Ջեմմա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:
