28/10/2026

Սոֆյա․

Ասացեք խնդրեմ՝ սկսած 2022թ-ից ի՞նչ ձևով է կատարվում դրոշմանիշայինի համար կատարված վճարը համատեղությամբ աշխատելու դեպքում: Եթե ետ պահում չի լինում, արդյո՞ք դա նշանակում է, որ քանի տեղ աշխատում է, այդքան պետք է վճար արվի, խոսքը վերաբերվում է ընդհանուր դեպքերին:

Սոնա.

Բարև Ձեզ: Ստեղծագործական գործունեություն իրականացնող ԱՁ-ն ի՞նչ հարկեր է վճարում: Արդյոք ճի՞շտ է, որ այն ազատվում է շահութահարկից և սոցիալական վճարից:

Արմինե․

Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։

Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։

Շնորհակալություն։

Գոհար.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Նարին.

Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:

Արփինե.

Բարև Ձեզ: Եթե գործատուն մինչև հիմա չի ներկայացրել աշխատակիցների աշխատանքային գրքույկները թվայնացման, իսկ հիմա այդ գործառույթը դադարեցված է, սոցիալականում չեն ընդունում ասեցին, եթե երկարացնեն գործընթացը ձեզ կտեղեկացնեն։ Ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել աշխատակիցը թոշակավորման ժամանակ, եթե գործընթացը չերկարացնեն։

Անի․

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։

Ինեսա․

Բարև Ձեզ։
Ա/Ձ-ի հետ կապված մի քանի հարց ունեմ։ Հունվարի 25-ին բացել եմ Ա/Ձ, IT ոլորտում եմ աշխատում, ինձ պետ․ռեգիստրում ասացին, որ 20 օրից հարկային դիմում ներկայացնեմ, որ ԱԱՀ-ի հարկ չվճարեմ։ Կասե՞ք՝ այդ դեպքում ի՞նչ հարկեր են վճարվելու, ամեն ամի՞ս, թե՞ եռամսյակը մեկ պետք է վճարվի։

Օվսաննա․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչքա՞ն եկամտային հարկ պիտի տա ֆիզ անձը միևնույն հարկային տարում երկրորդ բնակարանը օտարելու դեպքում, ասեմ, որ ինձ ասում են՝ բան է փոխվել, ու հիմա հարկ չկա, ճի՞շտ է արդյոք։

Լիաննա․

Բարև ձեզ։ Մի այսպիսի հարց ունեմ։ Եթե ՍՊԸ֊ի տնօրենը պետ․ ռեգիստրով ազատվում է տնօրենի պաշտոնից և նույն օրն էլ նույն ընկերությունում նշանակվում է այլ աշխատանքի (պայմանագիրը լուծարվել է, և նոր պայմանագիր կնքվել), ապա որպես տնօրեն ազատվելիս արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելու անհրաժեշտություն կար։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գործում է հանրային սննդի ոլորտում, որպես ՍՊԸ, կասեք խնդրեմ՝ եթե եկամտային հարկը փոխանցում է բանկային համակարգով, ապա ի՞նչ հաջորդականությամբ է կատարվում գործընթացը, ներկայացնում է հաշվետվությունը և ըստ այդմ կատարում վճարումներ։ Շնորհակալ եմ նախապես։

Անահիտ Ալեքսանյան.

Բարև ձեզ: Մշտապես ապրում եմ արտասահմանում, Հայաստանի քաղաքացի եմ, ունեմ բնակարան Երևանում, որը պատրաստվում եմ վարձակալության տալ ֆիզիկական անձի: Պե՞տք է արդյոք մուծեմ եկամտային հարկ վարձավճարից և ի՞նչ չափով և ինչպե՞ս( ID չունեմ ): Շնորհակալություն:

Հասմիկ.

Բարի երեկո: Եթե ֆիզիկական անձը նվիրատվությամբ ստացել է երկու հողակտոր, նշանակությունը` բնակելի: Առաջինը ստացել է 2015թ, երկրորդը 2021թ: 2022թ հողակտորներից մեկը նվրատվություն անելուց, ինչպես նաև երկրորդ հողակտորը վաճառելուց հետո, ֆիզիկական անձի մոտ հարկ առաջանու՞մ է: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանգեք:

Ֆլորա.

Բարև Ձեզ: Ամենամյա արձակուրդը մասերով տալը 20 աշխատանքային օրվա դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր, իսկ մյուս 10-ը կարո՞ղ է տրամադրվել 3 և 7, կա՛մ 5 և 5, կա՛մ ուրիշ հարաբերակցությամբ աշխատանքային օրեր` առանձին-առանձին:

Հայկ.

Ուզում եմ ԱՁ բացել ու ՏՏ ոլորտում ծառայություններ առաջարկել։ ՏՏ ոլորտի արտոնագիր ստանալու ընթացակարգը խնդրեմ կասե՞ք, թե ինչպե՞ս պիտի ստանամ, ի՞նչ վճարներ կան։ Ինչպե՞ս նաև դա արդյոք կազատի ինձ 5% շահութահարկի վճարումից:

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սնունդում մատուցողների աշխատավարձը եթե 1 ժամի համար 700 դրամ է գրվում՝ ներառյալ հարկերը, դա սխա՞լ է: Եթե սխալ է, խնդրում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Շաբաթական աշխատում են 6-10 ժամ: Շնորհակալ կլինեմ:

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օրենքով հաստատվա՞ծ է, որ համատեղությամբ աշխատակցի ստաժը մեկ տարվա փոխարեն հաշվարկվում է երկու տարի, թե՞ ուղղակի խոսակցություն էր։ Շնորհակալություն։