28/10/2026

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ ԱՁ-ն 2022թ.-ին աշխատել է ԱԱՀ-ով, բացի եկամտային հարկի և սոց. վճարի և ավելացված արժեքի հարկի ամսական հաշվետվություններից էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և մինչև ե՞րբ:

Անի․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե անձը ցանկանում է զբաղվել մրգի վերավաճառքով, ունի սառցե սենյակներ և պատրաստվում է շուկայում տեղ վարձել, արդյո՞ք անհրաժեշտ է հարկային գրանցում, և ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու: Թե՞ կարող է գործել առանց գրանցման։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ փոխանցել է իր աշխատակցի ուսման վարձը Պետ համալսարանին, բայց համալսարանը հարկային հաշիվ չի տալիս, ինչպե՞ս ձևակերպել գործարքը: Կանխավ շնորհակալ եմ:

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարզաբանել արդյո՞ք մետաղադրամով շահագործվող ապարատով սուրճի վաճառքը համարվում է միկրոձեռնարկատիրությամբ հարկվող սուբյեկտ։ Եթե այո, կարո՞ղ եք տալ հղում օրենքին։

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել․ որպես դայակ “Աշխատավարձի 50% պետության կողմից փոխհատուցման ծրագրով” աշխատելու համար 1975թ. ծնված անձը դիմել և ստացել է ՀՎՀՀ 2022թ.՝ որպես ֆիզիկական անձ, բացի եկամտային հարկից նա սոց․ վճար է՞լ պետք է կատարի 2022թ. համար։ Տարեկան եկամտային ու սոց․ վճարի հաշվետվության վերջում լրացվում է որպես ինքնազբաղված գործունեությունից սոց․ վճարի տեղը։ Ինքնազբաղված անձ համարվու՞մ է նա։

Հռիփսիմե․

Բարև Ձեզ, եթե Ֆիզ. անձին պատկանում է մեքենա և նույն ֆիզ. անձը ունի նաև ԱՁ, ինչպե՞ս կարող է իր մեքենան օգտագործել ԱՁ գործունեության մեջ: Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկ, եթե ինքն իրենից վարձակալի մեքենան:

Artur.

2022թ հոկտեմբեր ամսվա հաշիվը մատակարարը նեկայացրել է 2023թ. հունվարին, և այն վավերացվել է հունվարին։ Ասեք խնդրեմ՝ ԱԱՀ դեբետային գումարը ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է ներառել։

Լիլիթ․

Բարև Ձեզ, զբաղվում եմ ծրագրավորմամբ, ցանկանում եմ բացել ՍՊԸ։ Ընտրելով հարկման տեսակը շրջհարկով հարկվող՝ կարո՞ղ եմ հետագայում փոփոխել, օրինակ՝ եթե կառավարությունը որոշում կայացնի երկարաձգել ՏՏ ոլորտի արտոնությունները։ Եվ խնդրում եմ ուղղարդեք՝ որտե՞ղ կարող եմ կարդալ հարկային պարտավորությունների մասին շրջհարկով հարկվելու դեպքում։ Շնորհակալ եմ։

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում, հիմնադիրը (սեփականատերը) և տնօրենը նույն անձն է: Այս դեպքում Իրական շահառուների մասին հայտարարագիրը նույնպե՞ս պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:

Մարի․

Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:

Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:

Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:

Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն սոցիալական վճարի ամսական հաշվարկվող 5 000-ական դրամները վճարում են մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյա՞լ, թե՞ պետք է վճարել ամսական։ Հոդված 7-ի 4-րդ մասում ասվում է ՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Կարեն․

Բարև Ձեզ։ Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջել են ներկայացնել ջրօգտագործման և ջրահեռացման (ՋՋ), ինչպես նաև կեղտաջրերում պարունակող վնասակար նյութերի թույատրել սահմանային արտահոսքի (ԹՍԱ) անհատական նորմաներ։ Կասե՞ք՝ որ կազմակերպությանը դիմեմ այսպիսի տեղեկատվություն ստանալու համար։

Քրիստինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Ֆրիլենսով զբաղվող ԱՁ-ն եկամուտ ստանում է մի քանի կլիենտներից, որոնք նստում են նույն հաշվի վրա ( Payoneer քարտի վրա ): Հարցս հետևյալն է․ հաշիվ վավերագիր դուրս գրելիս հնարավո՞ր է 1 հատ պատրաստել ամբողջ ամսվա համար և “Ստացող”-ի անվան տեղը գրել Payoneer կամ միգուցե բաց թողնել: Թե՞ առանձին պետք է լինի յուրաքանչյուր կլիենտի համար, և այս դեպքում ստանալու ամսաթիվը ամսվա վերջին օրը կարելի՞ է դնել, նույնիսկ եթե ասենք այդ կլիենտը այդ ամսվա մեջ մի քանի անգամ է ուղարկել ( և ներառել բոլոր ուղարկած եկամուտները այդ ամսվա ընթացքում ): Նշեմ, որ շրջհարկի տակ է գործում: Շնորհակալ եմ:

Ընկերություն՝ Աբրահամյան և գործընկերներ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծ 67ա
Հեռախոս՝ +(374)91-00-90-20
Էլ․ փոստ՝ gayane@partners.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար (հաշվապահ)

Աշխատանքի նկարագրություն՝

• Սկզբնական փաստաթղթերի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա.
• հաշիվների դուրս գրում,
• ստացված հաշիվների մուտքագրում,
• բանկային քաղվածքի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա,
• հաշվապահության հետ կապված այլ հանձնարարություններ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ ժամը 10:00-18:00

Պահանջներ՝

• Հաշվապահական հաշվառման ոլորտում առնվազն մեկ տարվա փորձ
• ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
• E-invoicing և այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն
• Excel ծրագրի իմացությունը ցանկալի է
• սովորելու ձգտում

Աշխատավարձ՝ Պայանագրային՝ կախված գիտելիքներից և սովորելու ունակությունից
Այլ նշումներ՝ Տվյալ հայտարարությանը համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել gayane@partners.am էլ.հասցեին կամ զանգահարել 091009020 հեռախոսահամարով:

Mari.

Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության դիմում չի ներկայացրել, ավտոմատ ԱԱՀ-ի դաշտում է հայտնվել, տարվա ընթացքում ոչ մի գործարք չի արել, նաև հաշվետվություն չի ներկայացրել։ Հիմա նախորդ տարվա 12 ամիսների ԱԱՀ-ները 0-ական ներկայացնե՞մ։

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։