ: Հյուրատան, հյուրատնային դասակարգիչն ո՞վ կասի։ Նման բան չեմ կարողանում գտնել: Շնորհակալ եմ:
Արձակուրդայինի հաշվարկ
Մանվել․
Եթե աշխատողը ապօրինի կերպով ազատվել է աշխատանքից, նույն գործատուի մոտ այլ աշխատանք է կատարել: Դատարանի վճռով երկու տարի հետո վերականգնվել է նախկին աշխատատեղում և հարկադիր պարապուրդի համար 2 տարվա փոխհատուցում է ստացել: Ընթացիկ տարվա արձակուրդը հաշվարկելիս միջին աշխատավարձի մեջ փոխհատուցման գումարը որպես այլ եկամուտ հաշվի կառնվի՞, թե՞ ոչ…
#գործկա Թաքս Քնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թաքս Քնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ Արաբկիր
Հեռախոս՝ +37444600110
Էլ․ փոստ՝ taxarmconsulting@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Մեր ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի/ ավագ հաշվապահի՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁՈՎ:
Պարտականություններ՝
• Մասնակցություն տարբեր ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման վարում
• Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
• Ընկերության գործունեության հետ կապված այլ հանձնարարությունների իրականացում
Հավելյալ նշումներ՝
Երկուշաբթիից-Ուրբաթ 10:00-18:00
Աշխատավարձը մրցակցային՝ հաշվի առնելով փորձը և գիտելիքները։
Պահանջներ՝
• Մասնագիտական կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
• Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձ
• ՀԾ-Հաշվապահ համակարգի իմացություն
• Excel-ի իմացություն
• ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԶԳԱՑՈՒՄ
• Հարկային օրենսդրության իմացություն
• Սովորելու ցանկություն
• Ռուսերեն լեզվի տիրապետում
Ինքնակենսագրակաները կարող եք ուղարկել վերը նշված էլ հասցեին։
Աշխատավարձ՝ Աշխատավարձը մրցակցային
Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից
Հայկ․
Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:
Սոց․ վճարի պարտավորություն
Տիրուհի․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին, դեկտեմբեր ամսվա շահութահարկը և սոց․ վճարը, համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է, հունվարից այլևս շահութահարկ չի վճարելու 125հ-ի 3,1 համաձայն, իսկ սոց․ վճար և՞ս չի վճարելու։ 2022թ աշխատում էր։
ՀՄ մաշվածություն
Անի․
Ողջույն, խնդրում եմ օգնեք։ 2019թ-ին սեպտեմբերին ձեռք բերված ՀՄ։ Օգտակար ծառայության ժամկետը 4 տարի։ Հարց՝ եթե 2019-ին հաշվարկվում է մաշվածություն 3 ամսվա համար, արդյո՞ք 2023-ին պիտի հաշվարկվի 9 ամսվա մաշվածություն, որ դառնա 4 լիարժեք տարի։ Շնորհակալ եմ։
Ապրանքի վերադարձ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ 2022թ-ին ընկերությունը աշխատել է ԱԱՀ -ով, իսկ այս տարի շրջանառության հարկով: Հիմա նախորդ տարվանից կա ապրանքի վեդարձ գնորդներից: Վերադարձը ինչպե՞ս պետք է արվի ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
ՍՊԸ լուծարում
Բելլա․
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ցանկանում ենք լուծարել, ընկերությանը կից կա 2 անշարժ գույք 66,000,000 կադաստրային արժեքով: Խնդրում եմ նշել լուծարման գործընթացի ժամանակ, երբ գույքերը անցնեն հիմնադրին, ի՞նչ հարկեր կառաջանան։ Շնորհակալություն։
Արդյո՞ք կան արտոնություններ
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ աշխատողը պատերազմի մասնակից է կամ ունի 2 կարգի հաշմանդամություն, ինչ որ արտոնություններ կա՞ն իր հետ կապված հարկային վճարումներում։
Հանրային սնունդ մարզում
Մանե․
Բարև ձեզ։ Հանրային սնունդ իրականացնող ԱՁ մարզերում միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել։
#գործկա Լիարժեք կյանք ՀԿ-ում

Ընկերություն՝ Լիարժեք կյանք ՀԿ
Հասցե՝ ք․ Երևան, Բաղյան 2
Հեռախոս՝ 060755155
Էլ․ փոստ՝ job.fulllife@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ
Հիմնական պարտականությունները`
☑ Մասնակցում է Երևանի և մարզային գրասենյակների ընթացիկ աշխատանքների գործառույթների իրականացման ապահովմանը,
☑ Լրացնում և վարում է անհրաժեշտ գրանցամատյաններ, իրականացնում է գլխավոր գրասենյակի գործառնությունների հետ կապված աշխատանքներ.
☑ Մասնակցում է կարճաժամկետ և երկարաժամկետ պլանների մշակմանը,
☑ Մասնակցում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմմանը.
☑ Մասնակցում է կազմակերպության նյութական արժեքների պահպանմանը
☑ Սպառման պարագաների, առարկաների և անհրաժեշտ սարքավորումների գնման համար կատարում է գնա հարցումներ, մասնակցում է գնումների և տենդերների կազմակերպմանը և մասնակցությանը
☑ Հետևում է նամակագրությանը, կազմում է գրությունների և այլ փաստաթղթերի նախագծեր
Պահանջներ՝
☑ Բարձրագույն կրթություն;
☑ Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
☑ Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն, ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր լեզուների իմացություն;
☑ Հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ;
☑ Համակարգչային գիտելիքներ, MS Office-ի գերազանց իմացություն;
☑ Հաճախորդների սպասարկման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ
☑ Ֆինանսական ինստիտուտների աշխատանքային սկզբունքների իմացություն;
☑ Խնդիրները և իրավիճակները համակարգված և համակողմանիորեն ձևով վերլուծելու կարողություն;
☑ Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ;
☑ ճկունություն և ստեղծագործ մոտեցում՝ աշխատանքում սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։
☑Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
☑ Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը խրախուսվում է
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել
060 755 155:❗❗❗
Ռեզյումեներն /CV/ ուղարկել job.fulllife@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ., հունվարի 17 -ը: Խնդրում ենք նամակում վերնագրի /тема/ տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք “ Operations Assistant ”:
#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ ՓԲԸ
Էլ․ փոստ՝ armholdingcompany@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Արմհոլդինգ ՓԲԸ-ը փնտրում է ավագ հաշվապահ հոլդինգային խմբում աշխատելու համար, գործունեության ոլորտը՝ ներմուծում-արտահանում, շինարարություն։
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման ընդհանուր վարում,
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում,
• Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
• Աշխատավարձի հաշվարկ և հաշվառում,
• Պահեստի հաշվառում։
Պահանջներ՝
• Հաշվապահի աշխատանքային փորձ (երկու և ավելի տարի),
• ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
• ՀԾ և E-invoicing ծրագրերի տիրապետում,
• Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel,
• Ռուսերենի իմացություն,
• Թիմում աշխատելու կարողություն։
