Հիմնական միջոցի խոտանում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ իր հիմնական միջոցը, որտ տրանսպորտային միջոց է, ցանկանում է խոտանել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ կարգով պետք իրականացվի գործընթացը:
Գումարի պահում աշխատավարձից
Աննա․
Բարև Ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Արտադրության աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց բացակայության դեպքում գումար է պահվելու աշխատավարձից, քանի որ յուրաքանչյուրի բացակայությունը խափանում է հոսքագծի աշխատանքը։ Արդյո՞ք այս դեպքը վերաբերվում է ԱՕ 213 հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետին, այն է` 213.2 Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են 4) Աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը։
Դրոշմանիշային վճարը ո՞վ է վճարում
Շուշան․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում և ո՞վ է վճարում (գործատուն թե՞ աշխատողը) դրոշմանիշային վճարը սոցվճար վճարող և նվազագույն 75 000 դրամ աշխատավարձ ստացողի համար։
Նպաստի հաշվարկ
Ալլա․
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ աշխատողը ֆիզարձակուրդից հետ է եկել հուլիս ամսին և հիմա բյուլետենի է վերցրել 12.12.2022-15.12.2022։ Հուլիսին ստացել է 14 400 դր, օգոստոսից նոյեմբերը ներառյալ 96 000 դր, եթե այս չորս ամիսները հիմք ընդունենք հաշվարկի համար՝ միջին ամսականը նվազագույնի կեսից քիչ է լինում։ Այս դեպքում պե՞տք է վերցնեմ նվազագույնի կեսը, այսինքն 46 644 դր և հաշվարկը կատարեմ 46 644*80%=37 315, 37 315/21=1 777, 1 777*4 օր=7 107
Տալ ձևակերպումներ
Արինա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք տալ ձևակերպումները։ Կազմակերպությունը 01.08. 2011թ. ձեռք է բերել տեղակայում պահանջող հաստոց 4 600 000 դրամով, օգտակար ծառայության ժամկետը 5 տարի, մնացորդային արժեքը` 200 000 դրամ: Տեղակայման համար ծախսվել է նյութեր 400 000, աշխատավարձ 200 000 դրամի։
01.11.2013թ հիմնական միջոցների լուծարող հանձնաժողովը դուրսգրման ակտով լուծարել է հաստոցը։ Հաստոցի ապատեղակայման համար բանվորին հաշվարկվել է աշխատավարձ 50 000 դրամ։ Հաստոցի լուծարքից ստացված 200 000 դրամ ջարդոնը մուտքագրվել է պահեստ։
Նախապես շնորհակալություն։
ԵՏՄ գործարքի ճշգրտում
Նարեկ․
Բարև Ձեզ։ ԵՏՄ ներմուծում է եղել, ՀՀ տարածք է մտել ապրանքը 01․11․2022-ին, բայց taxservice-ով ԵՏՄ գործարքը ստեղծելիս ներմուծման ամսաթիվ եմ գրել “транзитная декларация” փաստաթղթի ամսաթիվը, որը եղել է 31․10․2022-ով։ Ի՞նչ խնդիր պետք է լինի, եթե չուղղեմ, կամ կասե՞ք՝ ո՞նց պետք է ուղղեմ։
ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգ
Քրիստինա․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ գարեջրի և նարգիլեի թույլտվությունը որտեղի՞ց կարող ենք ստանալ, նաև ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգը։
Կանխիկ վճարում
Հայկ․
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։
Ի՞նչ հարկատեսակ կկիրառվի
Սրբուհի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցել ենք 06.12-ին ու տեղեկացվել, որ 20-օրյա ժամկետում պիտի հարկային նամակ ուղարկենք (հավանաբար հարկման ձևի վերաբերյալ), գործունեություն սկսելու ենք 2023-ի հունվարից։ Գործունեության տեսակն առցանց առքուվաճառք է, ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու և ե՞րբ ուղարկել նամակը, որպեսզի գործունեությունը դեռ չսկսած չհարկվենք, այլ հարկվենք 2023-ից։ Նախապես անչափ շնորհակալություն։
Մայրության նպաստ միկրոյի դեպքում
Մանե․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը, ով հղի է, աշխատում է միկրոյով և ունի 1 վարձու աշխատող։ Կստանա՞ արդյոք պետբյուջեից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ։ Ինչպես նաև՝ Ա/Ձ֊ն պե՞տք է դադարեցվի։
Ֆիզ․ անձի սնանկություն
Արփի․
Բարև Ձեզ, ֆիզիկական անձի կամավոր սնանկության դեպքում, կա՞ աշխատավարձի վճարման սահմանափակում, եթե այո, որտե՞ղ կարող եմ հիմքը տեսնել։ Կանխավ շնորհակալ եմ։
Ֆիզ․ անձի հարկեր
Անի․
Բարև ձեզ: Եթե ֆիզ. անձը աշխատելու է ՀՀ-ից, բայց Կիպրոսում գտնվող ընկերության հետ, փոխանցումն արվելու է եվրոյով, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու ֆիզ. անձի մոտ։
Փորձագետի ծախսերի փոխհատուցում
Դավիթ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը դրսից փորձագետ է հրավիրում իր աշխատողներին վերապատրաստելու համար: Փորձագետին տալիս է աշխատավարձ, գալ գնալու տոմսի արժեքը, հյուրանոցի մնալու ծախսերը և այլն: Կազմակերպությունը ԱԱՀ և շահութահարկ վճարող է: Հարց՝ տոմսի արժեքը և հյուրանոցի ծախսերը շահութահարկից նվազեցվու՞մ է և ի՞նչ չափով, և արդյո՞ք տոմսի և հյուրանոցի ծախսերում վճարված ԱԱՀ հաշվանցման ենթակա է։ Ամենաօպտիմալ տարբերակը ո՞րն է։
Դեղորայքի բարեգործական գնում
Սաթիկ․
Բարև Ձեզ, կազմակերպությունը ցանկանում է դեղորայքի բարեգործական գնում կատարել ֆիզ. անձի համար: Կասե՞ք՝ կարգը ինչպես է լինելու, եթե ոչ մի դեղատուն չի համաձայնվում ֆիզ անձի անունով հաշիվ դուրս գրել: Պատճառաբանում են օրենքի փոփոխություն, կասե՞ք՝ ո՞ր օրենքի մասին է խոսքը: Կանխավ շատ շնորհակալ եմ։
Եթե օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Կարեն․
402-11.10.2022-ՏՀ-011/1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:
Սա սպասվող օրենսդրական փոփոխություն է, գրված է՝ առաջին ընթերցում։
Հարց։ 1․ Այսինքն արդեն ընդունվե՞լ է, ո՞նց հասկանամ։ Ո՞նց ա ընթացակարգը՝ պե՞տք է էլի ընթերցում լինի, որ վերջնական ընդունեն։
Հարց։ 2 Նման փոփոխությունները առաջինը ո՞ր կայքում են հրապարակվում:
Վառելիքի նորմաներ
Ինեսա․
Բարև Ձեզ։ Որտե՞ղ կարող եմ կարդալ էքսկավատորների, բուլդոզերների, կամազների դիզելային վառելիքի նորմաների մասին։
Գործուղման ծախսերի չափեր
Հռիփսիմե․
Խնդրում եմ մեկնաբանել՝ ՀՀ Կառավարության 2335-Ն որոշման ներքոնշյալ կետի կիրառությունը, որը գործում է 01․05․2022թ․-ից հետո ընկած ժամանակահատվածի համար․
7.2. Ցանկում օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը հաշվարկվում են հետևյալ կարգով՝ 1) ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակի՝ գործուղման առաջին 60 օրվա համար նախատեսված սյունակի մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափը նվազեցվում է 15 տոկոսով։
Հաշվարկված օգնության թղթակցություններ
Գրիգոր․
Կազմակերպությունը օգնություն է տրամադրում աշխատակիցներին: Համախառն եկամտի 0,25 տոկոս շեմն արդեն անցել ենք: Խնդրում եմ տալ հաշվարկված օգնության և պահված եկամտային հարկի հաշվապահական թղթակցությունները:
Ծառայություններ հետին ամսաթվով
Աննա․
Բարև Ձեզ։ Ֆիզ.անձը, երկրից բացակայելու պատճառով, ԱՁ է գրանցել նոյեմբեր ամսվա կեսին, սակայն ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցել արտերկրի կազմակերպությանը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Դեկտեմբերի 1-ին ինվոյս է ներկայացրել, որտեղ երեք տողով նշել է համապատասխան ամիսներին մատուցած ծառայությունները: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային հետևանքներ կլինեն:
ԱՁ շահութահարկ և սոց․ վճար
Տիրուհի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն բացվել է 10․12․2022 թ-ին, սակայն գործունեություն իրականացնելու է հունվարից։ Շրջանառության հարկով աշխատելու դիմումը ներկայացվել է։ Ժամանակավոր գործունեությունը դադարեցնելու դիմում տալու դեպքում արդյո՞ք պետք է վճարվի դեկտեմբեր ամսվա 5 000 շահութահարկի և 5 000 սոց վճարի գումարները։
ԱԱՀ հաշվարկ
Հայկ․
Բարև Ձեզ: Հարգելի մասնագետներ, ԱԱՀ-ի հաշվարկ եմ լրացնում առաջին անգամ: Ցանկանում եմ իմանալ՝ ԱԱՀ-ի դեբետ բաժնում պետք է լրացնել հաշվետու ժամանակաշրջանի բոլո՞ր ձեռքբերումները, այդ թվում ստացված հաշվարկային փաստաթղթերով, թե՞ միայն հարկային հաշիվներով ստացվածները: Շնորհակալություն։
Հաշվի դուրս գրում միկրոյի դեպքում
Մարի․
Բարրև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք․ մարզում աշխատող ԱՁ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով` խաղալիքներ, ծննդյան տոնի պարագաներ, գրենական պիտույքներ, համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, կարո՞ղ է արդյոք ֆակտուրա դուրս գրել: Թե՞ պետք է հարկայիրն դաշտը փոխի, օրինակ՝ շրջ հարկով աշխատի, որ կարողանա ֆակտուրայով ապրանք վաճառել, օրինակ, դպրոցներին:
Իրական շահառուների հայտարարագիր
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, թե ե՞րբ պետք է ներկայացնենք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր, և եթե կազմակերպությունը գտնվում է գործունեության ժամանակավոր դադարի մեջ, պե՞տք է արդյոք ներկայացնի հայտարարագիր: Շնորհակալություն։
Կանխիկացման սահմանափակում
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ ՍՊԸ կարո՞ղ է հաշվարկային հաշվից 1 000 000 գումար կանխիկացնի և մուտք անի ՍՊԸ-ի դրամարկղ։ Կա՞ արդյոք սահմանափակում այս հարցում:
Ճշգրտող հաշիվ
Lilia.
Բարև բոլորին։ Ո՞վ կարող է օգնել դուրս գրենք վերադարձի հաշիվ, ճշգրտող հաշիվ եմ մտնելու, հետո նշեմ նախկինի սերիա՞ն
1-առաքման ամսաթիվ ի՞նչ նշեմ
2-վայրը, որտեղից ապրանքները առաքվում են, նշելու եմ այդ հետ ուղարկող խանութի հասցեն
3-մատակարարվող ապրանքների նշանակման վայրը
4-անվանացանկում հետ վորադարձվողն եմ միայն նշում
Կանխիկացում հաշվից
Թամարա․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը (աշխատավարձ վճարելու և մանր ծախսերի համար) և ընթացքում դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը դիտարկվու՞մ է որպես Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում: Շնորհակալություն։
Շահաբաժին
Արեգա․
Հարգելի փորձառու հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց, որի համար ակնկալում եմ ձեր ճիշտ պատասխանները.
ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԸ-ն (որն ունի մեկ մասնակից) 2018-2021թ գործունեության արդյունքներով չբաշխված շահութը կազմել է 155 մլն դրամ: 2022թ․ կազմակերպությունը ընդունել է որոշում բախշման ենթակա շահույթի գումարը վճարի միակ մասնակցին: Ընկերությունը կարողացել է վճարել 103 500 000 դրամ միակ մասնակցին և դրա 5%-ը՝ 5 175 000 դրամ եկամտային հարկ բյուջե:
Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.
Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։
#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Տերյան 1/1
Հեռախոս՝ 095771272
Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում,
- Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում ծրագրում,
- Հարկային հաշիվների դուրս գրում,
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում,-
- Դեբիտորների և կրեդիտորների վարում 1C 8.3 հաշվապահ ծրագրով,
- Այլ հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում 1C 8.3 ծրագրում:
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն,
- 1C 8.3 / ERP ծրագրերի իմացություն,
- Նվազագույնը 2 տարվա հաշվապահական փորձ,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Հարկային և հարակից օրենսդրության իմացություն,
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն,
- Թիմային աշխատանք կատարելու ունակություններ։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն info@tmlconsultant.com էլեկտրոնային հասցեին:
#գործկա ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲ Ընկերությունում

Ընկերություն՝ ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ ՓԲԸ
Հասցե՝ Երևան , Վազգեն Սարգսյան 10
Հեռախոս՝ 010318888
Էլ․ փոստ՝ leasing@acba.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Կատարել Հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ՝ համաձայն հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և աշխատանքային պարտականությունների։
- Հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով,
- Հաշվապահական հաշվառման կոնկրետ ուղղությանը համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունում և հսկողություն, ինչպես նաև դրանց հերթական հաշվառում,
- Պետական և համայնքային բյուջեներ հարկերի և տուրքերի ինչպես նաև այլ վճարումների հաշվարկման և փոխանցման հետ կապված աշխատանքների կատարում,
- Ղեկավարների, ներդրողների, աուդիտորների և հաշվապահական հաշվետվություններից օգտվող այլ անձանց համադրելի և արժանահավատ այլ տեղեկատվության ապահովում,
- Աշխատանքային նախագծերի, տնտեսական գործառնությունների ձևակերպման համար անհրաժեշտ սկզբնական փաստաթղթերի ձևերի մշակում,
- Հաճախորդների համար հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և տրամադրում՝ քաղվածք և տեղեկանք,
- Լիզինգային պայմանագրերի ստուգում և ձևակերպում Ընկերության ներքին կանոնակարգին համապատասխան,
- Գլխավոր հաշվապահի կողմից տրված հանձնարարականների կատարում
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն տնտեսասգիտական բնագավառում
- MC Office փաթեթի գերազանց իմացություն
- Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն
- Փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է
Այլ նշումներ՝ Սահմանվում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերն են 09:00-18:00, հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 10 Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել leasing@acba.am էլ. հասցեին:
Առցանց ուսուցում
Մերի.
Բարև ձեզ։ Անձը ցանկանում է առցանց տարբերակով կրթական հոլովակների ձևաչափով դասընթացներ իրականացնել։ Արդյո՞ք սա համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն։
