Ներմուծված ապրանքի ինքնարժեք
Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել, ապրանքը մաքսազերծել են ավելի բարձր գնով, այսինքն՝ մաքսային արժեքը ստացվել է ավելի բարձր և դրանից էլ ԱԱՀ-ն է ստացվել շատ։ Հիմա հարց. ես ինքնարժեքը հաշվու՞մ եմ ինվոյսային արժեքով, գումարած ներմուծման ծախսե՞ր, իսկ էդ դեպքում ինքնարժեքը լինում է ավելի ցածր քան մաքսային արժեքը ու վաճառելիս ես ինքնարժեքից ցածր չեմ վաճառում, բայց ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ից ցածր ա լինում վաճառքից առաջացած ԱԱՀ-ն, ի՞նչ անել։
Տարեկան հաշվետվություններ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է հարկման ընդհանուր համակարգում, սակայն ոչ մի տեսակ գործունեություն չի իրականացվել, 0-ական հաշվետվությունները ներկայացվել է։ Կա՞ տարեկան հաշվետվություններ ներկայացնելու։ Կանխավ շնորհակալ եմ:
ԱԱՀ հաշվարկ
Հայկ.
Բարև Ձեզ: 2022թ. դեկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ եմ լրացնում, ունեմ 03.01.2023թ. ամսաթվով ստացված հարկային հաշիվներ, որոնց մատակարարման ամսաթիվը սակայն 2022թ. դեկտեմբերին է վերաբերում: Հարկայինի ծրագիրը ավտոմատ լրացնելիս այդ հաշիվների գումարը չի ներառում , ի՞նչն է պատճառը: Խնդիր կլինի՞, եթե ես ձեռքով փոխեմ գումարը : Նախապես շնորհակալություն։
Դասակարգչի փոփոխություն
Մելանյա.
Բարև, Հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել. արդյոք հնարավո՞ր է կատարել գործող ԱՁ-ի տնտեսական գործունեության դասակարգչի փոփոխություն: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս։
Ծախսագրում ՀԾ-ում
Տաթևիկ.
Ողջույն։ Ի՞նչ հաշվով ՀԾ հաշվապահում ծախսագրում անեմ վառելիք նշեմ, որ պահեստից ելքագրում է լինեու 2113–ով։
Ֆիրմային անունը համատեղ գործունեության պատճառ
Անահիտ.
Բարև Ձեզ։ Եթե մի ՍՊԸ թույլ է տալիս մեկ այլ ՍՊԸ-ի օգտագործել իր ֆիրմային անվանումը և մնացած ոչ մի հարցով ընդհանրություն չունեն, ապա միայն ֆիրմային անվանման օգտագործումը կարո՞ղ է համատեղ գործունեություն համարվել:
Պայմանագիրը վավերացում չունի
Ռոման․
Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության գործունեությամբ՝ լոլիկ, կարտոֆիլ: Ջերմոցը սեփականության իրավունքով չի պատկանում կազմակերպությանը, այլ վերցված է վարձակալությունով ֆիզիկական անձից անհատույց: Վարձակալական պայմանագիրը նոտարով կամ կադաստրով վավերացված չէ: Հարց․ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։
Կազմակերպությունը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք
Ռոման․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք: 500 հատ մեքենայի շարժիչային յուղ: Հաշիվ ապրանքագրի մեջ ապրանքը նշված է հատով, իսկ դեկլարացիայի մեջ նշված է կգ-ով:
Հարց 1. ապրանքի ինքնարժեք հաշվարկելիս պետք է ամբողջ բեռնափոխադրման թիվը բաժանել ամբողջ քանակի, այսինքն՝ հատ, թե՞ ամբողջ քաշի, եթե քաշի, ապա նետտո՞, թե՞ բրուտտո
Հարց 2․ Մաքսային վիճ հաշվետվության մեջ լրացուցիչ միավոր դաշտում ի՞նչ թիվ պետք է գրել և մաքսային վիճակագրական արժեք դաշտում ի՞նչ թիվ գրել:
Հարց 3․ Ներմուծման հարկային հայտարարագիրը պետք է հատո՞վ, թե՞ կգով լրացնել։
Տարայի վաճառք
Ռոման․
Բարև ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Ունի հյութի ստացված հաշիվ: Հյութի ձեռքբերումը ներառում է ծախսերի մեջ, դրանից հետո հյութի դատարկ շիշը վաճառում է: Շշի վաճառքը պե՞տք է դիտարկել առևտուր և հարկել 5 տոկոսով։
Միկրոն գերազանցել է 24 մլն շեմը
Լուսինե․
Խնդրում եմ ասել, եթե միկրոյի տարեկան շրջանառությունը 2022թ․ համար 24 մլն անցել է 957 000 դրամով, ի՞նչ պետք է անեմ։
ԱՁ հաշվառումից հանելը
Մարիամ․
Բարև ձեզ, ԱՁ-ն հաշվառումից հանելուց հետո անհրաժե՞շտ են արդյոք որևէ այլ գործողություններ՝ հաշվի առնելով, որ չեմ պլանավորում երբևիցե վերսկսել:
Դրոշմանիշային վճար
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք․
2022-ին ԱՁ-ն (շրջ. հարկ) ունեցել է 13 000 000 իրացում: 2023-ին պե՞տք է վճարի 120 000 դրոշմանիշային վճար 2022-ի համար, թե՞ դա կանխավճար է 2023-ի համար։
Լեզվի դասընթացների դասակարգիչ
Սոֆյա․
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն բացի իր հիմնական գործունեությունից (փայտի արտադրություն), իրականացնում է նաև լեզվի դասընթացներ և վերջինիս համար դուրս է գրում ծառայության մատուցման հաշիվներ: Եռամսյակային հաշվետվություն ուղարկելուց, ո՞ր տողում պետք է գրել այդ գումարը (այլ գործունեությու՞ն): Եվ ո՞րն է դասընթացների համար դասակարգիչի կոդը: Շնորհակալություն:
Նվազագույն ժամավարձ
Դիանա․
Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք փոխվել է ժամավարձով վարձատրության նվազագույն ժամավարձի չափը։ Եթե այո՝ երբվանի՞ց և որքա՞ն է դարձել։ Մի հարց էլ՝ խնդրում եմ ասել, եթե գործունեությունը դադարեցրած է, միկրոյի հայտարարությունը տալու՞ է վերսկսման ժամանակ։ Նախապես շնորհակալ եմ, և շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։
Հարկային հաշվի արտացոլում
Արա․
Հունվարի սկիզբ դուրս եմ գրել հարկային հաշիվ, սակայն հետագայում որոշում եմ կայացրել տալ հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Ինչպե՞ս պիտի արտացոլվի հարկային հաշիվը իմ հաշվարկներում, քանի որ ես արդեն դարձել եմ շրջանառության հարկ վճարող, այսինքն չեմ ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ի՞նչ պարտավորություններ կառաջանան: Արդյո՞ք ես պիտի շրջանառության հարկի հետ համատեղ ներկայացնեմ ավելացված արժեքի հարկի և ացիզային հարկի միանական հաշվարկ:
Ներմուծում ԵՏՄ-ից
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Եթե ԵՏՄ երկրներից մեկից ՍՊԸ-ի տնօրենը ներմուծող կազմակերպության միջոցով ապրանք է գնել որպես ֆիզիկական անձը և վճարել ապրանքի գինը ռուբլիով, ինչու՞ են հիմա կանչում այդ մարդուն վարչական իրավախախտման համար և ասում, որ ապրանքի գնի 20%-ը պետք է վճարի։
ԱՁ դրոշմանիշային վճար
Մարի Համբարձումյան․
ԱՁ որտե՞ղ տեսնի՝ ինչքա՞ն է կազմում իր դրոշմանիշային վճարը, ինչպես սոց. վճարը, որ հստակ երևա կոնկրետ թիվ։
Վարձակալությունը որպես միկրո
Արմեն․
Բարև Ձեզ։ 2023թ-ից վարձակալությունը կարո՞ղ է միկրոձեռնակատիրության հարկման դաշտում գործել։
Շրջ․ հարկի դիմումի վերջնաժամկետ
Նունե․
Բարև Ձեզ։ Չէի՞ք ասի՝ շրջ. հարկով աշխատելու հայտարարությունը և շրջ․ հարկի եռամսյա հաշվետվությունը մինչև ամսի քանի՞սը կարող եմ ուղարկել։
Սոց․ վճար միկրոյի դեպքում
Քրիստինե․
Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատերերը կուտակային վճար կատարու՞մ են, կամ սոցիալական վճար։
#գործկա Զինվորի տուն բարեգործական հասարակական կազմակերպությունում

Ընկերություն՝ Զինվորի տուն բարեգործական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58
Հեռախոս՝ 095988848
Էլ․ փոստ՝ hr@zinvoritun.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• Ապրանքա-նյութական արժեքների շարժի գրանցում,
• Հիմնական միջոցների հաշվառում,
• Դրամական միջոցների հաշվառում,
• Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
• Ինքնարժեքի հաշվարկ,
• Բանկային հաշիվների կառավարում,
• Հաշիվ/ապրանքագրերի դուրսգրում, ՀԾ ծրագիր ներմուծում, ձևակերպում,
• Ստացված ապրանքների և ծառայությունների փաստաթղթերի մուտքագրում և ձևակերպում՝ ծրագրում,
• Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում,
• Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության ոլորտում,
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ համապատասխան ոլորտում,
• Հարկային օրենսգրքի իմացություն,
• ՀԾ համակարգի գերազանց իմացություն, E-invoicing, MS Office (հատկապես Excel) ծրագրերի իմացություն:
#գործկա Արփիսոլար ընկերությունում

Ընկերություն՝ «Արփիսոլար» ՍՊԸ
Հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղ. 12/3
Հեռախոս՝ 077-208-997
Էլ․ փոստ՝ hr@arpisolar.com
Թափուր աշխատատեղ՝ ՖԻՆԱՆՍԻՍՏ
Աշխատանքի նկարագրություն՝ Արփի Սոլարը փնտրում է ֆինանսիստ Ընկերության պահեստի շարժը կառավարելու նպատակով.
Աշխատանքային պարտականությունները՝
• Պահեստում ապրանքային մուտքերի և ելքերի ձևակերպում
• Ապրանքների շարժի վերահսկողություն
• Ապրանքների ինքնարժեքների հաշվարկ
• Ներմուծումների ձևակերպում
• Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և պարբերաբար հաշվետվությունների ներկայացում
Պահանջներ՝
• Հաշվապահական հաշվառման իմացություն
• Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
• Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն
• Թիմում աշխատելու ունակություն
• ՀԾ, e-invoicing ծրագրերի և MS Office-ի իմացություն
Այլ նշումներ՝ Դիմելու համար համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr@arpisolar.com էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Ֆինանսիստ»: Մանրամասների համար հեռ. 077-208-997
Հարկային դաշտի ընտրության դիմում
Լիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարկային դաշտի ընտրության հայտարարությունը (264) պետք է ներկայացնել մինչև փետրվարի 20-ը՞ և սկիզբը պետք է նշել 03․01․2023-ը՞։
Ապահովագրական ընկերություններ
Երվանդ․
Ողջույն: Ցանկանում եմ ծանոթանալ ապահովագրական ընկերությունների ֆինանսա – տնտեսական գործունեության հաշվային պլանին։
Մյուս հարցը. ապահովագրական ընկերությունները ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում:
Վարձակալության պայմանագիր չկա
Lilia.
Բարև ձեզ։ Վարձակալության հետ է կապված հարցս․ եթե մարզում աշխատող խանութը միկրոձեռնարկատիրություն է, վարձով է տարածք վերցրել, բայց պայմանագիր չկա, մեր համար դա խնդի՞ր է, թե՞ պետք է վարձատուն մտածի, ու երկրորդ՝ եթե անհատույց պայմանագիր է կնքում ԱՁ-ն ֆիզ անձի հետ, հարկ չի առաջանում, չէ՞։
Ֆրիլանս աշխատանք
Մարիամ․
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։
Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Արաքսյա․
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս պետք է վարվել, եթե դրամարկղային գիրքը լրացնելիս, տպող թուղթը դրվել է սխալ և կրկնօրինակը տպվել է չճղվող հատվածի վրա: Շնորհակալություն։
Անշարժ գույքի բրոքերային ծառայություն
Գուրգեն․
Բարև Ձեզ, ճի՞շտ եմ հասկանում, որ այս տարվա հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությունը միկրոձեռնարկատիրություն չի համարվելու: Եթե այո, ապա ո՞ր հարկատեսակով է հարկվելու։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Տեխնիկայի գնում ԱՄՆ-ից
Անի․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն իր քարտային հաշվից կատարում է, օրինակ, տեխնիկայի գնում ԱՄՆ-ից, կարո՞ղ է ապրանքը ստանալ փոստից, ինչպես ֆիզ անձանց դեպքում է, թե՞ հատուկ կարգ կա, և ինչպե՞ս է մաքսազերծում կատարվում ու վճարվում ԱԱՀ:
