27/10/2026

Մելինե․

Բարև ձեզ։ Շրջհարկի դաշտից անցել ենք ԱԱՀ հոկտեմբերի 6-ից, հիմա հոկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ ներկայացնելիս արդյո՞ք պետք է համամասնություն կիրառվի հարկման բազայի, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի համար (վերցվի 15 օրվանը)։ Եթե ունեցել ենք ընդամենը 3 հաշիվ վավերագիր դուրս գրած (երբ կարծել ենք, որ շրջհարկով ենք աշխատում ), ու 3 ի դիմացի կողմն էլ ազատված են ԱԱՀ-ից, կարի՞ք կա հաշիվները չեղյալ համարելու և ԱԱՀ-ով նոր հաշիվ գրելու։ Եվ վերջին հարցս՝ այդ ազատված գործարքների մասով գումարը ավտոմատ լրացվում է հաշվարկի մեջ 13Ա-ում, հիմա ես 9Ա-ն այդքանով պակաս պե՞տք է լրացնեմ, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագիր լրացնելուց ինչպե՞ս պետք է լրացնել «Պայմանագիր» բաժինը:

1) Կնքման ամսաթիվն ինչո՞վ է մատակարարման ամսաթվից տարբերվում: Կարելի՞ է նույն բանն լրացնել ծառայություն արտահանելու դեպքում, ասենք գումարն հաշվին նստելու օրն:

2) Ի՞նչ տրամաբանությանբ պետք է կազմել պայմանագրի համարները:

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց․ ԱՁ գործունեությունը նկարչական խմբակ է, միկոյով է աշխատում, մարզում է։ Այդ նույն ԱՁ -ում դասապատրաստման խմբակ ենք ուզում բացել։ Հիմա հարց․ կարո՞ղ է չէ միկրոյով շարունակել։

2-րդ հարցս․ այս դեպքում հարկային դիմու՞մ եմ երկրորդ գործունեության համար, թե՞ տարվա վերջ դասակարգիչով եմ միայն ցույց տալու երկրորդ գործունեության շրջանառությունը: Ասեմ, որ ՀԴՄ չունենք, երկու գործունեության համար հաշիվ պիտի գրեմ: Կանխավ շնորհակալություն։

Ռուսլան․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է մեքենայի շարժիչային յուղ, որի համար հաշվարկվել է ակցիզային հարկ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ ներմուծման հայտարարության 14-րդ, 16-րդ, 17-րդ և 19-րդ սյունակներում ինչպե՞ս արտացոլել ակցիզը, եթե մաքսային արժեքը եղել է 100 000 դրամ, ակցիզը հաշվարկվել է կգ ի համար 530 դրամ։ Հնարավո՞ր է տվյալ սյունակներում ոչինչ չգրել, բայց ԱԱՀ-ի հարկման բազա 15-րդ սյունակում գրել մաքսային արժեք + ակցիզային հարկ։

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանում հետևյալ դեպքում։

Աշխատողի հետ կնքված է եղել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր,
դրանից հետո նա գտնվել է անաշխատունակության արձակուրդում։ 120 օրը լրանալուց հետո բժշկական հանձնաժողովը ժամկետը երկարացնելու որոշում է կայացրել, պայմանագիրը երեք ամսով է կնքված եղել, քանի որ անաշխատունակության մեջ է եղել պայմանագիրը չի լուծվել, վերադարձել է աշխատանքի ծանուցում եմ տվել, որ պայմանագիրը տաս օր հետո լուծվելու է, բայց քանի որ ունեցել է չօգտագործված ամենամյա արձակուրդ, տրամադրել եմ արձակուրդը և պայմանագիրը լուծել եմ արձակուրդի ավարտի հաջորդ օրը, կատարել եմ վերջնահաշվարկ, եթե 60 օր հետո չեմ ազատել, արձակման նպաստ վճարվու՞մ է, թե՞ ոչ, և օրենքով ճի՞շտ է կատարվածը։

Գայանե․

Բարև Ձեզ, ես ունեմ էսպիսի մի հարց․ կարո՞ղ եք ինձ օգնել, եթե ես հաշվապահ եմ և լրիվ դրույքով գրանցված եմ կազմակերպությունում, այսինքն շաբաթական 40 ժամ, կարո՞ղ եմ նաև գրանցվել երկու այլ կազմակերպություններում կես-կես դրույքով։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն սկսելու է freelance ծառայություններ մատուցել, ընդհանուր հարկման համակարգում է: Քանի որ ծառայության մատուցման վայրն ՀՀ-ից դուրս է, զրոյական ԱԱՀ-ով է հարկվելու: Այս դեպքում, որքանով տեղյակ եմ, հարկային հաշիվների փոխարեն պետք է դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ: e-invoice համակարգում համապատասխան փաստաթղթի տեսակ չգտա: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրեմ ու ո՞րտեղից: Որտե՞ղ կարող եմ ավելի շատ ինֆորմացիա հաշիվներ դուրս գրելու մասին գտնեմ:

Արմեն․

Բարև ձեզ, 2022 թ. Նոյեմբեր ամսին գրանցվել է ՍՊԸ, գործունեություն չի ծավալվել դեռ և մինչ հիմա ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել։ Ի՞նչ պետք է անել տվյալ դեպքում և ի՞նչ հաշվետվություններ պետք է պարտադիր ներկայացվեն։

Լուսինե․

Բարև ձեզ, Երևան քաղաքում գործող գեղեցկության սրահ է, աշխատում է միկրոհամակարգում, պլանավորում է 2-3 ամսից նյութերի ներմուծում և վաճառք։ Կարո՞ղ եմ հունվարին տալ միկրոձեռնարկատիրություն համարվելու դիմում, իսկ հետո անցնել շրջհարկի։

Ցողիկ․

Բարև Ձեզ, ես գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ ծրագրավորմամբ՝ կայքերի ստեղծմամբ և սպասարկմամբ, ներկա պահին համագործակցում եմ ՌԴ գործընկերոջ հետ։ Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել՝ ի՞նչ հարկատեսակով աշխատել և աշխատանքի կատարումից հետո ինչպե՞ս դուրս գրել հաշիվ։

Ընկերություն՝ ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
Էլ․ փոստ՝ hr@ecoville.am

Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքային պարտականություններ՝

• Ապրանքների, հիմնական միջոցների տեղափոխման փաստաթղթերի կազմում, ստորագրում,

• Նյութական արժեքների հաշվառում, գույքագրում,

• Կրեդիտորական պարտքերի ձևակերպում, հաշվառում,

• Հաշիվների դուրսգրում,

• Դեբիտորական պարտքերի ձևակերպում, հաշվառում,

• Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակավորում՝

• Բարձրագույն կրթություն,

• Հարկային օրենսգրիքի իմացություն,

• Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի իմացություն,

• MS Office-ի,  ՀԾ,  1C և e-invoicing ծրագրերի իմացություն,

• Նվազագույնը 3 տարվա փորձի առկայություն տվյալ ոլորտում,

• Թիմային աշխատանքի կարողություն

•Ճկունություն, արագաշարժություն, պատասխանատվության բարձր զգացում:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն hr@ecoville.am  էլ.փոստի հասցեին` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով   «Հաշվապահ»  անվանումը: 

Աստղիկ․

Բարև Ձեզ, Հարգելիներս!! Ունեմ Ձեր օգնության կարիքը։ Եթե, օրինակ, Աշխատողն արդեն 140 օր աշխատանքի չի հաճախում՝ անաշխատունակության պատճառով։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի պատրաստվում եմ ծանուցել, որ 60 օր հետո ազազտված է աշխատանքից (տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ)։

Հարց․ 1 Արձակման նպաստը (միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով) տրամադրվում է վերջնահաշվարկի հե՞տ։

Հարց 2․ Մինչև ազատումը, այդ 60 օրվա սպասման ժամանակահատվածում աշխատողին ի՞նչ է տրվում, աշխատավա՞րձ, թե՞ այլ վճար, եթե արդեն անաշխատունակ չէ, ուղղակի գործատուն գտնում է, որ աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր։

Կանխավ շնորհակալություն։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել։ Իմ ՍՊԸ-ն 3 ամիս առաջ անցել է ԱԱՀ-ի դաշտ, նոր են ծանուցել։ Հիմա այդ 3 ամսվա համար պետք է վճարել ԱԱՀ և շահութահարկի հաշվարկ կատարել։ Ենթադրենք՝ վերջին 3 ամիսներին եկամուտը եղել է 2 մլն (ամեն ամիս), ԱԱՀ-֊ով ստացված հաշիվ չունեմ, ուրեմն ամեն ամիս պիտի վճարվի 400 000 ԱԱՀ։ Եվ տարիս փակել եմ մաքուր 5 մլն շահույթով, ուրեմն նաև 5 մլնի 18 % էլ պիտի վճարեմ, այո՞։ Ճի՞շտ եմ ներկայացնում կոպիտ հաշվարկով։ Շնորհակակություն։

Անուշ․

Հարցս վերաբերում է լիզինգի ձևակերպումներին, խնդրում եմ վրայով անցնենք իրար հետ, նոր ձևակերպեմ։

1 – ՀՄ Ձեռքբերման մասով դտ 1119-կտ 413,

2 – կանխավճարի ձևակերպման մասով՝ դտ 413-կտ 252,

3 – չկրած տոկոսի ծախսի մասով՝ դտ 414-կտ 413 (ընդհանուր տոկոսն եմ գրում) և 12 ամսվա համար դտ 414-կտ 516,

4 – տոկոսի ծախսագրում՝ դտ 727-կտ 516,

5- մայր գումարի վճարում՝ դտ 413-կտ 252։

Խնդրում եմ տոկոսի սուբսիդավորման մասով ասեք՝ ի՞նչ ձևակերպեմ։

Դիանա․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե կազմակերպությունը ռեզիդենտ շահութահարկ վճարող է, ավանդից ստացված տոկոսային եկամուտները ամսական եկամտային հարկով 10% հարկվելու՞ են, թե՞ հարկվելու են շահութահարկով, որպես այլ եկամուտ 18 %: Կանխավ շնորհակալություն:

Ալվարդ․

Բարև։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ը դեկտեմբերով գրվող վերջին հաշվով, որը պետք է գրեմ այսօր, անցնում է ԱԱՀ շեմը։ Խնդրում եմ օգնեք հասկանալու հետագա քայլերը, ինչպիսի՞ հաշիվ պետք է գրեմ և ի՞նչ հաշվետվություններ հանձնեմ: Կանխավ շնորհակալություն։

Լիանա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ԱԱՀ վճարող է և զբաղվում է արտադրությամբ։ Արտադրանքը դրոշմապիտակավորվում է։ Կասե՞ք՝ եթե գրում եմ ճշգրտող հաշիվ (ապրանքի ժամկետը անցնելու դեպքում), ապա այդ դրոշմապիտակները ի՞նչ պետք է անեն։