Իրական շահառուների հայտարարագիր

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, թե ե՞րբ պետք է ներկայացնենք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր, և եթե կազմակերպությունը գտնվում է գործունեության ժամանակավոր դադարի մեջ, պե՞տք է արդյոք ներկայացնի հայտարարագիր: Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

1 եթե ՍՊԸ է պետք է ներկայացնեք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը 2023-ի հունվար մարտ ամիսներին, 1,1 պետք է ներկայացնեն տնօրենը կամ լիազորված անձը, 1,2 եթե կազմակերպությունը գտնվում է գործունեության ժամանակավոր դադարի մեջ, դա կապ չունի պետք է ներկայացվի հայտարարագիրը: 

Hayk
Hayk
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ չեք ասի, ովքե՞ր են պարտավոր ներկայացնել այդ հայտարարագիրը:

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Hayk

ովքեր ասելով սուբյեկտները թե անձինք, եթե անձինք ապա 1,1 պետք է ներկայացնեն տնօրենը կամ լիազորված անձը, իսկ սուբյեկտները տարբեր են,որոշները արդեն ներկայացրած պետք է լինեն և ներկայացրել են,օրինակ պետգնումների մասնակցողները, կոմունալ կազմակերպությունները,

Նունե
Նունե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կներեք,իսկ Միկրոձեռնարկատեր համարվող ԱՁ_ն,մանկապարտեզները նույնպե՞ս պետք է հանձնեն տվյալ հայտարարագիրը։

Լուսինե
Լուսինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Նունե

Ա/Ձ չի հանձնում

Քրիստինա
Քրիստինա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան , իսկ կարող եք մի օրինակ ուղարկել հայտարարագրի, մենք առաջին անգամ ենք տալու նման հայտարարագիր, որպես ուղեցույց, նախապես մերսի։

Ռոզա
Ռոզա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե գրանցվել է 10.22թ. և դադադար է տվել 12.22թ,, և 10.22թ տվել է հայտարարագիր, տալի՞ս է արդյոք 2023թ-ին:
կանխավ շնորհակալություն: